Բայրամովը և ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Բայրամովը և ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը](/timthumb.php?src=disc/16-09-23/5d7885cf22689de4bc7e9f66447aa13c.jpg&w=780)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման և խաղաղության գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։