Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ հետևանք են Փաշինյանի ջղաձգումները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ մեծ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարի նիստուկացը, վարվելակերպը, բառապաշարը, պահվածքը և տոնայնությունը։ Հատկապես ժողովրդավարական երկրներում պետության ղեկավարը խոշորացույցի տակ է. առանց մտածելու մի քայլի, ոչ ճիշտ արտահայտության կամ սխալ պահվածքի արդյունքում այդ գործչի վարկանիշը կարող է էականորեն տուժել կամ միանգամից անկում ապրել։ Իսկ վատթարագույն դեպքում, երբ լուրջ դժգոհություն գեներացվի, ապա կարող է նաև տվյալ ղեկավարի նկատմամբ իմփիչմենթի կամ հետաքննության գործընթաց սկսվել։ Այլ է իրավիճակը Հայաստանում: Կարող ենք ասել՝ բացարձակ այլ է: Մեր երկրում երկրի ղեկավար համարվող անձը՝ հատկապես 2018 թվականից հետո, կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է, ու դա այդպես էլ անցանկալի հետևանքների չհանգեցնի։ Նա կարող է օգտագործել ամենացածրակարգ բառապաշարը, օգտվել հայհոյախոսությունից, մերկապարանոց արտահայտություններ թույլ տալ, գոռգոռալ, ջղաձգվել, կորցնել ինքնատիրապետումը, հանդես գալ սպառնալից տոնով, ոչ ադեկվատ պահվածք դրսևորել։

Դժվար է պատկերացնել մի այլ երկիր, որտեղ կարող են հանդուժել շրիշակի մակարդակից ցածր բառապաշար ու ոչ ադեկվատ պահվածք դրսևորող նման ղեկավարի։ Ընդ որում, Փաշինյանը նման պահվածք դրսևորեց իշխանության գալու հենց սկզբնական շրջանից, երբ «թավշյա հեղափոխությունը» վերածվեց փշերի ու ատելության հեղափոխության։ Դեռ ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել 2018 թվականին նման պահվածքը՝ հաշվի առնելով, որ էյֆորիկ տրամադրություններ էին տիրում, և իշխանությունները փորձում էին այդ էյֆորիկ էներգիան որևէ կերպ պահել։ Իսկ ներկայում ո՛չ էյֆորիա կա, առավել ևս՝ ո՛չ էլ էյֆորիայի տրամադրություն՝ կապված Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված բարդ ու օրհասական իրավիճակի հետ։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Փաշինյանը շարունակի իր ներմուծած «ավանդույթներն» ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ի հանրահավաքին այնպիսի բառապաշարով, ջղաձգումներով ու գոռգոռոցներով հանդես գա, որը բոլոր չափանիշներով անհարիր է ոչ միայն երկրի ղեկավարին, այլև ցանկացած իրեն հարգող գործչի։

Նույնիսկ իշխանական ու մերձիշխանական հատվածի շատ ներկայացուցիչներ են արդեն նկատում, որ էյֆորիկ տրամադրությունները վաղուց անցել են, ու այլևս երթերով, գոռգոռոցներով ու նման բառապաշարով հնարավոր չէ արդյունքի հասնել, ինչն, ի դեպ, ապացուցեցին նաև կիրակնօրյա ընտրությունները։ Բայց խոսքը նույնիսկ դրանց արդյունքների մասին չէ, այլ Փաշինյանի գոռգոռոցների և ջղաձգումների դրդապատճառների: Կարծում ենք՝ այստեղ դրանք մի քանիսն են ու խորքային։ Նախ՝ արձանագրենք, որ Փաշինյանը լուրջ անհանգստություն ու վախեր ուներ (ունի) ոչ միայն Երևանի ավագանու ընտրությունների, այլև ընդհանուր իրավիճակի հետ կապված։ Առաջին հերթին այդ վախերը պայմանավորված են աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությունների հետ, քանի որ Փաշինյանը հասցրել է փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դրա փոխարեն փորձում է սիրաշահել արևմտյան երկրներին, բայց Արևմուտքից ևս ցույց են տալիս, որ ամենևին նրա կարիքը չունեն։

Այսինքն, նա սկսում է պետք չլինել ոչ մեկին՝ զուգահեռ զրոյացնելով վստահությունն ու վարկանիշից մնացած փշուրները երկրի ներսում: Խոսքը մեկի մասին է, որը 2020 թվականին խոստանում էր այնպիսի փաստեր ներկայացնել, որոնց միջոցով ներսից կպայթեցներ Ադրբեջանը ու կապակայունացներ այդ երկրի ներքաղաքական կյանքը, բայց հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի մասով դարձել է լուռ կատարող, ու հայաստանյան ընդդիմությանն է հաթաթաներ տալիս, որին Ալիևն էլ, ի դեպ, բնորոշում է որպես ռևանշիստ։ Փաստացի իր գործելաոճով Փաշինյանը նաև հակառակորդին է սիրաշահում՝ ցույց տալով, որ ինքն անփոխարինելի է նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հստակ հասկանում է, որ իր ոտքերի տակից հողը փախչում է, ինքը չունի այն ժողովրդականությունը, որ ուներ մի քանի տարի առաջ։

Անգամ նախընտրական հավաքի վիճակն այնքան տխուր էր, որ սկսում էր ուրվագծվել կիրակնօրյա ձախողումը: ՔՊ-ի վիճակն այնքան ծանր է, որ անգամ օտարերկրացիների էին բերել հավաքին։ Եվ երբ մարզերից եկածներն էլ քայլերթից հետո գնացին իրենց գործերին, հավաքի մասնակիցների քանակը շեշտակի նվազեց այն աստիճան, որ հայաստանյան քաղաքական դաշտում փոքրիշատե դերակատարություն ունեցող մեկը հաստատ այդքան մարդ կհավաքի: Բայց, ի տարբերություն Նիկոլի, կհավաքի սեփական կամքով եկածների, այլ ոչ թե ստիպողաբար, վախեցնելով կամ թեկուզ «սիրաշահելով», այսինքն՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ:

Վերջապես, շատ փորձագետների կարծիքով, արդեն իսկ մտավախություններ ունենալով իր հեռացման շուրջ՝ միգուցե գոռգոռոցներով ու ատելության խոսքով Փաշինյանը փորձում է նաև երկրում իրավիճակի ապակայունացման հիմքեր ստեղծել, որն իրեն թույլ կտա երկարացնել իր պաշտոնավարումը։ Դրա համար էլ սևերի ու սպիտակների դիսկուրսը նոր թափով է բորբոքվում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների կողմից սերմանված ատելության խոսքն ու թշնամանքը մի օր շրջվելու են հենց իրենց դեմ։ Իսկ նույն հպարտ քաղաքացիները, որ ծափահարում էին Փաշինյանին, մի օր էլ քշելու են Փաշինյանի իշխանությանը։ Դրա հիմքերը նկատելի են: Սեպտեմբերի 17-ը՝ վկա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Խնդրում եմ, ասեք՝ հետ բերեն. Աննա Մկտչյանը՝ ոստիկաններին Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձԼեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին«Տանում եք, որ մեքենայի մեջ 5 հոգով ծեծե՞ք». կարմիրբերետները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին ժամը 09։00-ի դրությամբ բողոքի ցույցերից 53 քաղաքացի է բերման ենթարկվել Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին Թումանյան փողոցից մարդկանց առևանգեցին, այս ամենը մի օր վերջանալու է․ Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Ստեփանակերտը միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգինՀայտնի է՝ կաշխատի վաղը մետրոպոլիտենը, թե ոչ«Ամոթ-ամոթ»․ վանկարկումներ, սուլոցներ Ոստիկանության դիմացՀրապարակը՝ հիմա (լուսանկար)Հանրահավաք հանուն Արցախի․ Հանրապետության հրապարակը մարդաշատ է․ ուղիղԱդրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 կորուստ, որից 3–ը՝ երեխա. հայտնի են անուններըԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները․ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմըՄիրզոյանի դեմարշը. ո՞ւմ է ուզում Փաշինյանը ԱԳ նախարար նշանակել Բոլոր նման հարցերը շեֆիդ տուր` պարոն ՀաջիևինԱրևելագետ. Ռազմական հատուկ գործողության ընթացքը կազդի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրաՑտեսությու՞ն, Հայաստան. Մարիա Դեգտերևան երկրի և ժողովրդի հեռանկարների մասին«Փաշինյանը երկրորդ Զելենսկին է. Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 սեպտեմբեր )Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԵրեւանում եւ մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենաՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում իրականացվելու է ռազմական գործողություն. Խանումյան Առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, ՀՀ հարավով տարանցիկ ճանապարհն է․ Բրոերս. «Ազատություն»Հարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ Առաքելյան Լավրով․ ցավոք, ՀՀ ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրաՀերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում Լավրով․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Կարմիր խաչն այսօր 17 վիրավորի է Մարտակերտից Ստեփանակերտ տեղափոխել100 զոհվածների աճյուններ Ստեփանակերտից կտրված բնակավայրերում են, մեկ ընտանիքից մի քանի սպանված կա․ Արման ԹաթոյանՎեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ «ՌԻԱ Նովոստի»․ օտարերկրյա ռազմական կցորդները ժամանել են Ստեփանակերտի արվարձաններԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ. Զառա ԱմատունիԱդրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել ՍտեփանակերտԼեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է 2-րդ SOS ահազանգը արցախահայության համարՓաշինյանի հետ հեռախոսազրույցում Շոլցն ընդգծել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը«Պետք է ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել ԼՂ»․ ԱՄՆ սենատորը Կոռնիձորում էՔիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Ալբերտ Բազեյանի տուն․ Armlur.amԵթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է ոստիկաններին իբր ծեծելու համար, խոշտանգողներն էլ պետք է ձերբակալվենՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիանՀազարավոր արցախցիներ Ստեփանակերտի օդանավակայանում են (տեսանյութ) Քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում նաև Գյումրիում
Ամենադիտված