Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 08 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գրագիտության համաշխարհային օր, Ֆիզիոթերապիայի համաշխարհային օր, Լրագրողների համերաշխության համաշխարհային օր, Անդորրա՝ Ազգային օր (Մերիտշելլյան աստվածամոր օր), Մակեդոնիա՝ Անկախության օր, Մալթա՝ Հաղթանակի օր, Պակիստան՝ Հաղթանակի օր (Հնդկաստանի դեմ 1965 թվականին ծովում տարած հաղթանակ)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1701– Կոստանդնուպոլսում հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը:

1846 –ծնվել է հայկական ծագումով բրիտանացի մեծահարուստ գործարար Փոլ Չաթերը։

1877 –ծնվել է երգիծաբան-նովելիստ Առանձարը։

1889– ծնվել է կոմպոզիտոր, երաժիշտ Ալեքսանդր Ալեքսանդրյանը:

1919-էրզրում է հասել թուրքերին տրամադրվող խորհրդային օգնության առաջին խմբաքանակը, և Անկարայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ գեներալ Քյազիմ Կարաբեքիրն առաջարկել է անմիջապես հարձակվել Հայաստանի վրա։

1922 –ծնվել դիրիժոր Օհան Դուրյանը։

1970 —ԽՍՀՄ-ում հաստատվել է միջնակարգ դպրոցների կանոնակարգը։

1973-վախճանվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

1978 –վախճանվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը։

2006-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման մեղավոր ճանաչելով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։

2013-վախճանվել է պատմաբան Գարեգին Հարությունյանը։

2016-հրաժարական է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

2019-Արցախում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

117-վախճանվել է  Հռոմի կայսր Մարկոս Ուլփիոս Ներվա Տրայանոսը։

1157-ծնվել է Անգլիայի թագավոր, խաչակիր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը։

1296 —ֆլորենցիայում տեղի է ունեցել Ծաղիկով Սուրբ Մարիամի տաճարի հիմնարկերքը։

1380– Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության են մատնել Ոսկե հորդայի զորքերին:

1429 — Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը սկսել է Փարիզի գրոհը։

1504– Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանն է ներկայացրել իր նշանավոր Դավիթի արձանը:

1522 —ավարտվել է Ֆերնան Մագելանի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանի նավատորմի հինգ նավերից վերադարձել է միայն բասկ Էլկանոյի «Վիկտորիա» առագաստանավը, իսկ ճանապարհորդության մեկնած 265 նավաստիներից վերադարձել են միայն 18-ը։

1636– ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1664-հոլանդական Նոր Ամստերդամ գաղութը հանձնվել է անգլիացիներին և վերանվանվել Նյու-Յորքի։

1768 —ռուսական Եկատերինա 2-րդ թագուհին հրամայել է բժիշկ Թոմաս Դիմսդեյլին Ռուսաստանում սկսել իրականացնել պատվաստումներ ծաղիկ հիվանդության դեմ։

1791 —փարիզյան Լուվրում նկարիչներն առաջին անգամ ցուցադրել են իրենց ստեղծագործությունները։

1830 –ծնվել է ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Միստրալը։

1841– ծնվել է նշանավոր չեխ երգահան Անտոնին Դվորժակը:

1860 - Միչիգան լճում «Lady Elgin» շոգենավի խորտակվելու հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ։

1867 –ծնվել է մարքսիզմի տեսաբան և հեղափոխական Ալեքսանդր Պարվուսը։

1886 —հիմնադրվել է ՀԱՀ-ի խոշորագույն քաղաք Յոհանենսբուրգը։

1888- անց է կացվել Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջին խաղը։

1895 —վախճանվել է «Opel» ընկերության հիմնադիր Ադամ Օփելը։

1900– Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ:

1914 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մոտ շտաբս-կապիտան Պյոտր Նեստերովն իրականացրել է առաջին օդային խոյահարումը և զոհվել։

1923 –ծնվել է խորհրդային պոետ և հասարակական գործիչ Ռասուլ Համզաթովը։

1930–Չիկագոյում Ռիչարդ Դրյուի  սկոչի առաջին փորձնական նմուշն ուղարկվել է գնորդին:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերն սկսել են Լենինգրադի պաշարումը։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ փորձարկվել է գերմանական «ՖԱՈՒ-2» հրթիռը հոլլանդական ծովափից ուղարկվելով դեպի Փարիզ և Լոնդոն։

1949- վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։

1951 —Սան-Ֆրանցիսկոյում խաղաղության պայմանագիր է կնքվել Ճապոնիայի և դաշնակիցների միջև, ըստ որի Ճապոնիան հրաժարվել է Հարավային Սախալինից և Կուրիլյան կղզիներից։

1952 —լույս է տեսել էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպը։

1961 —հայտնվել է սրտի հիվանդությունների և ծխելու հետ կապի մասին առաջին տեղեկատվությունը։

1978- Իրանում շահի դեմ ապստամբող ցուցարարներին ցրելու համար զորքը կրակ է բացել սպանելով նրանցից 122-ին:

1979 –ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, դերասանուհի և մոդել Փինկը։

1991- ԽՍՀՄ-ի կազմաքանդման ժամանակ առանց մրցակիցների  Ադրբեջանի նախագահ է ընտրվել Այազ Մութալիբովը։

– Մակեդոնիան անկախացել է Հարավսլավիայից։

2022-վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ երկրորդը, որը գահին էր 1952 թցականից:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Այո, մենք չենք ճանաչել ԼՂ-ի անկախությունը մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀրաժարվել Պրահայի պայմանավորվածությունից և Ալմաթիի գործընթացից, նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից. ՓաշինյանՄեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ Բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը փոխհատուցելու է կառավարությունը. ՍանոսյանՎենետիկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը ընկել է էստակադայից. Զոհվել է 20 մարդԶախարովան՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասինԴոլարն ու եվրոն բանկերում էժանացել են, իսկ ըստ ԿԲ կայքի՝ թանկացելԱրցախից բռնի տեղահանվածների թիվն ավելացավ 7-ով Կառավարության անդամներն ԱԺ-ում են. ՈՒՂԻՂ Ախ քարտուղարը Իրանի ԶՈւ Գերագույն շտաբի պետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆրանսիական գարեջուրԶախարովան՝ Հայաստանի՝ ռուսական բազայի ապագայի հետ կապված բացասական քայլերի մասին Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Ալիևը և Էրդողանը չեն մասնակցի Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ Մեզ ոչ ոք չի դիմել․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և պաշտոնյաների կալանավորման մասին Երբ տեղի կունենա Աշոտյանի գործով առաջին դատական նիստը Փաշինյանական «սինվոլիզմը»Կրեմլը հաստատու՞մ է Թուրքիայում Արևմուտքի հետ ԼՂ հարցով կայացած հանդիպումը․ պաշտոնական Քննչականը մանրամասներ է հայտնել զոհված զինծառայող Արման Քոչարյանի գործից «Ղարաբաղի անկումը»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանը հրապարակել է Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը «Փաշինյանի հաղթանակը. Ռուսները սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին»Խանքենդիում եմ և ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի. Սարգիս Գալստյան ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ ԼՂ-ում Բաքվի գործողության մեկնարկից 2 օր առաջ․ մանրամասներԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Տատին` թոռանը գրկած սպանեցին, երեխան 9 տարեկան էր. արցախցի Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները»ՊԵԿ-ը 2023-ի 9 ամսում ապահովել 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին Ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ասել ընտրությունների գնալիս․ Զախարովա Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ ներդնել «Քաղպայմանագրի» դեմ ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ․ պատգամավոր Դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հոկտեմբեր )Դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են․ «Հրապարակ» Ով է լինելու Ստեփանակերտի պարետը. «Հրապարակ» Ծանր դավաճանությո՞ւն, թե՞ անպիտան իշխանություն․ «Հրապարակ» ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը․ «Իրավունք» Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել. «Ժողովուրդ»
Ամենադիտված