Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցապ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախից տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ․

«Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝

Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտենան Հայաստանի 60-ից ավել համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները՝ https://irazekum.am/nkc) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):

Քայլ 2. Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը*։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։

Ընդ որում՝

Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա օրերի ընթացքում կփոխանցվի նրանց քարտերին։

75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։

Կարևոր դիտարկումներ.

Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ունենա սեփական քարտային հաշիվ, որին կփոխանցվի աջակցության գումարը։

Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը կստանա նրանց մայրը կամ օրինական ներկայացուցիչը՝ առցանց հարթակում դիմում ներկայացնելով (հարթակի գործարկման մասին կտեղեկացնենք Կառավարության կողմից կարգը հաստատելուց հետո) կամ Միասնական սոցիալական ծառայություն մոտենալով։

Այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք), որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը։

* Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». ՄարգարյանԻշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել․հայտարարությունԲլինքենը եվրոպացիներին հորդորել է Ուկրաինայի հետ չխոսել ՆԱՏՕ-ի մասին Իշխան Սաղաթելյանը Իրանում զեկույցով է հանդես եկելՔՊ-ն կրկին Վարչության նիստ է անցկացրել Փաշինյանի գլխավորությամբԵվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղըՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռը վնասել է իսրայելական բազան, որտեղ միջուկային հրթիռներ են գտնվում. ԶԼՄ-ներԱյն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է. Արման ԹաթոյանՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԻշխանությունների կողմից հռչակված տարբեր «խաղաղության բանաձևերը» շրջանցեցին հայ գերիներին. պատգամավորԴիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք»Գազայում քաղաքացիական անձանց մահը բիծ է Իսրայելի և նրա դաշնակիցների վրա. Նորվեգական փախստականների խորհուրդՄաշտոցի պողոտայում վրաերթի են ենթարկվել 3 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա.Sputnik ԱրմենիաԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-իցՀայաստանում գլխավոր գազամատակարարը չի ցանկանում կիսել գազի շուկան. իրանցի փորձագետ«Քաղաքագետ. Ռուսաստանը փչացրել է հետխորհրդային հանրապետությունները նրանց հաճոյանալու իր ցանկությամբ»«Ադմիրալ Ուշակով»-ը չէր կատակում. Փաշինյանի համար իր «անհասկանալի» կապերի պատճառով կանխատեսել են ոչ նախանձելի ապագաUSAID-ը 10 մլն դոլար կծախսի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համարՀՀ արտաքին առևտուրը պայմանավորված է գործող իշխանության նեղ կուսակցական խմբային շահերով. Թադեւոս ԱվետիսյանԱդրբեջանը կպատժվի իր եռակի քաղաքականության համար. Արամ ՍարգսյանՀայաստանն էլեկտրաէներգիա արտադրելու լուրջ ներուժ ունի, որը կարող է մատակարարվել Եվրոպա. ՑիկոլիաԻրանի ԱԳՆ-ն կոչ է անում Գազայի հատվածում գործողությունների համար պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմBBC. Ո՞վ կարող է պաշտպանել Ադրբեջանում հայերի իրավունքները, հատկապես եթե նրանք բանտում ենԵրբեք չես իմանա՝ երբ և ինչ պայմաններում երկիրը կհայտնվի էներգետիկ ճգնաժամումԼՂ-ից տեղահանված 109 000 անձի վճարվել են 100 000 դրամները. Իսկ 40+10 հազար դրամները վճարվել է 104 հազար մարդուԱնձրև, մառախուղ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալՆիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքըՖրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն»Մեղրիում տրակտոր է այրվել ՔՊ-ն զավթեց Ալավերդին Երևանում՝ բնակարանի խոհանոցում, հայտնաբերվել են ամուսինների դիեր. Shamshyan.com ՀԱՊԿ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու խաղաղ ճանապարհով. հայտարարություն Բացառիկ երկվորյակներ են Հայաստանում լույս աշխարհ եկել՝ միևնույն քաշով և հասակովՀոնկոնգում գողացել են բեռնատար՝ 3,6 մլն դոլարի iPhone-ներով Արագացնում ենք Մխիթարյանի հետ բանակցությունները. «Ինտերի» մարզական տնօրեն Դանակահարություն` ծննդյան տարեդարձի և կնունքի ժամանակ. 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է Հնդկաստանը Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածքի հրդեհը դեռ մարված չէ Իսրայելական զորքերը գրոհել են Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքը Անձրև, մառախուղ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործուն քայլեր խաղաղության խաչմերուկի կյանքի կոչման համար․ ՀարությունյանԵս այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. ԿարապետյանԹշնամու կրակոցից զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 դեկտեմբեր)«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ» Արեւմուտքն է պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ «Հրապարակ»
Ամենադիտված