Երևանի քաղաքապետին կընտրի ավագանին. ե՞րբ է տեղի ունենալու առաջին նիստը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Երևանի քաղաքապետին կընտրի ավագանին. ե՞րբ է տեղի ունենալու առաջին նիստը](/timthumb.php?src=disc/18-09-23/f59940fa8276356f84d0cf9846890aab.jpg&w=780)
Եթե առաջնորդվելու լինենք նախնական արդյունքներով, ապա ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնել է սահմանադրական իրավունքի գծով փորձագետ Գոհար Մելոյանը։
«Ձեւավորվում է քաղաքի ավագանի, եւ արդեն ավագանու կազմից ընտրվում է Երեւանի քաղաքապետը։ Ավագանին ունի 65 մանդատ, որոնք կբաշխվեն։ Առաջին նիստի ժամանակ էլ կընտրվի քաղաքապետը»,- ընդգծել է նա։
Մելոյանն ավելացրել է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական արդյունքները, հետեւաբար հնարավոր են բողոքարկումներ, որոշ անճշտություններ։
«Բայց, որպես կանոն, դրանք էական ազդեցություն արդյունքների վրա չեն ունենում»,- պարզաբանել է փորձագետը։