ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարագա Ս.Խաչի տոնի և Արցախին զորակցության օրվա առիթով Անթիլիասի Մայրավանքում պատարագ է մատուցվել

ՄՇԱԿՈՒՅԹ

Վարագա Ս. Խաչի տոնի և Լեռնային Ղարաբաղին զորակցության օրվա առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Ս. և Անմահ Պատարագ։ Ս. Պատարագը մատուցել է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տոնոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Նորին Սրբության, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ աղոթք և կատարուցվել հոգեհանգստյան կարգ՝ ԼՂ պաշտպանության ու պահպանության համար նահատակված մեր հերոս հայորդիների հոգիների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular