Աբովան-Երևան սահմանագծին ավազով բարձված КАМАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և կողաշրջվել․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Աբովան-Երևան սահմանագծին ավազով բարձված КАМАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և կողաշրջվել․ կա վիրավոր](/timthumb.php?src=disc/18-09-23/89ae2c086344e84277794503030be0fa.jpg&w=780)
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի սահմանագծում. ավազով բարձված КАМАЗ-ը Դուրյան 40 փողոցում բախվել է բետոնե սյուներին ու թիթեղյա պարսպին և կողաշրջվել. հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն: