ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բիկինի

ՖՈՏՈ

1946 թվականի հուլիսի 5-ն այն օրն է, երբ աշխարհն առաջին անգամ տեսավ այն ժամանակվա չափանիշներով բավականին բաց բիկինի լողազգեստը։ Բիկինին լողազգեստ է, որը կազմված է երկու մասից՝ կիսավարտիքից և կրծկալից։ Այդ լողազգեստի ստեղծումը վերագրվում է ֆրանսիացի մոդելավորող Լուի Ռեարդին, սակայն նրա ստեղծածն ընդամենը Ժակ Էյոմի «Ատոմ» մոդելի կատարելագործումն էր, որի ցուցադրությունը մի քանի ամիս առաջ էր եղել Փարիզի պոդիումում։ Ցուցադրության համար դժվար էր գտնել մոդելուհու, ով կհամաձայներ հանրությանը ներկայանալ նման բաց լողազգեստով, բայց ի վերջո խնդիրը լուծվեց. որպես մոդել հրավիրվեց պարուհի Միշելին Բերնարդինին, ով շուտով հայտնի դարձավ որպես այն առաջին աղջիկն, ով պոդիումում ցուցադրեց երկու մասից բաղկացած այդ լողազգեստը։ Բայց նոր լողազգեստն երկար ժամանակ չէր արմատավորվում հասարակության մեջ։ Շատ երկրներ, ինչպիսիք են խորապես կաթոլիկ Իտալիան և Իսպանիան, խստորեն դատապարտեցին նման բացահայտ հագուստ կրելը։ Երկար տասներկու տարի պահանջվեց, և շատ կանանց, այդ թվում հայտնի դերասանուհիներ Բրիջիթ Բարդոյի և Մերիլին Մոնրոյի ջանքերն, որպեսզի բիկինիներն ընկալվեն որպես բնականոն հագուստ: Ժամանակակից աշխարհում բիկինիները կարվել են ոչ միայն լողի, այլ նաև սպորտային ու բեմական ելույթների համար։
Իսկ ինչու՞ է այդ լողազգեստը կոչվել «բիկինի»: Ըստ պատմության Փարիզում լողազգեստի շնորհանդեսի ներկայացման նախօրեին ամերիկյան բանակը միջուկային փորձարկումներ էր իրականացրել Խաղաղ օվկիանոսում ՝ Բիկինի կոչվող աթոլի տարածքում: Քանի որ լողազգեստի հայտնվելը ևս հասարակության մեջ իսկական պայթյուն էր առաջացրել, որոշվել է այն անվանել այդ աթոլի անունով:
Իր գոյության երկար տարիների ընթացքում բիկինին անընդհատ փոխվել է, ինչից էլ առաջացել են ինչպես կիսավարտիքների, այնպես էլ կրծկալների, և ընդհանրապես լողազգեստի բազմաթիվ տեսակներ և կոնֆիգուրացիաներ:
Դասական բիկինին ամենատարածվածն է: Դա արագ չորացող գործվածքից կարված կիսավարտիք ու կրծքկալ է, ընդ որում կիսավարտիքը կարող է կողքերից կապվող լինել:
Բիկինիի ստրինգ տեսակն ունի սովորական կրծկալ և շատ նեղ կիսավարտիք, որն առջևից եռանկյունաձև է, իսկ հետևից թելեր են։ Կան ստրինգների բազմաթիվ կոնֆիգուրացիաներ, որոնք տարբերվում են եռանկյունու չափերով և հետևի թելերի ձևերով:
Տանգան ունի սովորական կրծկալ և դիզայներ Ռուդի Գերնրեյխի նախագծած բարձր կտրվածքով կիսավարտիքը: Այդ կիսավարտիքը շատ ավելի հարմարավետ է, քան ստրինգը, քանի որ այն ավելի լայն է, իսկ կտրվածքը դարձնում է ավելի երկար և բարակ:
Մանկինին տղամարդու բիկինին է: Սովորաբար այն կարվում է վառ կանաչ, դեղին, մանուշակագույն գործվածքներից։
Մոնոկինին կազմված է միայն ներքին մասից՝ կրծքկալ չկա և այն նման է սովորական կիսավարտիքի: 
Տանկինին դասական կրծկալի փոխարեն տանկ-տոպ բիկինի է։ Տանկ-տոպը բիկինիի վերին հատվածը նման է վերնաշապիկի և կարված է նույն գործվածքից, ինչ կիսավարտիքը։
Բուրկինին հատուկ լողազգետ է մուսուլման կանանց համար, այն նման է գիշերանոցի, որը նաև գլխարկ ունի, բաց են մնում միայն ոտքերը, ափերը և դեմքը։
Սկայրկինին սովորական բիկինի է, որի կիսավարտիքի փոխարեն մինչև ծնկները հասնող շրջազգեստ է:
Բանդոկինիի դեպքում կրծքկալը կարծես թե վիրակապ լինի, դրա լայնությունը մինչև գոտկատեղն է:  
Տրիկինիի դեպքում բիկինիի վերևն ու ներքևը միացված են գործվածքի լայն շերտերով։ Այդ շերտերը բաց են թողնում մաշկի որոշ հատվածներ և ավելի շատ դեկորատիվ գործառույթ ունեն, քան գործնական:
 Նանոկինին մոդել է, որի մասերը հիմնականում բաղկացած են պարաններից և դրանք կպցրած մանր կտորներից։ Դա ամենափոքր բիկինին է։ Նանոկինին այն է, որից հետո այլևս ոչինչ չկա փոքրացնելու: 
 

Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular