Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը միանգամից 6 ընկերությունների ազատեց մաքսատուրքից. Նրանք խոստանում են շուրջ 22 մլրդ դրամի ներդրում անել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա ՝սեպտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 «ՊԱԿ ՊԵՆ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել տարբեր տեսակի և նշանակության ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 15 մլն դրամի կապիտալ ներդրում և 773 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 773 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 48․6 մլնդրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՍԱՐԱՆԻՍՏ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1989թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 340 մլն դրամի ներդրում ապակու հալման վառարանի վերակառուցման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2024 թվականի ավարտը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 335․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 43․4 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «Վ․Ա․Շ․ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«Վ․Ա․Շ․ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներըև քարշակները նախատեսվում են օգտագործել ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուրաների, եվրոդուռ-լուսամուտների և գիպսակարտոնի պրոֆիլների արտադրության և վերջնական արտադրանքի տեղափոխման (արտահանման) համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 797 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 200-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է797 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53 մլն դրամ։

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԳՌՕՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների («Նաշ Սադ» ապրանքային նշանի ներքո) արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի ներդրում հումքի և 200 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 38 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է870մլնդրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 55․5 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ին:

 «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1998թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 20 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում, որից 955 մլն դրամը հաստոցների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը վերջինիս տեղակայման աշխատանքների իրականացման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 93 նոր աշխատատեղ՝ մինչև 360 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 955 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95․5 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՍՈԼԱՐ-5» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՍՈԼԱՐ-5»-ը կառուցել է 5 ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացման համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Ծրագրի շրջանակներում փաստացի արդեն իսկ իրականացվել է 1․5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս 60․6 մլն դրամի ներդրում հավելվածում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար:

Ներդրումային ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․8 մլն դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձԼեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին«Տանում եք, որ մեքենայի մեջ 5 հոգով ծեծե՞ք». կարմիրբերետները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին ժամը 09։00-ի դրությամբ բողոքի ցույցերից 53 քաղաքացի է բերման ենթարկվել Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին Թումանյան փողոցից մարդկանց առևանգեցին, այս ամենը մի օր վերջանալու է․ Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Ստեփանակերտը միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգինՀայտնի է՝ կաշխատի վաղը մետրոպոլիտենը, թե ոչ«Ամոթ-ամոթ»․ վանկարկումներ, սուլոցներ Ոստիկանության դիմացՀրապարակը՝ հիմա (լուսանկար)Հանրահավաք հանուն Արցախի․ Հանրապետության հրապարակը մարդաշատ է․ ուղիղԱդրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 կորուստ, որից 3–ը՝ երեխա. հայտնի են անուններըԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները․ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմըՄիրզոյանի դեմարշը. ո՞ւմ է ուզում Փաշինյանը ԱԳ նախարար նշանակել Բոլոր նման հարցերը շեֆիդ տուր` պարոն ՀաջիևինԱրևելագետ. Ռազմական հատուկ գործողության ընթացքը կազդի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրաՑտեսությու՞ն, Հայաստան. Մարիա Դեգտերևան երկրի և ժողովրդի հեռանկարների մասին«Փաշինյանը երկրորդ Զելենսկին է. Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 սեպտեմբեր )Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԵրեւանում եւ մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենաՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում իրականացվելու է ռազմական գործողություն. Խանումյան Առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, ՀՀ հարավով տարանցիկ ճանապարհն է․ Բրոերս. «Ազատություն»Հարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ Առաքելյան Լավրով․ ցավոք, ՀՀ ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրաՀերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում Լավրով․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Կարմիր խաչն այսօր 17 վիրավորի է Մարտակերտից Ստեփանակերտ տեղափոխել100 զոհվածների աճյուններ Ստեփանակերտից կտրված բնակավայրերում են, մեկ ընտանիքից մի քանի սպանված կա․ Արման ԹաթոյանՎեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ «ՌԻԱ Նովոստի»․ օտարերկրյա ռազմական կցորդները ժամանել են Ստեփանակերտի արվարձաններԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ. Զառա ԱմատունիԱդրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել ՍտեփանակերտԼեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է 2-րդ SOS ահազանգը արցախահայության համարՓաշինյանի հետ հեռախոսազրույցում Շոլցն ընդգծել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը«Պետք է ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել ԼՂ»․ ԱՄՆ սենատորը Կոռնիձորում էՔիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Ալբերտ Բազեյանի տուն․ Armlur.amԵթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է ոստիկաններին իբր ծեծելու համար, խոշտանգողներն էլ պետք է ձերբակալվենՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիանՀազարավոր արցախցիներ Ստեփանակերտի օդանավակայանում են (տեսանյութ) Քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում նաև Գյումրիում Սլավիկ Գալստյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Հրդեհ է բռնկվել Ջաջուռ գյուղում
Ամենադիտված