Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ այն, ինչ որ դուք եք խոստացել. Փաշինյանը՝ ընդդիմությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022-ի ապրիլին դուք ասում էիք՝ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ մենք կապահովենք կոնսոլիդացիա Հայաստանի շուրջը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունվեց հայտարարություն, որով ոչ միայն իջեցրեցիք Արցախի կարգավիճակի նշաձողը, այլ ուղղակի ոչնչացրեցիք այն: Դրանից հետո ի՞նչ ստացվեց: Այսօր խոսում եք այն մասին, որ պարտավորված եք եղել ՀՀ տարածքային ամբողջականությունը պահելու համար այդ հայտարարությունը ստորագրել կամ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Հիմա հարց է առաջանում.  ապահովեցի՞ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կասեցրեցի՞ք բոլոր  բոլոր հնարավոր սպառնալիքները, որոնք այսօր կան Հայաստանի առջեւ: Պատասխանը «ոչ»-ն է: Միջազգային կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք միջազգային մեկուսացում: Պրահայի ձեր հայտարարությամբ Արցախը այսօր հայտնվել է բլոկադայի մեջ, 120 հազար արցախցիներն էլ սովամահ են լինում»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Անդրադառնալով սահմաններին Ադրբեջանի զինուժի կուտակումներին, նա հարց ուղղեց վարչապետին. «Ի՞նչ եք անում նոր էսկալացիան թույլ չտալու համար եւ երկրորդը, ի՞նչ եք պայմանավորվել, ինչ եք խոստացել, որ Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ այն, ինչ որ դուք եք խոստացել: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչը դուք 1999 թվականին պայմանավորվել եք: Ուզում է ստանալ այն, ինչը դուք ավելի ուշ էլ եք պայմանավորվել, ուզում է ստանալ այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք համաձայնել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում: Այ դա էր ուզում ստանալ Ադրբեջանը:

Միջազգային մեկուսացման մասին եք խոսում. Այդ զենքը, որ Ադրբեջանը ձեռք է բերել, ե՞րբ է ձեռք բերել եւ որտեղից: Եւ այդ նույն ընթացքում Հայաստանն ինչքան զենք է ձեռք բերել: Այո, ճիշտ եք ասում միջազգային մեկուսացման մասին: Այն փաստը, որ Ադրբեջանը 2000-2017 թվականը, դրանից հետո էլ ձեռք է բերել տասնյակ միլիարդների զենք-զինամթերք, այդ թվում մեր ռազմավարական դաշնակցից, ամենավառ վկայությունն է այն բանի, որ մենք միջազգային մեկուսացման մեջ ենք եղել, այդ թվում մեր մերձավոր դաշնակիցների շրջանակում: Բա որտեղի՞ց է ձեռք բերել այդ զենքը, բա ինչի՞ Հայաստանը չի կարողացել այդ զենքը ձեռք բերել: Բա էդ հարցերը չեք տալի՞ս»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խոստացել Ադրբեջանին, Փաշինյանն ասաց. «Ես խոստացել եմ այն, ինչի մասին հրապարակային դուք կարող եք գտնել ինտերնետում իմ խոսքերից: Դրանից դուրս ես որեւէ բան չեմ խոստացել:

Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչը դուք խոստացել է՝ սկսած Մեղրիի փոխանակման ծրագրից, շարունակած Ստամբուլի հռչակագրի ստորագրմամբ եւ այլն»,-ասաց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ․ Արարատ ՄիրզոյանԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի գործունեության առաջնահերթություններից են ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Այո, մենք չենք ճանաչել ԼՂ-ի անկախությունը մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀրաժարվել Պրահայի պայմանավորվածությունից և Ալմաթիի գործընթացից, նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից. ՓաշինյանՄեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ Բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը փոխհատուցելու է կառավարությունը. ՍանոսյանՎենետիկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը ընկել է էստակադայից. Զոհվել է 20 մարդԶախարովան՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասինԴոլարն ու եվրոն բանկերում էժանացել են, իսկ ըստ ԿԲ կայքի՝ թանկացելԱրցախից բռնի տեղահանվածների թիվն ավելացավ 7-ով Կառավարության անդամներն ԱԺ-ում են. ՈՒՂԻՂ Ախ քարտուղարը Իրանի ԶՈւ Գերագույն շտաբի պետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆրանսիական գարեջուրԶախարովան՝ Հայաստանի՝ ռուսական բազայի ապագայի հետ կապված բացասական քայլերի մասին Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Ալիևը և Էրդողանը չեն մասնակցի Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ Մեզ ոչ ոք չի դիմել․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և պաշտոնյաների կալանավորման մասին Երբ տեղի կունենա Աշոտյանի գործով առաջին դատական նիստը Փաշինյանական «սինվոլիզմը»Կրեմլը հաստատու՞մ է Թուրքիայում Արևմուտքի հետ ԼՂ հարցով կայացած հանդիպումը․ պաշտոնական Քննչականը մանրամասներ է հայտնել զոհված զինծառայող Արման Քոչարյանի գործից «Ղարաբաղի անկումը»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանը հրապարակել է Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը «Փաշինյանի հաղթանակը. Ռուսները սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին»Խանքենդիում եմ և ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի. Սարգիս Գալստյան ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ ԼՂ-ում Բաքվի գործողության մեկնարկից 2 օր առաջ․ մանրամասներԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Տատին` թոռանը գրկած սպանեցին, երեխան 9 տարեկան էր. արցախցի Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները»ՊԵԿ-ը 2023-ի 9 ամսում ապահովել 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին Ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ասել ընտրությունների գնալիս․ Զախարովա Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ ներդնել «Քաղպայմանագրի» դեմ ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ․ պատգամավոր Դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հոկտեմբեր )Դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են․ «Հրապարակ» Ով է լինելու Ստեփանակերտի պարետը. «Հրապարակ» Ծանր դավաճանությո՞ւն, թե՞ անպիտան իշխանություն․ «Հրապարակ»
Ամենադիտված