Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բլուզ

ՖՈՏՈ

Բլուզը ( ֆր. Blouson՝ կուրտկա) բարակ կտորից կանացի թեթև հագուստ է՝ կարճ, գոտկատեղին հասնող վերնաշապիկի տեսքով։ Այն ունենում է թևքեր, օձիք և թեզանիք։ Կարելի է ասել, որ բլուզը ընդարձակ վերնաշապիկ է, որը կրում են առանց գոտու։
Բլուզի ծագումը գալիս է Հին Հունաստանից։ Այդ կանացի զգեստապահարանի նորաձև, ժամանակակից դետալների նախահայրը եղել է հին հունական խիտոնը: Այն կրում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Ի տարբերություն վերնաշապիկի, այդ զգեստը ծառայում էր որպես վերնազգեստի գործնական տարր, որը կրում էին մերկ մարմնի վրա: Նշենք, որ որոշ գիտական ​​ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բլուզի նման հագուստ կարող էին կրել դեռ մեր թվարկությունից առաջ Հյուսիսային Գերմանիայում ապրած մարդիկ։ Այնտեղ հագուստի այդ տարրը օգտագործվում էր որպես ներքնազգեստ, այն կրում էին վերնազգեստի տակ։ Ժամանակի ընթացքում Հին հռոմեացիները հույներից վերցրել են խիտոն զգեստը և այն կատարելագործելով դարձրել տունիկա վերնահագուստ: Առաջին տունիկաները բաղկացած են եղել երկու մասից և չեն ունեցել թևեր, սակայն հետագայում հռոմեացիները սկսել են կարել նաև թևերով հանդերձանք։ Նրանց թվում էր, թե այդ տեսքով զգեստն ավելի հարմարավետ և գործնական կլինի։
Բայց այդ ամենը դեռևս բլուզ չի եղել։ Առաջին կանացի բլուզը ստեղծվել է 19-րդ դարի վերջին փարիզցի գյուտարար և նորարար Պոլ Պուարեի կողմից, ում մոտ միտք է առաջացել շրջազգեստը բաժանել բլուզի և կիսաշրջազգեստի՝ յուբկայի։ Սկզբում կանայք սառնությամբ են արձագանքել այդ նորաձևությանը, բայց հետո տարիների ընթացքում գնահատել են այդ նորաձև զգեստի գործնականությունն ու հարմարավետությունը:
Ներկայումս բլուզը ժամանակակից կնոջ զգեստապահարանի անփոխարինելի տարրն է հանդիսանում։ Ժամանակակից աշխարհում, հավանաբար, անհնար է գտնել մի կնոջ, ով իր զգեստապահարանում բլուզ չունենա։ Հագուստի այդ տարրը այնքան է սիրվել մերօրյա նորաձևության սիրահարների կողմից, որ այն խթան է դարձել բլուզների բիզնեսում նորաձևության դիզայներների կողմից նոր ոճերի և գործվածքների նոր համադրություններ ստեղծելու համար: Դիտելով նորաձևության աշխարհը վստահաբար կարելի է ասել, որ բլուզն առկա է հայտնի կուտյուրիների հավաքածուների մեծ մասում։
Բլուզի դասական տարբերակը սև կամ սպիտակ բլուզն է։ Այդ գունային տարբերակը հարմար է կնոջ բիզնես կերպար ստեղծելու համար։ Առաջինը, ով դա նկատել է եղել է Կոկո Շանելը: Հագուստի նկատմամբ նրա պրոֆեսիոնալ հայացքը հաստատել է, որ ընտրելով գործնական հագուստի ճիշտ տարբերակ կինը իր գործընկերներին կամ աշխատակիցներին ոչ միայն վստահություն և հաջողություն է ներշնչում, այլ նաև համակրանք: Հայտնի մոդելավորողի մեկ այլ նորարար գաղափարն է եղել վարդակապով՝ բանտիկով շիֆոնե բլուզը: Վարդակապը իջեցնում է բլուզի գործնական կերպարը այն դարձնելով կանացի և նուրբ։ Եվ կապ չունի, թե որտեղ կլինի վարդակապը՝ օձիքի, թևքի, թե գոտկատեղի վրա: Բլուզի այդ տարբերակը կարելի է համադրել մատիտ-կիսաշրջազգեստի կամ դասական կտրվածքով տաբատի հետ։
Հենց Կոկո Շանելն է նկատել, որ փխրուն կանացիությունը համադրելով տղամարդկային դաժան նոտաների հետ ստացվում է մի գլուխգործոց, որը պահանջված կլինի ոչ միայն ներկայում, այլ նաև ապագայում։ Հենց այդպիսի բլուզ է Կոկոյի ոճի նավաստիական բլուզը, որը տալիս է ծովափային տեսք, այն կրում են ծալքավոր տաբատի կամ բերմուդյան շորտերի հետ։
Բոհո ոճի բլուզը ազատ կամ ասիմետրիկ կտրվածքով բլուզ է, այն պարունակում է գնչուական և էթնիկ ոճի տարրեր։ Նման բլուզը հարմար է շարժման ազատության և հնության տարր սիրող կանանց համար։ Նման բլուզը կարող է կրել անկաշկանդ ու ինքնավստահ տիկինը։ Բոհո ոճի բլուզը հիանալի համադրվում է հասարակ լեգինսների կամ ուղիղ կտրվածքով կիսաշրջազգեստների հետ։ Կարևոր է նաև, որ բոհո բլուզները հարմար են բոլոր կանանց՝ անկախ նրանց կազմվածքից և տարիքից։
Եվ անկախ նրանից, թե ինչպես է փոխվում նորաձևությունը, կանացի բլուզը եղել է, կա և կլինի ամենաբազմակողմանի հագուստը կանացի զգեստապահարանում։ Ընտրելով նրա համար ճիշտ աքսեսուար, նա կարող է ծառայել որպես հագուստ և՛ բիզնեսի, և՛ տոնակատարության համար:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ
Ամենադիտված