Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վագրերի համաշխարհային օր, Թաիլանդ՝ Թայերենի օր, Ռումինիա՝ Ազգային օր, հներգի օր, Մոլդովա՝ Սահմանադրության օր, Նորվեգիա՝ Սուրբ Օլաֆի մեծարման օր, Ռումինիա՝ Ազգային հիմնի օր, Ուկրաինա՝ Հատուկ գործողության ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1817– ծնվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

1845 – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացել է Արարատի գագաթը:

1916 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Ալիս Սափրիչը։

1928– ծնվել է նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

1929– ծնվել է երգահան Ավետ Տերտերյանը:

1991- հայ աշխարհազորայիններն Ադրբեջանի Գերանբոյի շրջանի էրքեջ գյուղում գրոհել են ՕՄՈՆ-ի վրա, որի արդյունքում սպանվել է 7 ՕՄՈՆ-ական իսկ 10-ը վիրավորվել են։ Ընդհարում է տեղի ունեցել նաև Ղարաբաղի Հադրութի շրջանի Ցանձոր գյուղ վերաբնակեցված ադրբեջանցիների և տեղացիների միջև։

2009- հորդառատ անձրևի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Սպիտակ-Նալբանդ հատվածում թունելից պոկված ժայռաբեկորներն ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա, որը տապալվել է երկաթգծի վրա և բախվել մարդատար Բաթումի-Երևան գնացքի էլեկտրաքարշի դիմային հատվածին: Զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

2016- Սարի թաղում և Խորենացի փողոցում, ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ է գործադրել ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով, եղել են վիրավորներ և բերման ենթարկվածներ:

2019-Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատախազության միջնորդությունը և ժամանակավորապես կասեցրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, որը  Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորն է։ Մեկ այլ քրեական գործով նրա աշխատասենյակը խուզարկել են, ապա կնքել։

2022- «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում իրականացրել է համապետական հանրահավաք և երթ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1644 –վախճանվել է Հռոմի Պապ Ուրբանոս 8-րդը։

1702 —Մեծ Հյուսիսային պատերազմի ժամանակ ռուսական և շվեդական բանակների միջև տեղի է ունեցել Գումմելսգոֆի ճակատամարտը։

1722 —սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ։

1836 —Փարզի Աստղի հրապարակում բացվել է Հաղթանակի կամարը։

1851 - Անիբալե դե Գասպարիսը հայտնաբերել է  Էվնոմիա աստերոիդը։

1856 –վախճանվել է  գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը։

1858 - Ճապոնիան արտասահմանցիների համար բացել է Տոկիոն և Օսական, վերջ տալով մեկուսացման քաղաքականությանը։

1883 –ծնվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

1890 –վախճանվել է հոլլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը։

1907– Մեծ Բրիտանիայի բանակի գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծել է առաջին սկաուտական կազմակերպությունը:

1921 - Ադոլֆ Հիտլերը դարձել է Գերմանական Ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ։

1927–ծնվել է հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ Հարի Մուլիշը:

1952 —տեղի է ունեցել ռեակտիվ ինքնաթիռի առաջին անկանգառ թռիչքը Խաղաղ օվկիանոսի վրայով։

1957- հիմնադրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

1958– ստեղծվել է ՆԱՍՍԱ-ն, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:

1973 - Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվել է միապետական կարգը և երկիրը դարձել է հանրապետություն։

1979 - Արգենտինան և Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։

1981– տեղի է ունեցել Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը Լոնդոնում:

1983– վախճանվել է իսպանացի նշանավոր ռեժիսոր, կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Լուիս Բունյուելը:

2005-աստղագետները հայտնել են Էրիս գաճաճ մոլորակը հայտնաբերելու մասին։

2015 — Microsoft-ը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգը՝ Windows 10-ը։

Կ. Խաչիկյան

 

1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»
Ամենադիտված