Մենք պատրաստ չենք հրաժարվել մեր տարածքներից. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Մենք պատրաստ չենք հրաժարվել մեր տարածքներից. Զելենսկի](/timthumb.php?src=disc/18-09-23/4acc381aa7d0afb1a99da85b5a30e56f.jpg&w=780)
Հակամարտությունն Ուկրաինայում չի ավարտվի տարածքների մի մասի հանձնմամբ։ Այս մասին СBS-ի հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Կիեւը պատրաստ չէ հրաժարվել իր տարածքների մի մասից՝ հանուն խաղաղության համաձայնագրի։
«Ոչ։ Դրանք մեր տարածքներն են»,- ավելացրել է Զելենսկին։
Նա տեղեկացրել է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն հակահարձակումը, տեղեկացրել է МК-ն։ Ուկրաինայի նախագահը նշել է առաջ շարժվելու եւ վատ եղանակի մասին մոռանալու անհրաժեշտությունը։