ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փայտիկներ ուտելու համար

ՖՈՏՈ

Ներկայումս ինչպես ռեստորանում, այնպես էլ տնային պատվերների ժամանակ բավականին հանրահայտ սնունդ է  սուշին և տարատեսակ ռոլլիները (գլանափաթեթներ): Այդ սննդատեսակները սիրում են համտեսել ավանդական ճապոնական խոհանոցի շատ երկրպագուներ: Այս ուտեստների օգտագործման համար անփոխարինելի ատրիբուտ է, իհարկե, ուտելու համար նախատեսված փայտիկները (չինական փայտիկներ, կամ պարզապես փայտիկներ): Ներկայումս Ասիայում փայտիկները սնունդ ընդունելու հիմնական հարմարանքն են հանդիսանում: Չինաստանում, Կորեայում, Վիետնամում և Ճապոնիայում դրանք անգամ մշակույթային խորհրդանիշ են: 
Փայտիկների պատմությունը սկսվել է մ.թ.ա. 3-րդ դարում Չինաստանում, իսկ  Յայոյի շրջանում (մ.թ.ա. 300-250) դրանք հայտնվել են նաև Ճապոնիայում: Ի սկզբանե փայտիկները պատրաստել են բրոնզից, չափսերով եղել են ավելի երկար և հիմնականում օգտագործվում էին ուտեստների պատրաստման ընթացքում որպես խառնիչ։ Հետագայում, փայտիկներն ուտելու համար սկսել են օգտագործվել մեր թվարկության 400-500 թվականներից սկսած: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է եղել բնակչության թվի արագ աճի հետ. մթերքը բոլորի համար չի հերիքել, և բնակիչներն այն կտրտելով բաժանել են փոքր մասերի, որպեսզի արագ եփվի և հնարավոր լիներ բաժանել մեծ թվով մարդկանց: Այդ մանր կտորները հեշտ էր բռնել փայտիկներով, որոնց պատրաստումը շատ հեշտ էր և ոչ ծախսատար: Այդ է պատճառը, որ նորամուծությունն արագորեն տարածվել է ողջ երկրում:  Մի քանի հարյուրամյակների ընթացքում փայտիկները տարածում են գտել հարևան երկրներում՝ Ճապոնիայում, Կորեայում, Վիետնամում: Չինական դինաստիաների թագավորության ընթացքում արիստոկրատական ընտանիքներն արծաթե փայտիկներով են սնվել՝ հույս ունենալով այդ կերպ խուսափել թունավորումից: Նրանք կարծել են, որ թունավոր նյութերի հետ շփման ընթացքում արծաթը սևանում է: Ճապոնիայում  փայտիկները պատրաստել են տարբեր չափսերի՝ առանձնացնելով տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Վիետնամում փայտիկները պատրաստել են արմավենու փայտից։ 1878 թվականից առաջին անգամ Ճապոնիայում ստեղծել են մեկանգամյա օգտագործման փայտիկներ։ Ներկայումս փայտիկներ պատրաստում են  տարբեր նյութերից՝ փայտից, մետաղից, պլաստմասսայից և անգամ ոսկորից: Դրանք լինում են տարատեսակ, նախշազարդ կամ առանց նախշի, բութ կամ  սուր, միանգամյա օգտագործման կամ բազմակի օգտագործման համար: Ճապոնիայում ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում են օգտագործել փայտիկներ վաղ տարիքից: Սա զարգացնում է ձեռքերը և, որպես արդյունք երեխայի ուղեղը: Զարմանալի չէ, որ ծնվելուց 100 օր անց երեխային փայտիկներ տալու ավանդույթ գոյություն ունի: Ի վերջո, դա ոչ միայն ուտելու հարմարանք է, այլև ամուլետ, որը հաջողություն է բերում: 
Առաջին անգամից սովորել օգտագործել փայտիկներ հեշտ չէ: Անհրաժեշտ է որոշակի փորձ: Փայտիկներ օգտագործելու   համար կա հատուկ վարվելակարգ: Չի կարելի այն մտցնել ջրով լի բաժակի մեջ, խփել դրանցով սեղանին, լիզել և այլն: Վերջերս Baidu ընկերությունը ստեղծել է Kuaisou անվանմամբ ինովացիոն չինական փայտիկներ՝ ուտելիքի համար, որոնք հատուկ հաղորդիչների օգնությամբ կարող են որոշել սննդամթերքի որակը: Օրինակ՝ փայտիկը բուսական յուղի մեջ թաթախելու դեպքում այն սմարթֆոնին հաղորդագրություն է ուղարկում դրա պիտանելիության մասին: Փայտիկի վրա կարմիր լույս է վառվում, եթե բուսական յուղը հին է: Իսկ եթե ուտելիքն անվտանգ է, վառվում է կապույտ լույս: Սակայն  առայժմ հայտնի չէ՝ այդ փայտիկները կունենա՞ն զանգվածային արտադրություն, թե չէ:

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular