Արցախում պատերազմ է, իսկ Փաշինյանին աթոռն է հուզում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի պետականությունն ու պետությունն այս պահին պետք է արձագանքի հեղաշրջում կատարելու մասին հայտարարություններին։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախում սկսված լայնամասշտաբ պատերազմի ֆոնին իր հրաժարականի պահանջով ակցիաներին։
Նա նշեց՝ այս պահին պետք է շատ բան սպասել ՀՀ ժողովրդից, որը պետք է սթափ ու սառը գնահատի իրավիճակը։
«Ինչքան դժվար է ձեզ համար, այդքան էլ՝ ինձ համար։ Բայց պետք է հասկանալ, որ այս պահին արկածախնդրության գնալ չենք կարող»,- ասաց Փաշինյանը։