Պետերբուրգում տեղի է ունեցել Պրիգոժինի հուղարկավորությունը (Photo)
ՖՈՏՈ![Պետերբուրգում տեղի է ունեցել Պրիգոժինի հուղարկավորությունը (Photo)](/timthumb.php?src=disc/31-08-23/9693e98c33da1bb552b901f6a0665a9c.jpg&w=780)
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հրաժեշտի փակ արարողությունը, որը օգոստոսի 23-ին մահացել է ավիավթարի հետևանքով:
Այս մասին հայտնել է Պրիգոժինի մամուլի ծառայությունը Տելեգրամ ալիքում, գրում է Meduza-ն։
Պրիգոժինը հուղարկավորվել է Պորոխովսկոյե գերեզմանատանը։ Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Պրիգոժինի հարազատների ցանկությամբ հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն հարազատների և ամենամոտ ընկերներների մասնակցությամբ։
Պրիգոժինին հուղարկավորությունը ավարտվել է ժամը 16:00-ի սահմաններում, իսկ ավիավթարի հետևանքով մնացած մահացածներին այնտեղ չեն թաղել:
Վագների հիմնադիրին հուղարկավորել են հոր կողքին ։ Պրիգոժինի հուղարկավորությանը մասնակցել է 20-30 մարդ։