Թևանյանը ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏ![Թևանյանը ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ](/timthumb.php?src=disc/18-09-23/81e892e106a3ea8f07b49bb4af699974.jpg&w=780)
Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։