Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երաժշտական գործիք սազ

ՖՈՏՈ

Սազը լարային կսմիթային նվագարան է։ Այն տարածված է Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Գոյություն ունեն սազի մենակատարային, անսամբլային մեծ ու փոքր տեսակներ, որոնք համապատասխանաբար, ունեն տարբեր թվով մետաղե լարեր՝ 4-ից 10-ը: Սազը սիրված նվագարան է եղել հատկապես գուսանների ու աշուղների շրջանում, և հնագույն ծագում ունի։
Սազի հայրենիք է համարվում Հին Պարսկաստանը: Ըստ «Իրանիկ» հանրագիտարանի, սազի նախահայրը, ամենայն հավանականությամբ, եղել է Շիրվանի տանբուրը, որը հայտնի է եղել Թավրիզում և նկարագրվել էր 15 -րդ դարում պարսիկ երաժիշտ և երաժշտության տեսաբան Աբդուլգադիր Մարագիի կողմից: Ըստ Երաժշտական ​​հանրագիտարանի սազը պարսիկների հնագույն ժողովրդական երաժշտական գործիքներից է: Նրա նախորդներն են համարվում սեթարը, (կամ այլ կերպ  ջուֆթի սազը, որը հիշատակվում է 12-րդ դարում ապրած պարսկական պոեզիայի դասական Նիզամիի բանաստեղծություններում) և նմանատիպ ձև ունեցող դուտարը: Համարվում է, որ սազն իր ժամանակակից ձևը ստացել է Իրանի շահ Իսմայիլ Խաթայի (16 -րդ դար) դարաշրջանում: Սազի առաջին մոդելները եղել են փոքր չափերի, և ունեցել են մետաքսե թելերից կամ ձիու մազից պատրաստված 2-3 լար: Հետագայում գործիքի  չափերով մեծացել է, մարմինն ու պարանոցը երկարացվել են, աճել է լարերի թիվը: Յուրաքանչյուր ազգություն ձգտել է սազի կառուցվածքը «հարմարեցնել» սեփական ազգային երաժշտական ստեղծագործությունների կատարման համար: Տարբեր մասեր հարթեցվել են, ձգվել, կարճացվել կամ երակարեցվել, ավելացվել են լրացուցիչ հատվածներ: Սազ անվանման տակ են ընկնում բազմաթիվ այնպիսի  երաժշտական ​​գործիքները, որոնք տարբերվում են չափերով, ձևով, լարերի քանակով և այլն: Այնումաենայնիվ բոլոր սազերի համար ընդհանուր է տանձի ձև ունեցող մարմինը, որը հանդիսանում է փայտե ռեզոնատոր, (առանց կաշվե թաղանթի օգտագործման), երկարավուն գրիֆը, կրկնակի կամ եռակի լարերը, որոնց վրա նվագում են կսմիթի միջոցով:
Իրանում նկարագրված գործիքը տարածված է եղել «չոգուր» և «թուրքական բագլամա» անուններով, իսկ «սազ» բառը ընդհանրապես օգտագործվել է ցանկացած երաժշտական գործիքի անվանման համար: Հավանաբար այդտեղից է գալիս հայերի մոտ ընդունված սազանդար անվանումը, որով կոչում էին թափառական երաժիշտներին:
Սազը թյուրքական ժողովուրդների ամենահին գործիքներից մեկն է եղել: Այն նվագել են թափառական երաժիշտները պատմական իրադարձությունների մասին պատմելիս կամ էլ սիրային երգեր ու բալլադներ կատարելիս: Թուրքիայում երկու նման գործիքներ են կոչվում սազ՝ դրանք են  «բագլամա»-ն, որը  մեծ գործիք է  7 լարով (երկու զույգ լարերով և մեկ եռակի), և «կուրա»-ն, որը փոքր գործիք է 6 լարով (երեք զույգ): 
Սազը շատ սիրված է եղել նաև Հայաստանում: Հայկական սազն ունեցել է 10-13 լադ և 6-8 լար: Ըստ երաժիշտ-ֆոլկլորագետ Սպիրիդոն Մելիքյանի՝ «տնետուն ման եկող աշուղները սազով ու թամբուրով փառաբանում էին իրենց նախնյաց հերոսներին։ Աշուղական սազը սեփական երգին նվագակցող նվագարան է, որտեղ երգը բնորոշվում է ազատ հանկարծաբանական (իմպրովիզացիոն) ոճով, իսկ սազի նվագակցությունը՝ մեղեդիական զարգացման հարուստ զարդախաղերով: Սազի ձայնը մաքուր է ու զրնգուն, սակայն մեղմ ու թույլ, ուստի և ժամանակակից նվագախմբերում այդ նվագարանը փոխարինվել է առավել հնչեղ քանոնով։
Ներկայումս Հայաստանում սազն առավելապես աշուղական նվագարան է: Օրինակ իր երգեցողությանը սազով է նվագակցել գուսան Շիրինը։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի գործունեության առաջնահերթություններից են ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Այո, մենք չենք ճանաչել ԼՂ-ի անկախությունը մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀրաժարվել Պրահայի պայմանավորվածությունից և Ալմաթիի գործընթացից, նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից. ՓաշինյանՄեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ Բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը փոխհատուցելու է կառավարությունը. ՍանոսյանՎենետիկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը ընկել է էստակադայից. Զոհվել է 20 մարդԶախարովան՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասինԴոլարն ու եվրոն բանկերում էժանացել են, իսկ ըստ ԿԲ կայքի՝ թանկացելԱրցախից բռնի տեղահանվածների թիվն ավելացավ 7-ով Կառավարության անդամներն ԱԺ-ում են. ՈՒՂԻՂ Ախ քարտուղարը Իրանի ԶՈւ Գերագույն շտաբի պետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆրանսիական գարեջուրԶախարովան՝ Հայաստանի՝ ռուսական բազայի ապագայի հետ կապված բացասական քայլերի մասին Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Ալիևը և Էրդողանը չեն մասնակցի Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ Մեզ ոչ ոք չի դիմել․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և պաշտոնյաների կալանավորման մասին Երբ տեղի կունենա Աշոտյանի գործով առաջին դատական նիստը Փաշինյանական «սինվոլիզմը»Կրեմլը հաստատու՞մ է Թուրքիայում Արևմուտքի հետ ԼՂ հարցով կայացած հանդիպումը․ պաշտոնական Քննչականը մանրամասներ է հայտնել զոհված զինծառայող Արման Քոչարյանի գործից «Ղարաբաղի անկումը»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանը հրապարակել է Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը «Փաշինյանի հաղթանակը. Ռուսները սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին»Խանքենդիում եմ և ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի. Սարգիս Գալստյան ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ ԼՂ-ում Բաքվի գործողության մեկնարկից 2 օր առաջ․ մանրամասներԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Տատին` թոռանը գրկած սպանեցին, երեխան 9 տարեկան էր. արցախցի Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները»ՊԵԿ-ը 2023-ի 9 ամսում ապահովել 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին Ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ասել ընտրությունների գնալիս․ Զախարովա Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ ներդնել «Քաղպայմանագրի» դեմ ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ․ պատգամավոր Դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հոկտեմբեր )Դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են․ «Հրապարակ» Ով է լինելու Ստեփանակերտի պարետը. «Հրապարակ» Ծանր դավաճանությո՞ւն, թե՞ անպիտան իշխանություն․ «Հրապարակ» ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
Ամենադիտված