ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձմեռային լող

ՖՈՏՈ

Սառը ջրի բուժիչ հատկությունները սկսել են օգտագործել դեռ մեր նախնիները։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումը  թվագրվում է մ.թ.ա. 2500 թվականով: Դա հատկապես տարածված է եղել Հին Հունաստանում և Հռոմում, որտեղ կար ատլետիկ ու կոփված մարմնի պաշտամունք։
Հյուսիսային երկրներում ևս հաշվի առնելով բավականին կոշտ կլիման, ջրային պրոցեդուրաներն ամենակարևոր և ընդունված ընթացակարգերից մեկն է եղել: Օրինակ, սկյութները, որոնք ապրում էին ներկայիս Ուկրաինայի տարածքում, մանկուց օգտագործում էին ջրային կոփումը հիվանդությունները կանխելու և առողջությունը բարելավելու համար: Դա օգնում էր երեխային առաջին օրերից ընտելացնել կոշտ կլիմայական պայմաններին, բայց հետապնդում էր ոչ միայն կոփման նպատակներ, այլ ավելի շատ կրոնական ծես էր: Հին ժողովուրդների այդ սովորույթներն էլ հիմք են հանդիսացել ժամանակակից ձմեռային լողի առաջացման համար:

دليل السباحة الشتوي | HiSoUR والفن تاريخ معلومات السفر

Ձևավորվել են վարժությունների ամբողջ համալիրներ, որոնք ուղղված են սառը լոգանքներ ընդունելու միջոցով մարմինն ուժեղացնելուն։ 17-րդ դարի վերջում բժշկության մեջ հաստատվել է հիդրոթերապիա հասկացությունը: 20-րդ դարի սկզբին ի հայտ են եկել, այսպես կոչված, «ծովափոկերի» խմբեր՝ մարդիկ, ովքեր սիրում են լողալ սառցե ջրում։ Շուտով Մոսկվայում անցկացվել է առաջին ձմեռային լողը որոշակի հեռավորության վրա։ 20-րդ դարի կեսերին ձմեռային լողի նորաձևությունը տարածվել է ամբողջ Ռուսաստանում: Բոլորը գիտեին, որ «ծովափոկեր»-ն առողջ, ֆիզիկապես ուժեղ մարդիկ են, նրանք ինքնավստահ են իրենց կարողությունների և ուժերի վրա:
Ձմեռային լողը պաշտոնական կարգավիճակ է ստացել 20-րդ դարի վերջին, երբ այն դարձել է սպորտաձև։ 2000 թվականին Ֆինլանդիայում ընդունվել են առաջին կանոնները և կազմակերպվել պաշտոնական մրցույթները։ Այդ ժամանակվանից ի վեր նման մրցույթներ անցկացվում են ամեն տարի։

Ձմեռային լող: նպաստ եւ վնաս է մարմնի. Ձմեռային լող «կողմ» եւ «դեմ»
Ձմեռային լողի բուժիչ հատկությունն այն է, որ սառը ջրի մեջ ընկղմվելով  իմունիտետն ակտիվանում է: Սառը ջրի մեջ ընկղմված մարդը զգում է ադրենալինի ուժեղ արտազատում, օրգանիզմը ենթարկվում է բնական ջերմակարգավորման, այսինքն սկսում է  ջերմությունը բարձրացնել: Մի խոսքով, օրգանիզմը սկսում է պայքարել փորձելով գոյատևել ծայրահեղ իրավիճակում։ Սառը ջրի մեջ սուզվելը բարելավում է արյան շրջանառության համակարգի աշխատանքը և օգուտ է բերում ամբողջ մարմնին: Բացի այդ, մարդն աշխուժության մեծ լիցք է զգում, տրամադրությունը բարձրանում է, հոգեվիճակը բարելավվում է, լինում է էյֆորիայի զգացում։ Կան իրական օրինակներ, թե ինչպես են նման գործողություններն օգնել մարդկանց ապաքինվել հիվանդություններից, օրինակ ռադիկուլիտից կամ շաքարախտից։
Բնականաբար, ցանկալի հաջողության հասնելու համար պետք է կանոնավոր կերպով կոփել մարմինը։ Մեկ անգամը բավարար չէ, անհրաժեշտ է դա անել անընդհատ՝ մի քանի ամիս կամ տարի շարունակ։ Չպետք է մոռանալ, որ անհնար է կտրուկ կոփում իրականացնել։ Դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Օրինակ, առաջին անգամ սառը ջրի մեջ ընկղմվելը  պետք է տևի ոչ ավելի, քան 20-30 վայրկյան: Այնուհետև աստիճանաբար պետք է ավելացնել ժամանակը: Անհրաժեշտ է նաև լողից հետո պահպանել որոշակի նախազգուշական միջոցներ՝ կատարել տաքացում, օրինակ սրբիչով մարմինը շփելով:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular