Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 31 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աֆրիկյան կանանց համաաֆրիկյան օր, Հավայան կղզիներ՝ Հավայների դրոշի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Հայրերի օր, Իրան՝ Իրանական դոնորների օր, Կոնգո՝ Հեղափոխության սկզբի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1947– վախճանվել է քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը։

2002- Երևանում՝ Հրաչյա Քոչար - Վաղարշյան փողոցների խաչմերուկում շահագործման է  հանձնվել պետբյուջեի միջոցներով կառուցված 80 բնակարանանոց բնակելի շենքը: 

2005– վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը։

2006-փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն ի նշան բողոքի արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:

2011-Երևանում բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնի գրատունը:

2016- Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվել են. Ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները  ուշ երեկոյան վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:

2019-Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Դաշնակցականները։ Նրանք պահանջել են, որպեսզի քաղաքապետը և Երևանի ավագանու անդամները կատարեն իրենց նախընտրական խոստումները, և լուծեն մայրաքաղաքի խնդիրները՝ կանաչապատում, աղբահանություն, վերելակներ, տրանսպորտ և այլն։ Նրանք դեղին քարտ են ցույց տվել Հայկ Մարությանին, կոչ անելով, որ քաղաքապետը վերջապես լրջանա։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

904– արաբները գրավել են Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։

1498– Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին։

1784– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն։

1790 –ԱՄՆ-ում տրվել է առաջին արտոնագիրը:

1815– Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, դա պատմության մեջ առաջին գնացքների հետ կապված վթարն է։

1886– վախճանվել է հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆերենց Լիստը։

1907 -Կուբայում արգելվել են դուելները:

1910- կանադական զբոսանավի վրա աշխարհում առաջին անգամ հանցագործը ձերբակալվել է ոստիկանական ռոդիոյի օգտագործման շնորհիվ:

1914 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը։

1919 –Վայմերում ընթացող Գերմանիայի ազգային հիմնադիր  ժողովն ընդունել է Գերմանիայի սահմանադրությունը, ըստ որի Գերմանիան դարձել է հանրապետություն: Գերմանիայի առաջին նախագահ է դարձել սոցիալ-դեմոկրատ Ֆրիդրիխ Էբերտը:

1920 –ընդունվել է «Բելոռուսական ԽՍՀ-ի անկախության հռչակագիրը»:

1928 –առաջին անգամ «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերության նշանին հայտնվել է մռնչացող առյուծը: Դա այդ ընկերության նկարահանած առաջին ձայնային ֆիլմն էր՝ «Հարավային ծովերի սպիտակ ստվերները»: Ամբողջ ֆիլմում բացի առյուծի մռնչոցը եղել է միայն մեկ ձայն՝ բարև:

1937 –ԽՍՀՄ-ի ՆԳ-ի իրականացրած օպերացիայի արդյունքում մեկ օրում ձերբակալվել են հազարավոր չեչեններ:

1937 –ծնվել է լեհական ծագմամբ խորհրդային և ռուսական երգչուհի Էդիտա Պիեխան:

1944 –զոհվել է ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ-Էկզյուպերին:

1956- մոսկովյան Լուժնիկներում բացվել է Լենինի անվան մարզադաշտը:

1961 –Իսրայել է ժամանել միլիոներորդ ներգաղթյալը:

1962 –տանզանական Դար-էս-Սալեմում կայացած համաաֆրիկական գագաթնաժողովին այդ օրը հռչակվել է Աֆրիկյան կանանց օր:

1965 –Մեծ Բրիտանիայում հեռուստատեսությամբ արգելվել է սիգարետների գովազդը:

1988- ծնվել է Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ Լոուջան Հատլուլը:

2006 –Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել 1997 թվականի արտադրության 5 000 ռուբլիանոց թղթադրամները:

1965– ծնվել է անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի մասին վիպաշարքով։

2008– ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվել է սառույց վիճակում ջուր։

2016-վախճանվել է խորհրդային և աբխազական գրող և բանաստեղծ ֆազիլ Իսկանդերը:

2022 —սպանվել է 2011 թվականից Ալ–Կաիդայի առաջնորդ հանդիսացող Այման ազ–Զահավարին:

Կ. Խաչիկյան

 

 

Հաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում
Ամենադիտված