Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ազգաբնակչության համաշխարհային օր, Շոկոլադի համաշխարհային օր, Եվրոմիություն՝ Սերեբրիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Բելգիա՝ Ֆլանդրիայի հետ միասնության օր, Իտալիա՝ Սուրբ Ռոզալինի փառատոնի օր, Կիրիբատի՝ Ավետարանի օր, Մոնղոլիա՝ Ազգային հեղափոխության օր, Լեհաստան՝ Լեհաստանի բնակիչների նկատմամբ ուկրաինական ազգայնականների կողմից իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Լուսային օպերատորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

552- սկսվել է Հայոց մեծ թվականը:

1825-ծնվել է գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

1911- ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Էդուարդ Թոփչյանը:

1969-վախճանվել է  բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը:

1983- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լյուքսեմբուրգի հետ։

2001- Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որը պետք է  նպաստեր երկու կողմերի միջև տարվելիք երկխոսության և համագործակցության զարգացմանը:

2003-Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր»-ի և Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարները նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր, որի նպատակը եղել է Ազգային Ժողովի երրորդ գումարման ժամանակահատվածում ուժեղ, կայուն օրենսդիր և գործադիր իշխանություն ունենալը: 

2004-  «Երևան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

2007-Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ:

2010- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացմանը:

2012 «Քինգդելյուքս»ընկերությանը պատկանող Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ են հայտարարել: Ըստ նրանց արդեն մոտ վեց ամիս է Գագիկ Ծառուկյանի բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով տուժում է իրենց գործը:

2021-Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է ևս կես տարով:

2022-Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի իրականացումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1576 –Մարտին Ֆրոբիշերի արշավախումբը հայտնագործել է Գրենլանդիան:

1663 –վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ Լյուբեն Բոժենը:

1700- Բեռլինում հիմնադրվել է Պրուսիայի գիտությունների ակադեմիան։

1776 –կապիտան Ջեյմս Կուկի «Resolution» և «Discovery» առագաստանավերից կազմված արշավախումբը դուրս է եկել Պլիմուտից իր վերջին նավարկությանը:

1783 –Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիան դադարեցրել է շոգենավի ստեղծմանն ուղված աշխատանքները համարելով դա անհեռանկարային:

1893- ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացել է առաջին արհեստական մարգարիտը:

1916- ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից մեկը հանդիսացող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:

1919 –Հոլլանդիայում առաջին անգամ մտցվել է 8 ժամյա աշխատանքային օր:

1921-Կարմիր բանակի օգնությամբ Մոնղոլական ազգային բանակը հաղթանակ տոնելով չինական օկուպացիոն բանակի և սպիտակ գրավրդիականնների նկատմամբ Մոնղոլիայում հաստատել է ժողովրդական իշխանություն:

1934-ծնվել էիտալացի մոդելյեր, Armani ընկերության հիմնադիր Դժորժիո Արմանին:

1937-վախճանվել է ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ջորջ Գերշվինը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Լենինգրադի շրջանի հնահավատների Տուխովեժի գյուղի շրջակայքում գերմանացիների կողմից գերի է վերցվել գեներալ Վլասովը:

1971-Պիտսբուրգում կայացել է  «Հիսուս Քրիստոս-սուպերաստղ» ռոք-օպերայի պրիմերան:

1975- Չինաստանի Հյուսիս-արևելքում հայտնաբերվել է 6 հազար հին ռազմիկների արձանների գերեզմանոց:

1985 –առաջին անգամ Playboy ամսագրում հրատարակվել են փոփ-աստղ Մադոննայի մերկ լուսանկարները:

1989 –Ռուսաստանում սկսվել է Կուզբասի հանքափորների գործադուլը:

1995- Բոսնիական պատերազմի ժամանակ սերբական զորքերը գրավել են Սրեբրենիցան և  սպանել մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու:

2010- Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Как бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоВ «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Пашинян обеспокоен предстоящим митингомДля администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьАдминистрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан Гегамян
Самое популярное