ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ուսուցիչների համաշխարհային օր, Ինդոնեզիա՝ Զինված ուժերի օր, Հայաստան՝ Ուսուցչի օր, Պակիստան՝ Ուսուցիչների օր, Պորտուգալիա՝ Հանրապետության օր, Վանուատու՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1935 –ծնվել է  ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը:
2002-Ազգային միաբանություն կուսակցության երրորդ համագումարը որոշել է 2003 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին: 
2007-  երեկոյան Թատրոնի 7 կինոյի ինստիտուտի շենքի մոտից սկսվել է «Հայֆեստ» 5-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր շքերթը: Մասնակիցները հասել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ էլ շարունակվել է տոնը` մինչև փառատոնի հանդիսավոր բացումը:
2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնական հրավերը` այցելելու Թուրքիա և համատեղ դիտելու ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
2011– վախճանվել է նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը հանդիսացող Վանուշ Խանամիրյանը:
2011-սկսել է գործել «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալը, որը ունի տարեկան 3.5 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորություն, իսկ ներդրումը եղել է 160 միլիոն դոլար:
2012 –վախճանվել է  կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
2018-Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը:
2019-4 երիտասարդներ ձվեր են նետել «Հայելի» ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ վարչապետ Փաշինյանն այցելել է Արցախ և խորհրդակցություն անց կացրել Արցախի նախագահ Արաիկ Հարությունյանի և բարձրագույն սպայակազմի հետ: Երեկոյան նա կոչ է արել վերջին տարում ծառայությունն ավարտած բոլոր երիտասարդներին կամավոր մեկնել ճակատ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

610 - Բյուզանդիայում թագադրվել է Հերակլիոս Ա կայսրը:
1143– Պորտուգալիան անկախացել է Լեոնի թագավարությունից, իսկ սկսած 1910 թվականից այդ օրը սկսել է նշվել որպես Հանրապետության տոն:
1502 —Քրիստոֆոր Կոլոմբոսը հայտնագործել է Կոստա-Ռիկա կղզին:
1713 – ծնվել է ֆրանսացի  փիլիսոփա Դենի Դիդրոն:
1728 –ծնվել է ֆրանսիացի արկածախնդիր, դիվանագետ և հետախույզ Շեվալիե դը Էոնը, որն իր ամբողջ գիտակից կյանքի մեծ մասն անց է կացրել կանացի կերպարում: 
1793-Ֆրանսիայի ազգային կոնվետի օրենքով մտցվել է Ֆրանսիական հանրապետական օրացույց:
1813 –վախճաանվել է ամերիկյան գաղութարարների դեմ պայքարած հնդիկների առաջնորդ Թեկումսենը:
1823 –Անգլիայում սկսել է հրապարակվել  աշխարհում առաջին  «Լանցետ» բժշկական ամսագիրը:
1848 –վախճանվել է  գերմանա-ֆրանսիական  կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը:
1864 - Հնդկաստանի Կալկաթա քաղաքը համարյա ամբողջովին ավերվել է ցիկլոնից, զոհվել է մոտ 60 000 մարդ:
1864 – ծնվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը հանդիսացող Լուի Ժան Լյումիերը:
1902 –ծնվել է ամերիկացի ռեստորատոր և  ռեստորանների ցանցի ստեղծող Ռեյ Կրոկը: 
1910 - Պորտուգալիան դարձել է հանրապետություն:
1918 –վախճանվել է  ֆրանսացի  օդաչու Ռոլան Գարոսը:
1930 –Արկտիկայի հետազոտող Գեորգի Ուշակովն ավարտել է Հյուսիսային Երկրի հայտնագործումը և նրա արևմտյան ափին  բարձրացրել է խորհրդային դրոշը:
1936– ծնվել է չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ Վացլավ Հավելը:
1954 - Իտալիան և Հարավսլավիան բաժանել են Տրիեստի մոտակա տարածքը:
1948– Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում տարբեր հաշվարկներով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:
1962- ավարտվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի ստեղծումը:
1976 – ծնվել է չեչեն գեներալ Ռամզան Քադիրովը:
1986– Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս 2-րդի այցի կապակցությամբ բացօթյա համերգ է տվել, որին ներկա են եղել  մոտ 800 000 մարդ:
1994– սկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվել ուսուցիչների օրը:
2000– Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ է տրվել Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:
2011 –վախճանվել է  ամերիկացի  գործարար, Apple Inc. ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:
2014 –վախճանվել է թատերական ռեժիսյոր և դերասան, Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Լյուբիմովը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular