Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 23 հունիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի պետական ծառայությունների աշխատողների օր, Միջազգային օլիմպիական օր, Լիտվա՝ Լիգոյի օր, Լյուքսենբուրգ՝ Մեծ հերցոգի օր, Իսպանիա՝ Սուրբ Խուանի տոնակատարության օր, Ղազախստան՝ Ոստիկանության օր, Մոլդովա՝ Պետական ինքնիշխանության հռչակման օր, Ուկրաինա՝ Պետական ծառայությունների օր, էստոնիա՝ Հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1724 —Ռուսական կայսրությունը և Թուրքիան կնքել են եզրափակիչ պայմանագիր, ըստ որի Ռուսաստանը պահպանել է կասպիական ափամերձ հատվածները, իսկ Թուրքիան Թիֆլիսը և էրիվանը։

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Կարսի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1879 –ծնվել է քիմիկոս Ստեփան Ղամբարյանը։

1923 –ծնվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։

1934 –ծնվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը։

1946-Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխվել են Հայաստան։

1953 –ծնվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

1956– վախճանվել է սփյուռքահայ նշանավոր գրող Մայքլ Արլենը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերութուններ է հաստատել ՀԱՀ-ի հետ։

1993- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ զինված ուժերը լրիվ վերահսկողություն են հաստատել Աղդամ քաղաքի վրա։

2002 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը:

2004 –վախճանվել է նկարիչ Վահան Խորենյանը։

2006- Երևանում հրազենային կրակոցներից սպանվել է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը:

2009-Համաներմամբ ազատ են արձակվել ևս 4 ընդդիմադիրներ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Վահե Ղազարյանը և Գևորգ Մանուկյանը, իսկ ընդհանուր առմամբ, համաներման գործընթացի արդյունքում ազատ են արձակվել կալանավորված ընդդիմադիրներից 19-ը:

2011- Ռուսաստանը վավերացրել է 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը։

2013- Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երրորդ սերնդի 3G շարժական ինտերնետային ցանց։

2015-լուսաբացին ոստիկանները ցրել են Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին։

2020- վախճանվել է երգիչ Արթուր Ումրոյանը:

2021- Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրահավաք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

718 —իսպանական Աուստուրիա պրովինցիայում տեղի է ունեցել Կովադոնգի հովտի ճակատամարտը, որտեղ Պելայոի ղեկավարած տեղացիների աշխարհազորը կանգնեցրել է արաբների արշավանքն Իսպանիա։ Այդ ճակատամարտը համարվում է Ռեկոնկիստիայի սկիզբ։

1750 —ծնվել է ֆրանսիացի թեոլոգ և միներալոլոգ Դեոդա դե Դոլոմյեն, որի անվամբ է անվանվել դոլոմիդ միներալը։

1771 —առաջին անգամ Իսպանիայում կարրիդայի ժամանակ զոհվել է մոտադոր՝ Խոսե Կանդիդո Էկսպոզիտոն։

1803 —Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրել է առաջին շոգենավը։

1846– բելգիացի երաժիշտ Ադոլֆ Սաքսն իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացել է արտոնագիր։

1852– վախճանվել է ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ Կարլ Բրյուլովը։

1865 —ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868– ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր է ստացել տպագրական մեքենայի համար, որն իրենից ներկայացրել է մեծ սեղան իսկ ստեղնաշարը նման է եղել դաշնամուրի ստեղնաշարին։

1888 —ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրողների օրվա կապակցությամբ առաջին անգամ բանվորների երգչախմբի կատարմամբ հնչել է «Ինտերնացիոնալը», որը հետագայում դարձել է ԽՍՀՄ-ի հիմն, իսկ ներկայումս էլ Կոմունիստական կուսակցության հիմն է։

1889 —ծնվել է ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Աննա Ախմատովան (իսկական ազգանունը Գորենկո)։

1894– ստեղծվել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն։

1912– ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ Ալան Թյուրինգը։

1936– ծնվել է ամերիկացի գրող, արձակագիր Ռիչարդ Բախը («Ջոնաթան Լիվիգստոն», «Ճայը», «Պատրանքներ»)։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են «Բագրատիոն» օպերացիան, որի ժամանակ ազատագրվել են Բելոռուսը և Լիտվան։

1956 —Համել Աբդել Նասերը ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1962 —ծնվել է ռուս լրագրող, «ВИD» հեռուստաընկերության նախագահ, «Взгляд» հաղորդման առաջին հաղորդավարներից մեկը հանդիսացող Ալեքսանդր Լյուբիմովը։

1972– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Զինեդին Զիդանը։

1998 —աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում։

2004 —Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը թույլատրել է իրականացնել մարդկային էմբրիոնների կլոնավորում հետազոտական նպատակներով։

2016 —Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն անց կացված հանրահավաքում կողմ են արտահայտվել երկրի Եվրոմիությունից դուրս գալուն։

2022 —վախճանվել է խորհրդային և ռուսական երգիչ «Ласковый май» խմբի մեներգիչ Յուրի Շատունովը:

Կ. Խաչիկյան

Ահա, թե ով է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան
Ամենադիտված