Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 15 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Պետական խորհրդանիշների օր, Ադրբեջան՝ Ազգային փրկության օր, Կոստա Ռիկա՝ Ծառատնկման օր, Ղրղզստան՝ Հրշեջների օր, Կորեայի Հանրապետություն՝ Գյուղատնտեսության օր, Ճապոնիա՝ Սաննո Մացուի փառատոն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական զորքերը սկսել են գնդակոծել Կարս քաղաքը:

1899-ծնվել է հայ խորհրդային նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը:

1912-ծնվել է կենսաքիմիկոս Գագիկ Հովակիմյանը:

1915– Կ. Պոլսում կախաղան է բարձրացվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը` Մատթես Սարգիսյանը։

1918-օսմանյան Թուրքիան իրականացրել է քուրդ-եզիդների ցեղասպանություն:

1921-վերջնականապես համոզվելով, որ Զանգեզուր երկրամասն անցնելու է խորհրդային Հայաստանին, Նժդեհը անցել է Իրան։

1935– տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան։

1957-ծնվել է նկարչուհի, Հայաստանի վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանը:

1978-վախճանվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):

1988-Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը տվել է իր համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իր կազմ ընդունելու հարցում և այդ առիթով դիմել է ԽՍՍՀ Գերագույն խորհրդին:

1992- ավարտվել է հայկական ռազմաօդային ուժերի ձևավորման գործընթացը։

1993-Ադրբեջանի խորհրդարանի նախագահ է դարձել Հեյդար Ալիևը։

 2006-ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

2005- Արցախում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2006– ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը։ 

2007- «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ընտրվել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար:

2009-հայաստանաբնակ իրանցիները ցույց են կազմակերպել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց` բողոքելով Իրանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

2011-Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելու դեմ ստորագրահավաք է նախաձեռնվել, պահանջը եղել է նկարչի 4 որմնանկարների վերադարձնելը Գյումրի:

2017-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր, 85-ամյա Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

2018- Վճռաբեկ դատարանն ազատ է արձակել առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին:

2022- «Դիմադրություն» շարժման մասնակիցները սկսել են հավաքել վրանները Ֆրանսիայի հրապարակից, շուրջօրյա ակցիաները դադարեցվել են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

313-Բյուզանդիայի թագավոր Կոնստանտինը հայտարարել է խղճի ազատություն և հրամայել է քրիստոնյաներին վերադարձնել բռնագրավված ունեցվածքը:

1215– Անգլիայի թագավոր Հովհաննես 1-ին Անհողի կողմից ստորագրվել է մի փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը:

1389-Կոսովյան դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սերբական բանակը պարտություն է կրել սուլթան Մուրադ Առաջինի բանակից, սերբերի առաջնորդ Լազարը սպանվել է:

1502-Կոլոմբոսը հայտնագործել է Մարտինիկա կղզին:

1580-Ֆրենսիս Դրեյկի շուրջերկրային ճանապարհորդություն իրականացնող արշավախումբը անցել է Բարեհուսո հրվանդանը:

1667-ֆրանսիացի բժիշկ Ժան-Բատիստ Դենին իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը՝ 15-ամյա տղային փոխներարկվել է գառան արյուն:

1836-Արկանզասը դարձել է ԱՄՆ-ի քսանհինգերորդ նահանգը:

1844-Չարլզ Գուդիերը արտոնագրել է ռետինի վուլկանացումը:

1851-կաթնագործ Ջեկոբ Ֆուսսելը Բալթիմորում հիմնել է աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան:

1869-Նյու –Յորքում Ջոն Խայատը արտոնագրել է ցելլյուլոիդը:

1896-ճապոնիայի Սանրիկայի մոտ տեղի ունեցած ստորջրյա երկրաշարժի արդյունքում առաջացած հսկայական ցունամի-ալիքը սրբել ծովն է լցրել ավելի քան 10 000 շինություն և 27 000 մարդ:

1924-Ֆորդ ընկերության հոսքագծից դուրս է եկել 10 միլիոներորդ մեքենան:

1932-սկսվել է պատերազմ Բոլիվիայի և Պարագվայի միջև:

1954 – ստեղծվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն։

1946-ծնվել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը:

1985-էրմիտաժում Ռեմբրանտի Դանայա կտավը փչացրել են ծծմբական թթվով:

1996– վախճանվել է ամերիկացի հայտնի ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդը։

Կ. Խաչիկյան

 

 

 

 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
Ամենադիտված