ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոս Անջելոսում կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն

ՄՇԱԿՈՒՅԹ

Alphanews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 6-ից 10-ը Գլենդելի Alex թատրոնում, Laemmle Glendale–ում և Hero House-ում կանցկացվի Հայկակն ֆիլմերի անդրանիկ կինոփառատոնը: Կինոփառատոնի հիմնադրման և անցկացման գաղափարը «Հայկինո» ընկերությանն է:

«Հայկինո» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Արմեն և Մերի Կարաօղլանյանների կողմից: Կազմակերպությունն իր առաջին կինոփառատոնը կազմակերպում է հայկական կինոյի հարյուրամյակի առիթով:

Բացման գիշերային ֆիլմը Միքայել Գորջյանի «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերան է Ալեքս թատրոնում, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին: Փակման գիշերային ֆիլմը Սև Օհանյանի դեբյուտային «Իմ մեծ գեր հայ ընտանիքն» է, այն կցուցադրվի Ալեքս թատրոնում, կիրակի՝ սեպտեմբերի 10-ին։

Փառատոնը կներկայացնի նաև մի քանի վահանակներ, այդ թվում՝ քննարկում ռեժիսոր Միքայել Գորջյանի և պրոդյուսեր Արման Նշանյանի հետ` Հայաստանում նկարահանումների մասին, ինչպես նաև քննարկում և գրքերի ստորագրման միջոցառում լեգենդար պրոդյուսեր Հովարդ Կազանջյանի հետ:

Հայկական ֆիլմերի փառատոնին կներկայացվի նաև ընդհանուր 12 կարճամետրաժ ֆիլմ, այդ թվում՝ Կարին Հովհաննիսյանի «Ոչ մի տեղ» և Օֆելյա Հարությունյանի «Գյուղ, որ կանգնի…» ֆիլմերը, որոնք երկուսն էլ այս տարի արժանացել են LA Shorts-ի գլխավոր մրցանակների և այժմ որակավորվում են Օսկար մրցանակաբաշխության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular