Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման. Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստիպված եմ խոսել այսօր ճեպազրույցի ժամանակ իմ ասածի վերաբերյալ, որից, իմիջիայլոց, հետ չեմ կանգնում եւ տեր եմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»: Սա լուրջ հակազդեցություն էր առաջ բերել ՔՊ-ական պատգամավորների շրջանում:

«Ասածից իմաստը այն էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը, որոշի կրակ բացել հայրենասերների վրա, ինչում կարծում եմ՝ ոչ մեկ չի կասկածում, ապա հայրենասերների մեջ նրանից վախեցող չկա:

 

Առհասարակ, եթե մի քիչ պատկերացնեք քաղաքական գործընթացները, կիմանաք, որ ցանկացած, մասնավորապես 2018 թվականին ընթացող իրադարձությունների անարյունության պատասխանատուն իշխանությունն է: Իշխանության խոհեմության արդյունքում է, որ 2018-ին բախումներ չեղան: Չնայած դուք դրան շատ էիք ձգտում, դրա համար արեցիք ամեն ինչ, ստեղծեցիք ատելության մթնոլորտ, սադրանքներ արեցիք, բայց դա չհաջողվեց:

Անարյունության մասին կպատմեք էջմիածինցի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքին, ով դանակահարվեց 2018ճ-ի ապրիլին ձեր կողմնակիցների կողմից: Կամ կպատմեք 2022-ի հունիսին մեր ընկերոջը, ով գլխի ծանր վնասվածք ստացավ, երբ կիրառվեցին հատուկ միջոցներ, կրակ բացվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, եւ անհրաժեշտ եղավ հատուկ բժշկական միջամտություն»,-ասաց Մամիջանյանը:

Նրա ելույթի ժամանակ անընդհատ տեղից ռեպլիկներ էին հնչում եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում էր լռություն պահպանել եւ չխանգարել ելույթ ունեցողին:

Մամիջանյանը նաեւ ասաց. «Առհասարակ ես կասկածանք անգամ չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման: Բայց ես մեծ կասկած ունեմ, այդ հրամանը կատարող կլինի, թե՞ ոչ: Ես գիտեմ, որ չի լինի: Դուք հարցնում էին՝ ո՞ւմ արյալմ, թեկուզ իմ արյան, ազատության հաշվին, խնդիր չկա: Դա ամենափոքր զոհողությունն է, որ կարելի է անել: Ես բունկեր չունեմ, արտերկրում բնակարան չունեմ, ցրա ցանկությունն էլ չունեմ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ելույթի վերջում Մամիջանյանը դիմեց ԱԺ պատգամավորներին, ասելով որ իր ասածների մասին մտածելու ժամանակ դուք դեռ ունեն. «Հիմա կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Նոյը չի, տապան չունի: Չեմ կարծում, որ այստեղ նստածներից բոլորդ են պատրաստ դառնալ անկախ Հայաստանի Հանրապետության վերջին գումարման Ազգային Ժողովի պատգամավոր: Մտածեք, դեռ ժամանակ կա, բայց շուտով, երբ կանչը հնչի, կլինի արդեն գործողությունների ժամանակը»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. ՄիրզոյանԱյս պահի դրությամբ նոր ժամանողներ չկան. հաշվառվածների թիվը կազմում է 98 216Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot.amԻրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան․ Իրանի նախագահԵթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ․ Արարատ ՄիրզոյանԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի գործունեության առաջնահերթություններից են ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Այո, մենք չենք ճանաչել ԼՂ-ի անկախությունը մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀրաժարվել Պրահայի պայմանավորվածությունից և Ալմաթիի գործընթացից, նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից. ՓաշինյանՄեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ Բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը փոխհատուցելու է կառավարությունը. ՍանոսյանՎենետիկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը ընկել է էստակադայից. Զոհվել է 20 մարդԶախարովան՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասինԴոլարն ու եվրոն բանկերում էժանացել են, իսկ ըստ ԿԲ կայքի՝ թանկացելԱրցախից բռնի տեղահանվածների թիվն ավելացավ 7-ով Կառավարության անդամներն ԱԺ-ում են. ՈՒՂԻՂ Ախ քարտուղարը Իրանի ԶՈւ Գերագույն շտաբի պետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆրանսիական գարեջուրԶախարովան՝ Հայաստանի՝ ռուսական բազայի ապագայի հետ կապված բացասական քայլերի մասին Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Ալիևը և Էրդողանը չեն մասնակցի Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ Մեզ ոչ ոք չի դիմել․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և պաշտոնյաների կալանավորման մասին Երբ տեղի կունենա Աշոտյանի գործով առաջին դատական նիստը Փաշինյանական «սինվոլիզմը»Կրեմլը հաստատու՞մ է Թուրքիայում Արևմուտքի հետ ԼՂ հարցով կայացած հանդիպումը․ պաշտոնական Քննչականը մանրամասներ է հայտնել զոհված զինծառայող Արման Քոչարյանի գործից «Ղարաբաղի անկումը»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանը հրապարակել է Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը «Փաշինյանի հաղթանակը. Ռուսները սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին»Խանքենդիում եմ և ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի. Սարգիս Գալստյան ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ ԼՂ-ում Բաքվի գործողության մեկնարկից 2 օր առաջ․ մանրամասներԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Տատին` թոռանը գրկած սպանեցին, երեխան 9 տարեկան էր. արցախցի Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները»ՊԵԿ-ը 2023-ի 9 ամսում ապահովել 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին Ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ասել ընտրությունների գնալիս․ Զախարովա Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ ներդնել «Քաղպայմանագրի» դեմ ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ․ պատգամավոր Դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենադիտված