Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը Հայաստանում անընդհատ նոր խնդիրների է բախվում, իսկ կառավարության ղեկավարն ու կրթության բնագավառի պատասխանատուները դեռ շարունակում են խոսել ոլորտի «բարեփոխումների» մասին։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իր աղետաբեր պաշտոնավարման 5 տարվա ընթացքում անընդհատ հայտարարել է կրթության ու գիտության մակարդակի բարձրացման մասին, սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Օրինակ՝ հանրակրթության նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքի ինդիկատոր է ուսուցիչների նկատմամբ մոտեցումը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսուցիչներն իրենց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար չնչին աշխատավարձ են ստանում։

Այնուամենայնիվ, իշխանություններն այնպիսի ֆոն են ստեղծում, որ տպավորություն է ստեղծվում, թե անընդհատ բարձրացնում են ուսուցիչների աշխատավարձը։ Վերջերս էլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 300-400 և 500 հազար դրամ է, մնում է, որ նրանք գնան ու տեր կանգնեն իրենց աշխատավարձին։ Նկատենք՝ խոսքն այն մասին է, որ ուսուցիչները 300-400 կամ 500 հազար դրամ զուտ տեսականորեն կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ անցնեն կամավոր ատեստավորում և հաղթահարեն նախատեսված շեմը։ Իսկ, ինչպես ուսուցիչներն են պնդում, ատեստավորման տեստերի հարցերն էլ այնպես են կազմված, որ մասնակիցների 70 տոկոսից ավելին չկարողանա հաղթահարել նախատեսված շեմը, կամ, ինչպես նախօրեին ուսուցիչներից մեկն ասաց՝ «առը հա, թե կհաղթահարես»։

Իրականում, եթե երկրում մի քանի տասնյակ ուսուցչի աշխատավարձը ատեստավորման արդյունքում բարձրացել է, ընդ որում՝ բացարձակապես ոչ նշված չափով, ապա, ընդհանուր առմամբ, ուսուցիչների աշխատավարձը նվազել է։ Ի մասնավորի՝ նրանք չեն վճարվելու գրավոր աշխատանքները ստուգելու համար։ Եվ ոչ միայն: Արդյունքում ուսուցչի աշխատանքը սոցիալական տեսանկյունից դառնում է էլ ավելի ոչ գրավիչ։ Իշխանական բարձր պաշտոնյաների աշխատավարձը, որոնց մի զգալի մասը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գլխավորությամբ, նույնիսկ պատշաճ բարձրագույն կրթություն չունի, բարձրացվում են առանց որևէ պայմանի ու ատեստավորման, ավելին՝ պարգևավճարներ են շռայլվում, բայց ուսուցիչների դեպքում լրիվ հակառակն է։ Մյուս կողմից էլ, երբ անհրաժեշտ է լինում ուսուցիչներին ներգրավել քարոզարշավին, իշխանությունները նրանց որպես «մասովկա» են օգտագործում իրենց միջոցառումների ժամանակ, բայց երբ պետք է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը լուծել, հակառակն է արվում, ու ուսուցիչները հայտնվում են անտեսված վիճակում։

Այս ամենի հետ մեկտեղ, առանց իրավիճակը գնահատելու և ծանրութեթև անելու, կառավարությունը կտրուկ քայլերի է դիմում։ Օրինակ՝ օգոստոսի 20-ից սկսած ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, այլևս չեն կարող աշխատել։ Առանց այն էլ դպրոցներում ուսուցիչների բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, որոնք չեն լրացվում։ Շատ դեպքերում նույնիսկ դիմողներ էլ չկան այդ տեղերի համար, քանի որ ուսուցչի աշխատանքը դարձել է ոչ գրավիչ։Այս քայլով (քայլերով) «քայլող» իշխանությունը, ի դեմ ԿԳՍՄ նախարարության, «կադրային սով» է ստեղծում հանրակրթության ոլորտում՝ առանց հաշվի առնելու այդ ամենի ծանր հետևանքները: Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնած ատեստավորման միջոցով կրթության որակի բարձրացման հարց չի լուծվում, քանի որ ատեստավորման համակարգը միայն թեստերի լրացում է նախատեսում և չի ներառում նաև երեխաների հետ տարվող աշխատանքները ու նրանց առաջադիմության արդյունքները։ Ուսուցիչը կարող է շատ խոր գիտելիքներ ունենալ իր առարկայի շրջանակներում, բայց չկարողանա այն մատուցել և աշխատել աշակերտների հետ։

Կարող է լինել նաև այնպես, որ ուսուցիչը հիանալի տիրապետի իր առարկային, փորձառու և պահանջված լինի, սակայն չկարողանա անցնել ատեստավորումը: Եվ մեծ մասի դեպքում հենց այդպես է: Ստացվում է, որ իշխանությունները հանրակրթական ոլորտում հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանում։ Դե, ինչպես բոլոր ոլորտներում ու բոլոր հարցերում: Սա վերաբերում է նաև նրան, որ, առանց անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, ԿԳՍՄ նախարարության կողմից ներդրված նոր կրթական չափորոշիչներով լրացուցիչ բարդություններ են ստեղծվում ուսուցիչների համար։ Օրինակ՝ դպրոցներ կան, որոնք ընդամենը սահմանափակ թվով հին համակարգիչներ ունեն, ինտերնետ հասանելիությունն էլ խնդրահարույց է, բայց ուսուցիչներից պահանջվում է պատշաճ կերպով լրացնել էլեկտրոնային մատյանը։ Իսկ նոր դասագրքերն այնպիսի արագությամբ են ներդրվում, որ ուսուցիչները չեն էլ հասցնում ծանոթանալ ու յուրացնել դրանցում զետեղված բովանդակությունը, որը շատ դեպքերում ուղղակի խնդրահարույց է լինում։ Միևնույն ժամանակ որոշ դասագրքեր էլ, ինչպես արդեն գիտենք, չեն հասցրել տպագրել, և աշակերտները պետք է հեռախոսների միջոցով աշխատեն այդ դասագրքերով։

Հանրակրթության ոլորտն այսպիսի բարձիթողի վիճակի հասցնելու արդյունքում է, որ բազմաթիվ ուսուցիչներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին և նշելով, որ հակառակ դեպքում 35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել և հեռանալ։ Փաստացի իրավիճակը կարելի է գնահատել այսպես. իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը։ Նրանք համապատասխան պայմաններ, որակ ու միջավայր չեն ստեղծում, բայց այնպիսի պահանջներ են ներկայացնում ուսուցիչներին, որոնք անհամատեղելի են այդ աշխատանքը կատարելու համար նախատեսված վճարի հետ։ Չնայած, եթե մեր անվտանգության համակարգը ներկայումս պարալիզացված է ու չի գործում, ապա կրթական համակարգի չգործելը իշխող ուժի համար ընդհանրապես խնդիր չէ՝ մանավանդ որ ազգային արժեհամակարգը մերժելու և նույնիսկ սեփական պատմությունից հրաժարվելու կուրս է որդեգրվել։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Սիրիայում մոլեգնող հրդեհները մոտեցել են հայաբնակ գյուղերից մեկին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Թել Ավիվը կհարվածի Իրանին. Նեթանյահու Վարչախմբի դեմքը. տմարդի արդարադատությունՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Լավրովը Կիմ Չեն Ընին ողջունել է անսովոր արտահայտությամբՓաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքումՀնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը Պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ.-նԵրևան-Սևան ճանապարհին բախվել են 7 ավտոմեքենաԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից 34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ Կասեցվել է Հայաստանից Վրաստան ոսկե զարդերի անօրինական ներմուծումը Կենսաթոշակների մասին Այսօր տեղի կունենա արցախահայության հանրահավաքը. ի՞նչ է սպասվում Մեքենաները վերածվել են ջարդոնի. ողբերգական վթարի մանրամասները Սպանություն ՁորաղբյուրումԵրկրաշարժ՝ Ադրբեջանում Քաղաքագետը բացատրել է, թե ինչի են հանգեցնում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անբարյացակամ քայլերը Ուկրաինացի քաղաքագետ. միայն Ռուսաստանը կարող է փրկել ՀայաստանըԻնչպես և սպասվում էր, Զանգեզուրի միջանցքի թեման ջրի երես դուրս եկավԱդրբեջանը մոռացել է, որ պատերազմում հաղթել է Հայաստանին, այլ ոչ թե Ռուսաստանին Զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը․ պատմության այս օրը (12 հուլիս)«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Նոր մանրամասներ՝ «Աբովյան» ՔԿՀ-իցԻնչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»Խոշոր վթար՝ Նուբարաշենում․ վիրավnրներ կան«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ 3-ամյա աղջնակի կյանքը չի հաջողվել փրկելԻնչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»
Ամենադիտված