Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 14 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Արյան դոնորների համաշխարհային օր, Հայաստան` Բռնադատվածների հիշատակի օր, Լատվիա և Լիտվա՝ Կոմունիստական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ միգրացիոն ծառայության աշխատողների օր, ԱՄՆ՝ Ամերիկյան դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1225– Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին ամուսնացրել է Զապել թագուհու հետ և նրան հռչակել Կիլիկիայի թագավոր:

1712– ծնվել է հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովան:

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական զորքերը անցել են Արփա չայն ու շրջանցել Կարսը հարավից, որի արդյունքում փակվել է թուրքերի համար կարևոր էրզրում-Կարս ստրատեգիական ճանապարհը: 

1869– հիմնվել է Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը:

1912- ծնվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը:

1915– երիտթուրքերը Կարինում իրականացրել են հայ բնակչության զանգվածային ջարդեր:

1918- համաձայն Բաթումի հաշտության պայմանագրի հայկական բոլոր ուժերը զբաղեցրած դիրքերից հետ են քաշվել պայմանագրով նախատեսված սահմանագիծ։

1934-ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Գուրգեն Մարտիրոսյանը:

1949- Հայաստանից արտաքսվել է  մոտ 13 000 մարդ, որպես ժողովրդի թշնամի։

1983-Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան Բելգիայի կոնսուլ Դուրսուն Ակսոյը գնդակահարվել է իր ավտոմեքենայում: Երեք հայկական խմբեր, որոնց թվում նաև  ԱՍԱԼԱ-ն հայտարարել են , որ իրենք են դա իրականացրել։

2006-առաջին անգամ Հայաստանի բռնադատվածներն ու նրանց զավակները հավաքվել էին մայրաքաղաք կենտրոնում նշելու Բռնադատվածների հիշատակի օրը:

2010-Երևանում սկսվել է թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (IATC) հերթական համաժողովը:

2013- Երևանում ելույթ է ունեցել ռուսական հայտնի ДДТ ռոք խումբը իր կամերային Սոլնիկ համերգային ծրագրով:

2018- Մոսկվայում առաջին անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

2019-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

2020-Իրավապահները  վաղ առավոտվանից խուզարկել են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատունը, Ծառուկյանը տարվել է ԱԱԾ հարցաքննության:

2022- վախճանվել է դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

325-Նիկեե քաղաքում բացվել է առաջին Տիեզերաժողովը քրիստոնեության պատմության մեջ:

1736-ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և ռազմական ինժիներ, էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը հայտնագործած Շառլ Օգյուստ Կուլոնը:

1775-ստեղծվել է ԱՄՆ-ի բանակը:

1777– հաստատվել է ԱՄՆ-ի դրոշի առաջին տարբերակը:

1783-Հարավային ծովածոցի արևելյան հատվածում սկսել են կառուցվել ապագա Սևաստապոլ քաղաքի առաջին  տները:

1807– Ֆրիդլանդ քաղաքի մոտ (ներկայումս Պրավդինսկ) ֆրանսիական զորքը Նապոլեոն Բոնապարտի հրամանատարությամբ պարտության է մատնել ռուսական զորքին:

1834-Իսահակ ֆիշերը արտոնագրել է հղկաթուղթը:

1846-Կալիֆորնիական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Մեքսիկայից:

1859-Չեչնիան միացվել է Ռուսական կայսրությանը:

1864-ծնվել է գերմանացի հոգեբույժ և նյարդաբան Իլոիս Այցգեյմերը:

1900-Հավայան կղզիները հայտարարվել են ԱՄՆ-ի տարածք:

1905- Պոտյոմկին զրահանավի վրա սկսվել է նավաստիների ապստամբությունը:

1921-Անգլիայի գաղութների հարցով նախարար Ուինստոն Չերչիլը հայտարարել է, որ Միջագետքի անգլիական իշխանությունը փոխվելու է արաբական կառավարությամբ:

1928– ծնվել է Կուբայի հեղափոխական գործիչ Չե Գևարան:

1940-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Փարզը:

1946-ծնվել է ամերիկյան միլիարդատեր, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

1956-անգլիական զորքերը լքել են Սուեզի ջրանցքի տարածքը. Եգիպտոսը ազգայնացրել է Սուեզի ջրանցքը:

1969-ծնվել է հանրահայտ գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը:

1982-Մեծ Բրիտանիայի հաղթանակով ավարտվել է Ֆոլկլենդյան պատերազմը:

1985– ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը:

1986– վախճանվել է արգենտինացի նշանավոր գրող Խորխե Լուիս Բորխեսը:

1995-Շամիլ Բասաևի հրոսակախումբը Բուդյոնովսկ քաղաքի հիվանդանոցում պատանդ է վերցրել ավելի քան 1600 քաղաքացու:

2014-Լուգանսկում խփվել է Իլ-76 ուղևորատար ինքնաթիռը՝ զոհվել է 49 մարդ:

Կ. Խաչիկյան

 

 

 

 

Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ինՄեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ ՍամսոնյանԱրցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ ՍրբազանՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստում
Ամենադիտված