Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քուվեյթ՝ Անկախության օր, ԱՄՆ՝ Ստրուկների ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Աշխատանքի օր, Ալժիր՝ Հեղափոխության օր, Մերձդնեստրյան հանրապետություն՝ Բենդերյան ողբերգության զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1920– Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը, գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին:

1936-վախճանվել է ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանը:

1996 – վախճանվել է հայազգի ֆիզիկոս, գյուտարար, պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի ստեղծողներից մեկը հանդիսացող Մայքլ Տեր-Պողոսյանը:

2001-վախճանվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը:

2003-վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ազգային ժողովին է ներկայացրել կառավարության գործունեության քառամյա ծրագիրը՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանության» պատգամավորների բացակայությամբ:

2005- ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Գլխավոր Ասամբլեան միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը:

- կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները, որտեղ ամենաշատ ձայներ է ստացել Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

2006-Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ տասը հեկտար տարածք:

2007- կայացել են  ԼՂՀ նախագահի ընտրություններ, որտեղ նախագահ է  ընտրվել Բակո Սահակյանը։

2008- Դալմայի այգիների հողօգտագործողներից Սամվել Մանուկյանը ինքնահրկիզման փորձ է կատարել Հանրապետության հրապարակում:

2014-«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ժամանակ 7 քաղաքացի բերման է ենթարկվել («Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում էր, որ վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերը, հինգ անգամ կրճատվեն տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքները և չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները)։

2015-Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման։

2018- Ազգային ժողովը համաձայնություն է տվել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու  գլխավոր դատախազի միջնորդությանը:

2019-Արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

240 մ.թ.ա.-հույն գիտնական Էրատոսֆեն Կիրենացին առաջին անգամ հաշվարկել է երկրագնդի պարագիծը:

1097– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել են Նիկեա քաղաքը:

1623– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գիտնական, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Բլեզ Պասկալը:

1762-Ռուսական կայսրությունը խաղաղության պայմանագիր է կնքել Պրուսիայի հետ:

1970-Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել ժառանգական ազնվականությունը:

1976-Կիրխգեյմի ճակատամարտում ավստրիացիները ջախջախել են ֆրանսիացիներին:

1809-Բորգորի սեյմը հաստատել է Ֆինլանդիայի կազմավորումը և նրա մտնելը Ռուսական կայսրության կազմ ինքնավարության տեսքով:

1807– 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է թուրքական բանակին:

1829-սեր Ռոբերտ Պիլը հիմնադրել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը:

1846– ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում տեղի է ունեցել բեյսբոլի առաջին խաղը:

1862-ստրկատիրությունը արգելվել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

1920-ԽՍՀՄ Սովնարկոմը ստեղծել է Համառուսաստանյան հատուկ հանձնաժողով անգրագիտության վերացման համար:

1945-ծնվել է Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչը, որը Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության:

1961-հայտարարվել է Քուվեյթի անկախությունը:

1991-ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Հունգարիայից:

1992-Մոլդովայի կանոնավոր բանակի գործողություններով Բանդերի քաղաքի վրա սկսվել է Մերձդնեստրյան հակամարտությունը:

2006– թողարկվել է «Rome: Total War: Alexander» համակարգչային խաղը:

2022 — վախճանվել է խորհրդային և ռուսական պետական և քաղաքական գործիչ Գեննադի Բուրբուլիսը:

Կ. Խաչիկյան

 

Լոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն ԲաբայանԿոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՌուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ ՊեսկովԱդրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը․ Խոսրով ՀարությունյանԿամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ ԱռաքելյանՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ՊՆԱլիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռաֆահի դեմ գnրծnղnւթյnւնը կազդի ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա․ Իսրայելն պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահի օկուպացված հատվածից․ Թուրքիայի ԱԳՆՄեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանըԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
Ամենադիտված