Սուխում քաղաքում ընթանում է Ռուբեն Դիլենյանի հիշատակին նվիրված թենիսի հանրապետական մրցաշարը
ՍՊՈՐՏ![Սուխում քաղաքում ընթանում է Ռուբեն Դիլենյանի հիշատակին նվիրված թենիսի հանրապետական մրցաշարը](/timthumb.php?src=disc/07-09-23/439051efe818fc1082cc320f86b318bc.jpg&w=780)
Alphanews.am-ը գրում է.
Աբխազիայի Սուխում քաղաքում մեկնարկել է թենիսի հանրապետական մրցաշարը՝ նվիրված Աբխազիայի թենիսի վաստակավոր մարզիչ, աբխազական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Ռուբեն Դիլենյանի հիշատակին:
Մրցաշարին մասնակցում են 77 մարզիկներ հանրապետության տարբեր քաղաքներից և շրջաններից:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 10-ին: