Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Սահմանադրության օր, Ալժիր՝ Անկախության օր, Կանաչ Հրվանդան՝ Անկախության օր, Վենեսուելա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Երեխաների օր, Չեխիա և Սլովակիա՝ Կիրիլի և Մեֆոդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1813– ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին  (Քերեստեճյան)։

1896 -Վանում թուրքերը փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են անհաջողության: Վանի պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:

1921– Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոն չեղյալ համարելով նախկին որոշումը նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։

–Խորհրդային Միությունում ընդունվել է դեկրետ, որը թույլ էր տալիս պետական ձեռնարկությունները վարձակալության հանձնել մասնավոր անձանց՝ սկսվել է ՆԷՊ-ը:

1949– ծնվել է հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

1989 – վախճանվել էհայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանը:

1995– տեղի են ունեցել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Բացի դա հանրաքվեով ընդունվել է  Հայաստանի Սահմանադրությունը:

2004-ավարտվել է  «Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը, որի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե Ծիրան» մրցանակի է արժանացել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը: 

2011-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: 

2016-Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ ու Կապս գյուղերում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել և բերքը կորցրած գյուղացիները փակել են  ճանապարհը՝ ցանկանալով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել:

2019-Նախագահ Արմեն Սարգսյանն ուժային կառույցների ղեկավարներին տվել է նոր կոչումներն՝ Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին՝ գեներալ-մայոր,  Արթուր Դավթյանին, Հայկ Գրիգորյանին և Սասուն Խաչատրյանին՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1770 –Խիոսսի նեղուցում սկսվել է Չեսմենյան ճակատամարտը ռուսական և թուրքական նավատորմների միջև:

1802 –ծնվել է ռուս ադմիարալ և ծովագնաց Պավել Նախիմովը:

1811– Վենեսուելան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից։

1829 –Ուրալից արևելք ոսկու հանքերում 14-ամյա ճորտ Պավել Պոպովը գտել է առաջին ալմաստը Ռուսաստանում:

1831-Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոլերային ապստամբությունը:

1833 –վախճանվել է ֆրանսիացի գյուտարար, հելիոգրաֆի ստեղծող և լուսանկարչության ստեղծողներից մեկը համարվող Ժոզեֆ Նյեպսը:

1841-անգլիացի Թոմաս Կուկը ստեղծել է առաջին զբոսաշրջային գործակալությունը:

1857-ծնվել է գերմանական և համաշխարհային կոմունիստական շարժման գործիչ Կլարա Ցետկինը:

1865 –Լոնդոնում ստեղծվել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը:

1881-Եգիպտոսի Լուքսոր տարածքում հայտնաբերվել են Սեթ 1-ինի, Ամենհոտեպ 1-ինի, Թութանհամոն 3-րդի և Ռամզես 2-րդ Մեծի դամբարանները:

1884 –Գերմանիան հայտարարել է իր իշխանությունը Տոգոյի հանդեպ:

1911 – ծնվել է Ֆրանսիայի 19-րդ վարչապետ Ժորժ Պոմպիդուն:

1946-Փարիզում նորաձևությունների ցուցադրության ժամանակ ֆրանսիացի մոդելյեր Լուի Ռեարը առաջին անգամ հանդիսատեսին ցուցադրել է լողազգեստ-բիկինին: Այդ զգեստով հարթակ էր բարձրացել մանեկենուհի Միշելին Բերնարդինին:

1950 –գնդակահարվել է լեգենդար սիցիլիցի բանդիտ և անջատողական Սալվատորե Դժուլիանոն:

1962 - Ալժիրն անկախություն է ձեռք բերել Ֆրանսիայից:

1969– վախճանվել էգերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիր Վալտեր Գրոպիուսը։

1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրել է That's All Right (Ամեն ինչ լավ է) անունով իր առաջին երգը:

1986 – Մոսկվայում տեղի է ունեցել առաջին «Բարի կամքի խաղերի» բացման հանդիսավոր արարողությունը։

1996 - Դոլլի անունով ոչխարը դարձել է առաջին կլոնավորված կաթնասունը:

1999 –Կուբան ԱՄՆ-ին դատական հայց է ներկայացրել 181 միլիարդ դոլլարի չափով կապված 40-ամյա տնտեսական շրջափակման արդյունքում կրած վնասների հետ:

2012 - Լոնդոնում բացվում է The Shard (Բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:

2021 —վախճանվել է ռուս և խորհրդային դերասան և ռեժիսյոր Վլադիմիր Մենշովը:

Կ. Խաչիկյան

 

 

Ռուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան
Ամենադիտված