ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… երկու դոլարանոց

ՖՈՏՈ

Այսօր երկու դոլար արժողությամբ թղթադրամի դժար է հանդիպել, չնայած այն թողարկվում է 1775 թվականից ի վեր Նյու Յորքում և Հյուսիսային Կարոլինայում, իսկ որոշ նահանգներում նույնիսկ դրանից ավելի վաղ է թողարկվել: Օրինակ  Մերիլենդում այդ թղթադրամը գործածության մեջ է մտել 1770 թվականից: Այն ժամանակ միասնական արժույթ չկար և ամերիկյան քաղաքացիական պատերազմի ընթացքում որոշ նահանգներ թողարկել են իրենց թղթադրամները, ներառյալ երկու դոլարնոցները: Դոլարի,  որպես արժույթի վերջնական ձևավորումն ավարտվել է միայն 1929 թվականին, երբ փոխվել է այդ թղթադրամի չափերը և արտաքին տեսքը: Այդ ժամանակվանից ի վեր, դոլարը միայն աննշան է փոխել իր դիզայնը: Երկու դոլար արժողությամբ թղթադրամի առջևի երեսին Միացյալ Նահանգների երրորդ նախագահ, Անկախության հռչակագրի հեղինակ Թոմաս Ջեֆֆերսոնի դիմանկարն է, իսկ հետին երեսին Ջոն Թրամբուլոնի կողմից ստեղծված «Անկախության հռչակագիր» կտավի արտատպությունը:

2 դոլարանոց թղթադրամի առեղծվածը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում երկու դոլար արժողությամբ թղթադրամի  շուրջ մի շարք առասպելներ և սնոտիական նախապաշարումներ կան: Անգամ որոշ նահանգներում երկու դոլարանոց թղթադրամով վճարում կատարելը  կարող է խնդիրներ առաջացնել: Պարզապես այն ձեզնից չեն վերցնի: 1925 թվականին ԱՄՆ-ի  կառավարությունը փորձել է շտկել իրավիճակը և մասսայականացնել  երկու դոլարանոցը:  Ի հավելումն այլ թղթադրամների պետական ծառայողներին աշխատավարձին պարտադիր երկու դոլարանոցներ են սկսել տալ: Պետական ծրագրին միացել են նաև որոշ լրատվամիջոցներ իրենց քարոզչությամբ, սակայն այդ բոլոր փորձերը չեն բերել ցանկալի արդյունքի: Ամերիկացիներն իրենց թշնամանքը երկու դոլարանոցի նկատմամբ  բացատրում են մի շարք հանգամանքներով: Նախ ընտրություններում ձայն առնելու գինը՝ ընտրակաշառքը, արժեցել է ուղիղ երկու դոլլար (ինչպես Հայաստանում ժամանակին 5 000, ապա 10 000 դրամ էր): Ստացվում է, որ եթե ինչ-որ մեկի մոտ երկու դոլարանոց կա՝ նա ծախել է իր ձայնը: Երկրորդ հերթին երկու դոլարով կարելի էր օգտվել մարմնավաճառի ծառայություններից, և եթե կնոջ մոտ երկու դոլարանոց կա՝ հնարավոր է, որ մարմնավաճառ է:  Եվ երրորդ հերթին մրցավազքներում երկու դոլարն  ընդունված  խաղադրույքն էր, և եթե մարդու գրպանում երկու դոլարանոց կա՝ դա վկայում էր նրա խաղամոլությանը: Բացի այս ամենն երկու դոլարանոց թղթադրամը շատ հաճախ խոսակցությունում կոչվում է «երկուսնոց», որն անգլերեն ժարգոնում նաև նշանակում է սատանա: Ծայրահեղ  սնահավատ մարդիկ երկու դոլարանոց ձեռքին ունենալու դեպքում պոկում  են թղթադրամի մի անկյունը, որպեսզի պաշտպանեն իրենց անհաջողություններից: Մեզ մոտ հաստատ, որ ոչ-ոք չի վերցնի երկու դոլարանոց թղթադրամ՝ եթե իհարկե դրա անկյունն արդեն պոկված է:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular