Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջանցքային պայքարը գլոբալ և տարածաշրջանային մակարդակով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային քաղաքակրթության զարգացման վաղ փուլերից սկսած՝ կարևոր նշանակություն է ձեռք բերել առանցքային հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողությունը։ Եվ այդ վերահսկողության համար պայքարը ոչ միայն լուրջ մրցակցության, այլև պատերազմների պատճառ է դարձել։ Օրինակ՝ անտիկ շրջանում Հռոմի և Կարթագենի անհաշտ պայքարը և Պունիկյան պատերազմները նաև միջերկրական ծովի հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողության համար էին։ Ավելին՝ կարևոր ճանապարհները միշտ էլ դիտվել են որպես ազդեցության ընդլայնման գործիքներ։ Օրինակ՝ դեռևս Հին Ասորեստանում առանձնակի դերակատարություն էր տրվում առևտրային ճանապարհներին ու դրանց միջոցով ազդեցության տարածման հնարավորություններին։ Իսկ ներկայում, երբ աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված, տեխնոլոգիապես զարգացած ու շարժվում է գլոբալիզացիայի ճանապարհով, ավելի է կարևորվում հաղորդակցության, առևտրային ուղիների ու ճանապարհների նշանակությունը։ Իսկ այն պետությունը, որը վերահսկում է այդ ճանապարհները, հսկայական աշխարհաքաղաքական ու տնտեսական առավելություն է ստանում։ Այդ է պատճառը, որ 2013 թվականին Չինաստանը ձեռնարկեց այնպիսի խոշոր նախաձեռնություն, ինչպիսին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրն է, որի միջոցով պետք է բացվի նոր մետաքսի ճանապարհը, որը Եվրոպան ու մյուս տարածաշրջանները կկապի Չինաստանի հետ։

Պեկինն, ահռելի միջոցներ ծախսելով աշխարհի տարբեր երկրներում ենթակառուցվածքային նախաձեռնությունների իրականացման վրա, այս նախագիծը դարձրել է նաև իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը տարածելու լուրջ գործիք։ Չինական նախաձեռնության հաջողությունը գլոբալ մակարդակով նույնիսկ անհանգստություն է առաջ բերել Արևմուտքի մոտ։ Եվ դա է պատճառը, որ դրան ի հակադրություն՝ արևմտյան նախաձեռնությունների մասին նախագծեր են ներկայացվել։ Օրինակ՝ ԵՄ-ի կողմից նախաձեռնվեց «Համաշխարհային դարպաս» (Global Gateway) հիմնադրամը, որը միլիարդավոր դոլարներ կառաջարկի՝ հիմնականում նոր զարգացող երկրներում կառուցելու այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպես օպտիկամանրաթելային մալուխները, ճանապարհային և երկաթուղային նախագծերը և վերականգնվող էներգետիկան: Իսկ Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի կողմից ազդարարվեց «Կառուցի՛ր ավելի լավ աշխարհ» (Build Back Better World) նախաձեռնության մեկնարկի մասին, որը կենտրոնանալու է 4 հիմնական ուղղությունների վրա՝ կլիմա, առողջապահություն և առողջապահական ապահովագրություն, թվային տեխնոլոգիա և գենդերային հավասարություն։ Բայց մինչ Արևմուտքից ուղղակի հայտարարվում է տարբեր ծրագրերի մեկնարկի ու դրանց իրականացման մտադրությունների իրականացման մասին, Չինաստանն արդեն ահռելի աշխատանք է կատարել՝ աշխարհի տարբեր երկրներում կառուցելով երկաթուղային գծեր, նավահանգիստներ, օդանավակայաններ և այլն։

Իսկ Հնդկաստանը, որի տարածաշրջանային ազդեցությունը ևս աճում է, նույնպես շահագրգռված է սեփական հաղորդակցության ուղիների ստեղծման հարցում, որը տեղավորվում է «Հյուսիսհարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Մյուս կողմից էլ՝ միջազգային ասպարեզում պայքար է ընթանում, թե կոնկրետ որ երկրների տարածքով են անցնելու տրանսպորտային միջանցքների ուղիները։ Օրինակ՝ Ռուսաստանը պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու համար ձգտում է Իրանի հետ հաղորդակցության արդյունավետ ուղիներ ստեղծել, ապա Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկաստան։ Դրա համար էլ փորձ է կատարվում արագ ավարտել ԱստարաՌեշտ երկաթուղու շինարարությունը։ Բայց Իրանը շահագրգռված չէ, որ այդ ճանապարհն անցնի Ադրբեջանով։ Դրա համար էլ երկաթուղու կառուցումը անընդհատ ձգձգվում է։ Մյուս կողմից էլ դրան դեմ է Արևմուտքը։ Իրանն ավելի շատ կողմնակից է Հայաստանի հետ հաղորդակցության պահպանմամբ ու ամրապնդմամբ, որն իրեն թույլ կտա Հայաստանի ու Վրաստանի տարածքով դուրս գալ դեպի սևծովյան տարածաշրջան։ Թեհրանի այս դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շահերի բախումով։

Իսկ Թուրքիան ոչ միայն փորձում է միանգամից օգտվել բոլոր միջանցքային ծրագրերից, այլև առաջ քաշել սեփական միջանցքի տարբերակը՝ «Միջին միջանցքը», որը պետք է համաթուրքական նշանակություն ունենա՝ կապելով Միջին Ասիայի թյուրքախոս երկրները Թուրքիայի հետ ու նույնիսկ ճանապարհ բացի պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Անկարան նույնիսկ փորձում է այս նախագիծը ներկայացնել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի ներքո։ Բայց այս նախաձեռնությունը ամբողջապես թուրքական չի լինի, եթե բոլոր ճանապարհային ուղիները չհայտնվեն Թուրքիայի վերահսկողության ներքո։ Իսկ դրան խանգարում է Հայաստանը։ Ուստի, Անկարան փորձում է ձեռնամուխ լինել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որի արդյունքում այլևս որևէ խոչընդոտ չի լինի, որ Թուրքիան անմիջականորեն կապվի Ադրբեջանի, ապա Միջին Ասիայի երկրների հետ, ինչը հնարավորություն կտա վերահսկել Իրանից դեպի հյուսիս անցնող ճանապարհները ու անհրաժեշտության դեպքում Իրանական Ադրբեջանում աջակցել անջատողական ձգտումներին։ Պատահական չէ, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ռազմական ներխուժման միջոցով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ու ճանապարհ հարթել թուրքական երազանքների իրականացման համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հայաստանը 7-րդ օլիմպիական ուղեգիրն ունի Բացի հաշվառումից ոչ մի բան չստացանք․ արցախցի Հայտնի է՝ ինչ են քննարկելու ԵՄ երկրների արտգործնախարարները Կիևում Ավինյանի «պյուռոսյան» հաղթանակը38 ժամ դժոխային ճանապարհից հետո մեզ դիմավորեցին աշխարհի ամենամեծ հոգատարությամբ, ամենաանկեղծ սիրով, ջերմ սրտերով․․․ա՜խ հայեր ջանՍտամբուլի ծայրամասերը անցել են ջրի տակ (տեսանյութ) Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս Մոսկվայի բոլոր օդանավակայաններում չվերթները հետաձգվել են Բուլղարիան մինչև օրվա վերջ ռուսական մեքենաների մուտքի արգելք կսահմանի Վարչախմբի էժան վրեժխնդրությունը գերեվարված Ռուբեն Վարդանյանից Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Իրանում Ադրբեջանի դեսպանատան աղմկահարույց ահաբեկչության հեղինակը մահապատժի կենթարկվի Հռոմի պապը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության հորդոր է հղել Դոլարն ու եվրոն թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ Թուրքիայում 2 երկրաշարժ է եղել Այսօրվանից Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է՝ օրական 8 ժամով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅ ՕՐԸ ( 02 հոկտեմբեր )ԱՄՆ-ն պետք է զենք տրամադրի Հայաստանին. Բրեդ Շերման Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը՝ Երևանում են Վարագա Ս.Խաչի տոնի և Արցախին զորակցության օրվա առիթով Անթիլիասի Մայրավանքում պատարագ է մատուցվել ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Արցախի նախագահը դեռ կմնա Արցախում․ հայտարարություն Կրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «Պիրոլա»-ի հիմնական ախտանիշները«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար» Իրանը համագործակցում է Սիրիայի ու Վենեսուելայի հետ՝ ամերիկյան պատժամիջոցները շրջնացելու նպատակովՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա է տեղակայվել ԵղեգնաձորումՀռոմի պապն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել քննարկել Արցախից բռնի տեղահանվածների դրությունըԽոշոր ավտովթար Կոտայքի մարզում. հողով և աթարով բարձված ЗИЛ բեռնատարը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնիՀայտարարություն՝ բռնագաղթված ճարտարցիների համար Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնի շրջանին. ՏոլոկոննիկովԱրցախից տեղահանվածները 6 ամիս կստանան 40,000-ական դրամ բնակարանի վարձի և 10,000-ական դրամ՝ կոմունալ ծախսերի համար. փոխվարչապետԱդրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ (տեսանյութ) Հրշեջ-փրկարարները մարել են 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Արցախից ժամը 12:00-ի դրությամբ 100.483 անձ է բռնի տեղահանվել Հայաստան Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբԱհազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից Տարադրամի փոխարժեքն այսօրԿլինեն ջրանջատումներ. հայտնի են հասցեները Արցախ. դա ի՞նչ տարածք է ՀայաստանումԻնչու է Իրանը աջակցում Հայաստանին ղարաբաղյան հակամարտությունում«Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև«Քաղաքագետ Տարասովն անվանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ոչ ակնհայտ հետևանքները»Պուտինը սահմանել է Ղազախստանի և Հայաստանի անխուսափելի ապագանՌուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն․ Մեդվեդև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 01 հոկտեմբեր)Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է
Ամենադիտված