Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 01 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուրունդի և Ռուանդա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Դջուլայի երիտասարդական տոն, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան և Մոլդովա՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Սոմալի՝ Միության օր, Թուրքիա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1938 –ծնվել է  արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր Ալիսիա Թերզյանը։

1938– ծնվել է հայագետ, թարգմանիչ Արշակ Մադոյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Նորայր Կարգանյանը։

1962– ծնվել է Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

1966 —ԽՍՀՄ կոլխոզներում առաջին անգամ մտցվել են ամենամսյա աշխատավարձեր՝ աշխօրերի փոխարեն։

1988 —ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Կոոպերացիայի մասին» օրենքը։

1989 –վախճանվել է գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր Գառնիկ Ստեփանյանը։

1991– ընդունվել է Հայաստանի Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սինգապուրի հետ։

2003- Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ: Մայրաքաղաքի նոր քաղաքապետ է նշանակվել  Երվանդ Զախարյանը:

2004-Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում պայթել է 9,5 տոննա տարողությամբ ծծմբական թթվի տարողությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է 44-ամյա փականագործ, իսկ ՋԷԿ-ի ևս 7 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

2005- «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգը տարածել է իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշվել է, որ խմբի մաս կազմող «Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերը»:

2006– տպագրվել է «Գրաթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

2009- դատախազություն է ներկայացել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2012- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված զինվորական երեք բժիշկներից մեկը՝ 35-ամյա Վահե Ավետյանը վախճանվել է։

2013-մայրաքաղաքի Փոքր կենտրոնի 8-9 փողոցներում սկսել է գործել վճարովի ավտոկայանման նոր կարգը՝ առաջին 5 րոպեն անվճար, մինչև մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500, մեկ շաբաթը՝ 1000, մեկ ամիսը՝ 2000 դրամ։

2016- Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվել է մարդկության դեմ գործած և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։ 

-Գյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը:

2017- «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը:

2021- Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2022-Ազգային ժողովի արտահերթ նիստով պաշտոնազրկվել են փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: Տարբեր մշտական հանձանաժողովների փոխնախագահների պաշտոններից հրաժարվել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մյուս անդամները բացառությամբ Թագուհի Թովմասյանի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 —Տիբերիոս Հուլիոս Ալեքսանդրը Ալեքսանդրիայում գտնվող իր հռոմեական լեգեոններին հրամայել է հավատարմության երդում տալ Վեսպասիանին որպես կայսր։

1097 —Դոլիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։

1520 —էռնան Կորտեսի ղեկավարած կոնկիստադորները գիշերային մարտից հետո մարտով լքել են Տենոչտիտլանը։

1643 —Վեստմինստերյան աբբայությունում սկսվել է  Վեստմինստերյան Գագաթնաժողովը, որը ռեֆորմի է ենթարկել անգլիական եկեղեցին։

1646 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը։

1798 —գեներալ Բոնապարտը դուրս գալով Տուլոնից ափ է իջել Եգիպտոսում և գրավել այն հաջորդ օրը։

1804 – ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը։

1813 —անգլիական խորհրդարանը չեղարկել է Օստ-Հնդկական ընկերության Հնդկաստանի հետ առևտրի մոնոպոլիան։

1837 —Անգլիայում և Ուելսում ստեղծվել է ծննդյան, ամուսնությունների և մահերի գրանցման համակարգ։

1863 —ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հարավի և Հյուսիս միջև տեղի ունեցած ամենակարևոր ճակատամարտը՝ Գիտտիսբերգի ճակատամարտը։

1867– Կանադան հռչակել է իր անկախությունը։

1877 —սկսվել է առաջին Ուիմբիլդոնյան թենիսի մրցաշարը տղամարդկանց միջև, որի հաղթող է դարձել Սպենսեր Գորը։

 1890 —Անգլիան և Գերմանիան բաժանել են ազդեցության գոտիները Աֆրիկայում։ 1892 –ծնվել է  ամերիկացի գրող Ջեյմս Քեյնը։

1904-տեղի է ունեցել երրորդ Օլիմպիական խաղերի բացումը Սենթ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ։

1908 - SOS-ը դարձել է աղետի միջազգային ազդանշան։

1911-լեհ բիոքիմիկ Կազեմիր Ֆունկը առաջին անգամ օգտագործել է «վիտամին» բառը։

1921 - Շանհայում ստեղծվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։

1941 —բացվել է Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանը։

1960 - Սոմալիան անկախացել է Միավորված Թագավորությունից։

1961 – ծնվել է Ուելսի արքայադուստր Դիաննան։

1962 - Բուրունդին և Ռուանդան անկախացել են Բելգիայից։

1969 —աշխարհում առաջին անգամ Դանիայում թույլատրվել է  պոռնոգրաֆիկ արտադրանքի լույս ընծայումը և տարածումը։

1997 – Հոնկոնգը դարձել է Չինաստանի մաս։

2002-սպանվել է ռուս շանսոն երգիչ Միխաիլ Կրուգը։

2004 –վախճանվել է ամերիկացի դերասան Մարլոն Բրանդոն։

2013 - Խորվաթիան դարձել է Եվրամիության 28-րդ անդամը։

Կ.Խաչիկյան

 

Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ»
Ամենադիտված