Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կաջակցի, որ դուրս գան «սեւ ցուցակներից»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում մոտ 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սեւ ցուցակներում էլ այդպես  տեղավորվել, մնացել են:

Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչեւ ե՞րբ եք սեւ ցուցակներում մնալու: Բազմաթիվ ծրագրեր կան, այդ թվում սոցիալական, որոնցից չեք կարողանում օգտվել: Ինչո՞ւ չեք գալիս երեւացող դաշտ: Նրանք խնդիրներ են բարձրացնում, որ երբ իրենք գալիս են ոչ ստվերային դաշտ, իրենց ամբողջ աշխատավարձերը բռնագանձվում են: Եվ մենք հիմա մտածում ենք ստեղծել մեխանիզմ»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ իրենք եկել են եզրակացության, որ այդ մեխանիզմը չպետք է վերաբերի վերջին 3 տարիներին նման իրավիճակում հայտնված մարդկանց, որովհետեւ դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում:

«Սա կվերաբերի 3 տարի եւ դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել, այդ թվում բռնագանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել, որոնք կլինեն  այնպիսին, որ երբ քաղաքացին կշռի,  ինքը գա եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ, բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել, որովհետեւ կառավարությունն աջակցում է եւ այդ շեմերը բռնագանձվող գումարների նվազեցնում է եւ դուրս գալ այդ սեւ ցուցակների տրամաբանությունից, վերադառնալ նորմալ հարաբերությունների»,-ասաց վարչապետը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ նախագիծը վերաբերելու է 100 հազարից մինչեւ 1 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողներին, որոնց թիվը էլի փոքր չէ՝ 204 հազար է: «Մենք պարզել ենք, որ նրանց ավելի քան 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այսինքն այս նխագծով մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը: Որոշակի մեխանիզմի շուրջ քննարկումներ ունենք, որ մի կողմից ԴԱՀԿ-ի բռնագանձման տոկոսն իջեցնենք, մյուս կողմից այնպիսի ուղերձ հղենք, որ քաղաքացին պետք է աշխատի եւ իր աշխատանքով փակի այդ պարտքը: Դա իր եկամտահարկի որոշակի ուղղորդման մեխանիզմով է հնարավոր իրականացնել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Իտալիայում անսովոր տաք եղանակ է գրանցվելԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԳՆ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածներին օժանդակման հարցըԹուրքիայում Մեծամորի ատոմակայանի հարցով դիմել են երկրի խորհրդարանինՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրողՏաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են աշխատել սահմանային հարցերի շուրջՓոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետեւանքներըՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներըՂարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆԼավրովը հույս ունի, որ ոչ մի իշխանություն չի քանդի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետՍտեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆՄոսկվան աշխատում է գործընկերների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար. Լավրով«Ձախողված արբիտրաժ. ինչպես Լեռնային Ղարաբաղը հասավ ինքնալուծարման»Արցախից բռնի տեղահանվածներից 91 հազար 31-ն անցել է հաշվառում․ բռնի տեղահանվածների թիվն անփոփոխ էԾանոթ ու միաժամանակ անհայտ… թռչնաբնի ապուր Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն իջել է 2սմ-ով«Ղարաբաղն այլևս չկա. մնացել են հարցեր»Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերումՀայաստանը 7-րդ օլիմպիական ուղեգիրն ունի Բացի հաշվառումից ոչ մի բան չստացանք․ արցախցի Հայտնի է՝ ինչ են քննարկելու ԵՄ երկրների արտգործնախարարները Կիևում Ավինյանի «պյուռոսյան» հաղթանակը38 ժամ դժոխային ճանապարհից հետո մեզ դիմավորեցին աշխարհի ամենամեծ հոգատարությամբ, ամենաանկեղծ սիրով, ջերմ սրտերով․․․ա՜խ հայեր ջանՍտամբուլի ծայրամասերը անցել են ջրի տակ (տեսանյութ) Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս Մոսկվայի բոլոր օդանավակայաններում չվերթները հետաձգվել են Բուլղարիան մինչև օրվա վերջ ռուսական մեքենաների մուտքի արգելք կսահմանի Վարչախմբի էժան վրեժխնդրությունը գերեվարված Ռուբեն Վարդանյանից Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Իրանում Ադրբեջանի դեսպանատան աղմկահարույց ահաբեկչության հեղինակը մահապատժի կենթարկվի Հռոմի պապը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության հորդոր է հղել Դոլարն ու եվրոն թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ Թուրքիայում 2 երկրաշարժ է եղել Այսօրվանից Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է՝ օրական 8 ժամով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅ ՕՐԸ ( 02 հոկտեմբեր )ԱՄՆ-ն պետք է զենք տրամադրի Հայաստանին. Բրեդ Շերման Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը՝ Երևանում են Վարագա Ս.Խաչի տոնի և Արցախին զորակցության օրվա առիթով Անթիլիասի Մայրավանքում պատարագ է մատուցվել ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Արցախի նախագահը դեռ կմնա Արցախում․ հայտարարություն Կրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «Պիրոլա»-ի հիմնական ախտանիշները«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար» Իրանը համագործակցում է Սիրիայի ու Վենեսուելայի հետ՝ ամերիկյան պատժամիջոցները շրջնացելու նպատակովՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա է տեղակայվել ԵղեգնաձորումՀռոմի պապն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել քննարկել Արցախից բռնի տեղահանվածների դրությունը
Ամենադիտված