Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դոպինգ Սփեյս»-ի տնօրենը և մի շարք պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն հանրային միջոցների վատնման համար․ Էդգար Ղազարյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռեփեր Սնուփ Դոգգի համերգի ֆինանսավորումը պետական բյուջեից անօրինական է, որովհետև դա նախատեսված չի եղել ո՛չ կառավարության կողմից հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով, ոչ էլ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ 

Ղազարյանը նշեց, որ համերգի համար նախատեսված գումարը կառավարությունը հատկացրել է պետական բյուջեում բոլոր մշակութային միջացառումների համար նախատեսված գումարից ու հավելյալ միջոցներ կառավարության պահուստային ֆոնդից։

«Իսկ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքով՝ կառավարության պահուստային ֆոնդից միջոցները ծախսվում են բացառապես չնախատեսված ծախսերի, հրատապ նշանակութուն ունեցող խնդիրների լուծման համար, օրինակ՝ տարերային աղետի հետևանքների վերցացում և այլն։ Չի կարող համերգի ֆիանսավորումն իրականացվել պահուստային ֆոնդից։ Բացի դրանից, այս երգիչը դեռևս իր պատմության ընթացքում չի ունեցել պետական աջակցությամբ համերգ։ Ընդհանրապես այդ տիպի երգիչների համերգներն առևտրային են։ Այսինքն՝ հայտնվում է պրոդյուսերային ընկերություն, որը նրան վճարում է հոնորար, կազմակերպչական ծախսերն է հոգում, տոմսերն են վաճառվում, և որպես առևտրային պրոյեկտ են իրականացնում»- պարզաբանեց հասարակական գործիչը։

Ղազարյանը նշեց, որ կառավարությունը ֆինանսավորել է մի ընկերության, որը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսի 4-ին։ 

«Այսինքն հուլիսի 4-ին հիմնադրված առևտրային ընկերությունը, որը ո՛չ հիմանդրամ է, ո՛չ բարեգործական կազմակերպություն է և այլն։ Ընդամենը 2 սեփականատեր ունեցող ընկերությունն է, ընդ որում սեփականատերերից մեկին հրավիրել են գլխավոր դատախազություն՝ ապօրինի հարստացման գործով։ Նա, դատախազության կարծիքով, ունի ապօրինի ձեռք բերած գույք։ Եթե նայեք այդ համերգի ծախսերը, ապա կնկատեք, որ կառավարությունը հոգում է բոլոր ծախսերը՝ հյուրանոցի, սննդի, տեխնիկական, աշխատավարձը։ Այդ ընկերության տնօրենի աշխատավարձը կազմում է 5 միլիոն 6 հարյուր հազար դրամ։ Ընկերությունն իր տնօրենին աշխատավարձ չի տալիս, այդ աշխատավարձն էլ է նախատեսված կառավարության կողմից։ Ընկերության տերը պետք է ստանա վարչապետի աշխատավարձից 5 անգամ բարձր գումար։ Որևէ տրամաբանություն գոյություն չունի»,- հավելեց արտակարգ և լիազոր դեսպանը։ 

Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ պետական տոների և հիշատակի օրերի համար պետական բյուջեով նախատեսված է ընդամենը 40 միլիոն դրամ, իսկ միայն այդ համերգի պետական աջակցությունը 2 մլրդ 300 մլն դրամ է։

«Չնայած կառավարությունը ծածկում է համերգի համար բոլոր ծախսերը, պարզվում է, որ համերգն էլ անվճար չէ։ Այսինքն՝ նման դեպքերում համերգը, ենթադրենք, պետք է լիներ բացօթյա մի տեղ, ով որ ցանկանում էր, անվճար հիմունքներով պետք է մասնակցեր։ Բայց պարզվում է, որ այդ ընկերությունը նաև տոմսեր է վաճառում, ստանալու է հասույթ, որը մնալու է որպես շահույթ։ Սա օրենքով քրեական հանցագործություն է, պետական միջոցների վատնում։ Որովհետև եթե այդ համերգը պետական կարևորություն ունենար, ԿԳՄՍ նախարարության համակարգում կան տասնյակ կազմակերպություններ, մշակութային խմբեր, կոլեկտիվներ,  ինչպես նաև հայ ֆիլհարմոնիա, որի նպատակն է համերգների կազմակերպումը։ Հիմա հարց է առաջանում, եթե բոլոր ծախսերը պետությունն է փոխհատուցում, ապա ինչո՞ւ դա չի իրականացվում ԿԳՄՍՆ-ի, հայ ֆիլհարմոնիայի միջոցով, այլ 1 ամիս առաջ հիմնադրված ընկերության միջոցով»,- ընդգծեց հասարակական գործիչը։

Նա ասաց, որ Հայաստանը, արցախահայությունը աղետալի վիճակում են․ «Հայաստանի վարչապետն է կառավարության նիստին ասում, որ ցեղասպանության վտանգ կա, պետական բյուջեի միջոցներով կազմակերպվում է համերգ։ Մեր պետությունը ի վիճակի չէ հումանիտար բեռ հասցնել Արցախ, բայց պարզվում, է որ ի վիճակի է կազմակերպել մի ռեփ երգիչի համերգ։ Եթե դա վերաբերեր ժողովրդական գործիքներին, ազգային պարարվեստին, և այլնին, հասկանալի կլիներ, որ պետական  աջակցության կարիք կա։ Ես համեմատություն եմ արել բոլոր թանգարանների համար պետական բյուջեով որքան գումար է նախատեսված, ու այդ համերգի համար որքան գումար է նախատեսված»։ 

«Վարչապետը կառավարության նիստում ասում է, որ թանագարանները, կարող է, փակենք, որովհետև թանգարաններն այցելուներ չուեն։ Բայց պարզվում է, պետբյուջեից թանգարանների ֆինանսավորումն ավելի քիչ է, քան այդ համերգի պետական ֆինանսավորումը։ Այն գրեթե հավասար է ՀՀ նախագահի աշխատակազմի մեկ տարվա ծախսերին։ Պատկեարցնո՞ւմ եք, 2 ժամանոց համերգի ծախսը նախագահի ամբողջ աշխատակազմի բորոի աշխատավարձերի, բենզինի, կոմունալ ծախսերի, գործուղումների և այլնի ծախսերի չափ է»,- հավելեց Ղազարյանը։ 

Հարցին՝ երկրում իշխանափոխության դեպքում հնարավո՞ր է, որ համերգի կազմակերպիչները, «Դոփինգ Սփեյսի» տնօրենը, ԿԳՄՍ նախարարությունը պատասխանտվության ենթարկվեն, հասարակական գործիչը պատախանեց, որ «անպայման»։

«Ես իմ լայվում համեմատություն էի արել։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ 11 միլիոն դրամի չարաշահման համար ձերբակալություններ են իրականացվել, քրեական  գործ են հարուցել մի կազմակերպության դեմ։ 11 միլիոն դրամն ուր, 2 միլարդ 3 հարյուր մլն դրամն ուր։ Դա ակնհայտորեն հանրային միջոցների վատնում է, ընդ որում, իրականացվել է կազմակարպված հանցավոր խմբով, որում ներքաշվել են պաշտոնատար անձինք՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները՝ վարչապետի գլխավորությամբ»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են, որ կառավարությունը Սնուփ Դոգգի համերգից ստացված հասույթից որևէ եկամուտ չի ունենալու, ամբողջ հասույթը տնօրինելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, բայց պարտավոր է պետբյուջե վճարումներ կատարել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման Թաթոյան «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Երեւանում հավաքների մասնակիցների կողմից հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ. ՔԿՁերբակալվել է պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Թուրքիայի եւ Արդբեջանի ամբողջ կենտրոնացումը այսուհետ լինելու է ՀՀ նկատմամբ. Աբրահամյան Բողոքի ակցիա՝ Ֆրանսիական համալսարանումԲնազդային վախի ցուցիչներ են. Մամիջանյանը՝ ոստիկանների վարքագծի մասին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց Սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Փաշինյանը նոր դավադրության է պատրաստվում Ֆրանսիան շատ ուշադիր է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քանի որ այն վտանգված է Ադրբեջանը գերեվարել է արցախցիների Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը Երևանում բերման ենթարկվածների թիվը հասավ 142-ի Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա-ավիաբազայի մասին. «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահՄասսայական տարհանում՝ Ստեփանակերտից․ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 25 սեպտեմբեր )Խնդրում եմ, ասեք՝ հետ բերեն. Աննա Մկտչյանը՝ ոստիկաններին Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձԼեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին«Տանում եք, որ մեքենայի մեջ 5 հոգով ծեծե՞ք». կարմիրբերետները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին ժամը 09։00-ի դրությամբ բողոքի ցույցերից 53 քաղաքացի է բերման ենթարկվել Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին Թումանյան փողոցից մարդկանց առևանգեցին, այս ամենը մի օր վերջանալու է․ Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Ստեփանակերտը միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգինՀայտնի է՝ կաշխատի վաղը մետրոպոլիտենը, թե ոչ«Ամոթ-ամոթ»․ վանկարկումներ, սուլոցներ Ոստիկանության դիմացՀրապարակը՝ հիմա (լուսանկար)Հանրահավաք հանուն Արցախի․ Հանրապետության հրապարակը մարդաշատ է․ ուղիղԱդրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 կորուստ, որից 3–ը՝ երեխա. հայտնի են անուններըԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները․ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմըՄիրզոյանի դեմարշը. ո՞ւմ է ուզում Փաշինյանը ԱԳ նախարար նշանակել Բոլոր նման հարցերը շեֆիդ տուր` պարոն ՀաջիևինԱրևելագետ. Ռազմական հատուկ գործողության ընթացքը կազդի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրաՑտեսությու՞ն, Հայաստան. Մարիա Դեգտերևան երկրի և ժողովրդի հեռանկարների մասին«Փաշինյանը երկրորդ Զելենսկին է. Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 սեպտեմբեր )Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԵրեւանում եւ մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենաՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում իրականացվելու է ռազմական գործողություն. Խանումյան Առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, ՀՀ հարավով տարանցիկ ճանապարհն է․ Բրոերս. «Ազատություն»Հարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ Առաքելյան Լավրով․ ցավոք, ՀՀ ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրաՀերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան
Ամենադիտված