Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բռնցքամարտ

ՖՈՏՈ

Բռնցքամարտը հնագույն մարզաձև է։ Բռնցքամարտի առաջին պատկերներն արվել են շումերական քարանձավում մ.թ.ա. 3000 թվականին: Եգիպտական բարիե​​ռելիեֆի վրա, որը թվագրված է մ.թ.ա. 2000 թվականով, պատկերված է ոչ միայն ձեռնամարտ վարող երկու մարդ, այլ նաև հանդիսատեսներ։ Բռնցքամարտը մեծ ժողովրդականություն է ունեցել Հունաստանում։ Դեռ մ.թ.ա. 688 թվականին այդ մարտարվեստը ներառվել է հնագույն օլիմպիական խաղերի ծրագրում։ Այն ժամանակվա կանոններն արգելում էին հարվածել մարմնին, թույլատրվում էր հարվածել միայն գլխին։ Հին բռնցքամարտում ռաունդներ չեն եղել, մենամարտը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ մարտիկներից մեկն ամբողջությամբ չի կորցրել գիտակցությունը կամ հրաժարվել է շարունակել մենամարտը։ Հին աշխարհի բռնցքամարտը կապ չի ունեցել տեխնիկայի և արագության հետ, նախապատվությունը տրվել է հարվածի ուժին։ Հաճախ այն ժամանակվա մենամարտերն ավարտվել են մարտիկի մահով։ Ձեռնոցներ չեն եղել, իսկ մերկ ձեռքերին դրված են  եղել կաշվե բարձիկներ՝ մետաղական ներդիրներով։

Այն ժամանակվա ամենահայտնի մարտիկներից է եղել Դիագորասը։
Ժամանակակից բռնցքամարտը հայտնվել է Անգլիայում 17-րդ դարում։ Բռունցքներով մարտի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1681 թվականով, իսկ 1689 թվականից սկսած մարտերը սկսել են կանոնավոր կերպով կազմակերպվել: Ի սկզբանե ձեռնոցներ չեն եղել, դրանք օգտագործվել են միայն մարզումների ժամանակ։ Մարզիկները բռունցքներով կռվել են հատուկ հարթակում, որը իրենից ներկայացրել է պարաններով շրջապատված հատուկ ասպարեզ: Եղել են դատավորները, եթե բռնցքամարտիկներից մեկը հարված էր բաց թողնում և ընկնում, ապա դատավորը 30 վայրկյան ժամանակ էր տալիս ուշքի գալու համար։ Եթե ​​բռնցքամարտիկը չէր կարողանում վերականգնվել նոկդաունից հետո, հաղթանակը ավտոմատ կերպով շնորհվում էր մյուսին: Այն ժամանակ մարտերը բավականին կոշտ էին, մենամարտը շարունակվում էր այնքան ժամանակ, քանի դեռ բռնցքամարտիկներից մեկը ամբողջությամբ չէր կորցնում  մարտունակությունը։ Բայց չնայած դրան, կային կանոններ, որոնք կարող էին հանգեցնել բռնցքամարտիկի որակազրկմանը։ Գոտիից ներքև հարվածելն արգելված էր, չէր կարելի հարվածներ հասցնել, եթե հակառակորդը ծնկաչոք էր, արգելված էր կառչումներ ու պահումներ կատարել։ Թեև Անգլիայում առանց ձեռնոցների մարտերը տարածված էին, բայց իշխանությունները դեմ էին նման մրցումներին։ Մերկ ձեռքերով մարտը հաճախ ավարտվում էր ծանր վնասվածքներով, բացի դա տաքացած երկրպագուները կարող էին կռիվ սկսել միմյանց միջև: Պաշտոնական մարտ անցկացնելու համար պահանջվում էր տեղական իշխանությունների թույլտվությունը։ Այն դեպքերում, երբ թույլտվություն չէր ստացվում, մրցույթը տեղի էր ունենում մի որևէ հանգիստ ու ամայի վայրերում, ընդ որում դա համարվում էր հանցագործություն, որի համար կարելի էր բանտ նստել։
1719 թվականին Բրիտանիայի ամենաուժեղ մարտիկներից երկուսը՝ Ֆիգգը և Սաթոնն են հանդիպել ռինգում։ Պայքարը եղել է չեմպիոնի կոչման համար, և հաղթանակ է տոնել Ջեյմս Ֆիգգը։ Ֆիգգը ոչ միայն բռնցքամարտիկ էր, այլ նաև լավ սուսերամարտիկ։ Նա ամեն կերպ փորձում էր հանրահռչակել բռնցքամարտը, այն հասցնել Անգլիայի յուրաքանչյուր անկյուն և դրանից դուրս: Ֆիգգի բռնցքամարտի ակադեմիան ստեղծվել է 1722 թվականին։ Դպրոցում սովորեցնում էին բռնցքամարտի արվեստ, ինչպես նաև սուսերամարտ։ Դասերի համար վճարները շատ ցածր էին։  Հետագայում Անգլիացի բռունցքամարտիկ Ջեք Բրոտոնը, որը Ջեյմս Ֆիգգի հետևորդն է, 1743 թվականին կազմել է կանոնների ցանկ, որոնք հիմք են հանդիսացել բռնցքամարտի համար։ Հետո անգլիացի հայտնի բռնցքամարտիկ Նեդ Հենդը՝ Բրուտոնի սանը սահմանել է քաշային կարգերը, ինչպես նաև հարստացրել է բռնցքամարտի տեխնիկան նոր շարժումներով։
Բռնցքամարտի մեջ Էական փոփոխություններ են տեղի ունեցել 1867 թվականին: Քուինսբերիի մարկիզուհին լրագրող Ջոն Չեմբերսի հետ մշակել է նոր կանոնների մի շարք՝ բաղկացած 12 կետից։ Ռաունդները սկսել են տևել 3 րոպե՝ մեկական րոպե ընդմիջումներով, երկու մարզիկների բռնցքամարտի ձեռնոցները պետք է ունենային նույն քաշը, հանվել են կոշտ կոշիկները։ Ներդրվել է նաև բռնցքամարտիկներից մեկի ընկնելուց հետո 10 վայրկյան հաշվելու հայտնի կանոնը:
Բռնցքամարտը պրոֆեսիոնալ սպորտ է դարձել 1892 թվականին։ Այդ տարի ռինգում հանդիպել են Ջոն Քորբեթն ու Ջոն Սալիվանը։ 21-րդ ռաունդում նոկաուտով պարտություն է կրել Սալիվանը, ով մերկ ձեռքերով բռնցքամարտի աշխարհի վերջին չեմպիոնն էր։
1904 թվականին բռնցքամարտը դարձել է օլիմպիական մարզաձև, իսկ 1920 թվականից Օլիմպիական խաղերի կանոնավոր մասնակից։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

 

Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին Ողբերգական վթարի կասկածյալը փախել է Վրաստան․ մանրամասներԻնչու երեխայի ծնողները բողոք չներկայացրեցին դաստիարակի դեմ․ մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ… ՊենսնեՀայաստանը՝ նոր Վրաստան Արագությունը մինչև 500 կմ/ժ. Ռուսաստանի զինված ուժերում հայտնվել է ուղիղ թևով առաջադեմ կամիկաձե անօդաչու թռչող սարքԹուրքիան կրկին գործարկել է «3+3» ձևաչափն Անդրկովկասում  Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»  Անհետ կորած Նունե Ա․-ն գտնվել է․ որտե՞ղ էր նաՎանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը․ պատմության այս օրը (27 հուլիս)Ուշագրավ մանրամասներ․ դայակը ընտանիքին մտերիմ մարդ է եղելԲագրատ Սրբազանը Տիգրանաշենում է Վրաստանում երկրաշարժ է եղել Արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր ԱվանեսյանՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ մանրամասներ Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջՌուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել էՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում էԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա ԱյվազյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ ԿոբախիձեԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՄիրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆFinancial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառովՊետական պարտքի ճգնաժամ է հասունանումՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ՆԳՆԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատականԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԻ՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում է
Ամենադիտված