Ադրբեջանն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. Տեսանյութեր մի հրապարակեք. շտաբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Ադրբեջանն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. Տեսանյութեր մի հրապարակեք. շտաբ](/timthumb.php?src=disc/19-09-23/1ff1152eb1cba3ca853c4cf64a1a07e7.jpg&w=780)
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ: