ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սկսում է  հատուկ անվճար այցելությունների ծրագիր արցախահայության համար։

«Ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ մեր հոգիները պատած ցավը թևաթափ է անում։

Սակայն այս օրերին նպատակային գործունեությունն է միակ փրկօղակը․ այժմ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս իր ուժերը ներդնի մեր հայրենակիցներին սատար կանգնելու գործում։

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է խաղաշրջանը՝ գիտակցելով, որ մշակույթն է այն բանալին, որ մեզ դարեդար ապրելու և արարելու ուժ է տվել։

Միաժամանակ, հստակ հասկանալով ներկայի առաջնահերթությունները, թատրոնը որոշել է ստեղծել հատուկ աշխատատեղեր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար (մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ օրերին)։

Թատրոնը նաև սկսում է հատուկ անվճար այցելությունների ծրագիր արցախահայության համար»,- նշում են թատրոնից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular