Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 27 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վիետնամ՝ Զոհերի հիշատակի օր, Հյուսիսային Կորեա՝ Հայրենական ազատագրական պատերազմում հաղթանակի օր, Ֆինլանդիա՝ Քնկոտների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829-ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը:

1862- Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով հարձակվել է Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Նրանց դեմ դուրս է եկել զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան գրավել է մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացել են քաղաքում:

1938– ծնվել է քանդակագործ Հակոբ Իշխանյանը:

1959– ծնվել է գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:

1981– ծնվել է դասական երաժշտության կոմպոզիտոր Էդվարդ Մանուկյանը:

1983 –Հայ Հեղափոխական Բանակի մարտիկները գրոհել են Պորտուգալիայի թուրքական դեսպանատունը, սպանել երկու և  վիրավորելով մեկ մարդու, ապա բոլոր հինգն էլ՝ Լիսաբոնյան հնգյակը, հայտարարություն տարածելուց հետոպայթեցրել են իրենց:

1989 – բռնագաղթել են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները:

1990-«The New York Times»թերթում հրապարակվել է 133 հանրահայտ իրավապաշտպանների բաց նամակը ուղղված միջազգային հանրությանը կապված ադրբեջանում հայկական ջարդերի հետ:

1991-Հայաստանի նախարարների խորհրդի պաշտպանության կոմիտեն հայտարարության է կատարել առ այն, որ սկսվում է 18-50 տարեկան կամավորների մոբիլիզացիա հանրապետությունը պաշտպանելու համար:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սլովենիայի հետ։

1995– հիմնվել է Հայաստանի բանկերի ասոցիացիան:

2015-Վանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը, որը պետք է ավարտվեր Երևանում Հանրապետության հրապարակում նստացույց անողներին միանալով և դեպի Բաղրամյան պողոտա քայլելով։

2018-Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել  երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

2022-Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն, ով մեղադրվում էր ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ, ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ–ից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1147 –հիմնադրվել է Մոսկվա քաղաքը:

1586 –անգլիացի նավագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Անգլիա է բերել ծխախոտ:

1667 –ծնվել է շվեդ մաթեմատիկոս և ֆիզիկոս Իոհան Բեռնուլին:

1694 –խորհրդարանի որոշմամբ հիմնադրվել է Անգլիայի բանկը:

1789 –ԱՄՆ-ում ստեղծվել է Արտասահմանյան կապերի քարտուղարություն (ներկայումս ԱՄՆ-ի պետքարտուղարությունը):

1794 –տեղի է ունեցել թերմիդորների ապստամբությունը Փարիզում, սկսվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության անկումը:

1824– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Ալեքսանդր Դյուման (որդի):

1836 –ի պատիվ 1812 թվականի հայրենական պատերազմում հաղթանակի Մոսկվայում դրվել է Ամենափրկիչ սուրբ եկեղեցու հիմնաքարը:

1841– վախճանվել է ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Միխայիլ Լերմոնտովը:

1866– ավարտվել է Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի կառուցումը:

1878 –Վառնա քաղաքը վերջնականորեն ազատագրվել է թուրքերից ռուսական բանակի կողմից և դարձել է նոր Բուլղարիայի մի մասը:

1880 –Մայվանդի ճակատամարտում Այբ խանի ղեկավարած աֆղանական ուժերը պարտության են մատնել բրիտանական բանակին:

1921 –կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բենտինգն առաջին անգամ անջատել է մաքուր ինսուլինը:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնիության պայմաններում Լենինի մարմինը դուրս է բերվել Մոսկվայից:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվով-Սանդոմիրյան օպերացիայի արդյունքում խորհրդային զորքերն ազատագրել են Լվովը:

1947-անգլիական արտադրության առաջին սերիական ուղղաթիռ «Սիկիմորը» իրականացրել է առաջին թռիչքը:

1952 –բացվել է Վոլգա-դոնյան ջրանցքը:

1953-ավարտվել է Կորեական պատերազմը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև հրադադարի և ապառազմականացված գոտու ստեղծման պայմանագրի կնքմամբ:

1994 –Հնդկաստանի խորհրդարանն արգելել է երկրում իրականացնել ապագա երեխայի սեռը որոշելու թեսթեր:

2002– Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկել է հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ:

2012 – Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի էունեցել Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի բացման արարողությունը:

Կ. Խաչիկյան

Զելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված