ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… Գինեսի ռեկորդների գիրք

ՖՈՏՈ

Լոնդոնում 1955 թվականին է լույս  տեսել Գինեսի ռեկորդների գրքի առաջին  հրատարակությունը մի քանի հազար օրինակ տպաքանակով, սակայն, եթե խոսենք դրա առաջացման պատմության մասին, ապա պետք է հիշել 1759 թվականը: Հենց այդ ժամանակ է Արթուր Գինեսը բացել իր առաջին գարեջրի գործարանը Դուբլին քաղաքում: «Գինես» ընկերությունը, որն արդեն 1930 թվականի վերջին Մեծ Բրիտանիայում ուներ երկու գործարան,  հանդես է եկել իր գովազդային նոր նշանաբանով՝ «Գինեսը ուժ է», որի ազդեցության տակ էլ գարեջրի սիրահարները սկսել են հաճախել պանդոկներ: Գինեսի ռեկորդների գրքի պատմությունը սկսվել է որսորդների միջև վեճով: Դա եղել է  կորպորոտիվ երեկոյի ժամանակ: Հյու Բիվերը, որը այն ժամանակ այդ ընկերության ղեկավարն էր վեճ է սկսել: Հարցն այն էր, թե որ թռչունն է ամենաարագընթացը Եվրոպայում: Բիվերը փորձել է բոլորին ապացուցել, որ միայն ոսկեգույն լորը կարող է լինել ամենաարագը: Բայց հակառակորդները պնդել են, որ շոտլանդական լորն ավելի արագ է: Քննարկումը երկար է շարունակվել, բայց հաղթողը չի որոշվել: Այնուամենայնիվ այդ ամենը դրանով չի ավարտվել: Երեք տարի անց մեկ այլ միջոցառման ժամանակ կրկին հավաքել են բանավիճողները, որտեղ նրանք նոր ուժգնությամբ նորից սկսել են պնդել իրենց կարծիքները: Դրանից հետո ներկաներից մեկն առաջարկություն է արել ստեղծել որոշակի հուսալի տեղեկատվության աղբյուր, որպեսզի գարեջրատների բոլոր այցելուները տեղեկացված լինեն ամեն ինչի մասին: Կրիս Չետուեյաի (կրտսեր գարեջրագործ) առաջարկությամբ երկվորյակներ եղբայրներ Ռոս և Նորիս Մակուիրտերները դարձել են նման գրքի հեղինակներ ու հրատարակիչներ: Հետագայում նրանք բացել են իրենց լրատվական գործակալությունը: Առաջին Գինեսի ռեկորդների գիրքը ստեղծելու համար պահանջվել է մեկ տարուց ավելի ժամանակ: Գիրքը, որն ունեցել է 198 էջ, առաջին անգամ ընթերցողները տեսել են 1955 թվականին: Այդ ժամանակ գրքի վերնագիրն էր «Գերմարդկանց գիրք»: Այնտեղ մուտքագրվել են բոլոր-բոլորին վերաբերող տվյալներ (ամենաթեթևը, ամենավատը, ամենաուժեղը, ամենախելացին և այլն): Անցել է ընդամենը մի քանի ամիս, և Բրիտանիայում գիրքը դարձել է  բեսթսելլեր: Գրքում սեփական անունը գրանցելու իրավունքը հասանելի է դարձել միայն սկսած 1974 թվականի վերջերից: Հենց այդ ժամանակ էլ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդային տպաքանակ՝ 23,9 միլիոն օրինակ, որը ևս գրանցվել է այդ գրքում: 1997 թվականից գիրքը կարողացել է դառնալ աշխարհում երկրորդ ամենամասսայականը (75 միլիոն օրինակ) Աստվածաշնչից հետո: Ներկայումս  աշխարհի տարբեր երկրներ, ներառյալ և Հայաստանը, ունեն հատուկ հանձնաժողովներ, որոնք իրավասու են ամրագրել նոր ռեկորդներ  և տրամադրել դրանց համար համապատասխան հավաստագրեր:


 Нет описания.

 

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular