Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…լեչո

ՖՈՏՈ

Լեչոն (հունգարական lecsó) դասական հունգարական ուտեստ է, որը շատ տարածված է Եվրոպայում: Ցանկացած սիրված ուտեստի պես, այն չունի ճշգրիտ բաղադրատոմս, քանի որ յուրաքանչյուրն այն պատրաստում է յուրովի, սակայն երեք տեսակի բանջարեղենի առկայությունն անփոփոխ և պարտադիր է. քաղցր պղպեղ, լոլիկ և սոխ: Շատ հաճախ լեչոն օգործվում է որպես գարնիր, ինչպես, ասենք, Գերմանիայի արևելյան շրջաններում  խորոված մսի, երշիկեղենի կամ նրբերշիկների համար: Նաև լեչոյին ավելացվում են տարբեր մսամթերքներ (օրինակ Հունգարիայում հաճախ են օգտագործում տնական ապխտած խոզի երշիկը կամ ապխտած միսը):

Դասական հունգարական լեչոն պատրաստվում է որպես առանձին ուտեստ և պատրաստում է հարած ձվով և մատուցվում սպիտակ հացով: Լեչոն շատ նման է ֆրանսիական ռատատույին: Ռատատուն (ֆրանսերեն Ratatouille, կազմված «rata» - ուտելիք և  «Touiller» - խառնած բառերից) պրովանսական խոհանոցի ավանդական բանջարեղենային կերակուր է, որը պատրաստվում է պղպեղից, սմբուկից և դդմիկից, և շատ առումներով նման է հունգարական լեչոյին: Ռուսաստանում լեչոյի բաղադրատոմսը հարմարեցվել է երկրում առկա ապրանքներին, և լեչոյի տարբեր տարատեսակներ են հայտնվել. գազարով, տապակած սոխով, աղացած պղպեղով և այլն:

Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բուլղարիայում, Հարավային Եվրոպայի որոշ այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում լեչոն հաճախ պահածոյացնում են ձմռան համար: Դասական հունգարական լեչոյի  հիմքը կանաչ (սպիտակ) պղպեղն ու լոլիկն է: Հենց դրանով է լեչոն տարբերվում նմանատիպ այլ ուտեստներից: Այն այդպիսին է եղել հունգարացի գյուղացիական խոհանոցում 20-րդ դարի սկզբից: Այն երբեմն պատրաստել են սոխով և որպես համեմունք օգտագործել պապրիկա: Վերջին երկու բաղադրիչները այժմ պարտադիր չեն լեչոյում (առավել ևս պահածոների մեջ), չնայած սոխով լեչոն ևս դարձել է նույնքան ավանդական, որքան և առանց դրա, իսկ աղացած պղպեղը ներկայումս հունգարական շատ ուտեստների պարտադիր բաղադրիչն է:«Կանաչ պղպեղը» (Zöldpaprika) պղպեղի տարբեր տեսակների  ընդհանուր անվանումն է. դրանք հավաքվում են այն ժամանակ, երբ  սկսում են հասունանալ: Նման պղպեղները կարող են լինել կանաչ, մուգ դեղին և գունատ դեղին: Վերջիննս իր հերթին կոչվում է «սպիտակ պղպեղ» (fehér paprika): «Կանաչ» բառը պարզապես նշանակում է «անհաս», «ոչ կարմիր»: Կանաչ պղպեղը​​ ունի հատուկ բույր և համ, որը պահպանվում է անգամ ջերմային մշակումից հետո: Այն չի պահանջում լրացուցիչ խոտաբույսերի և համեմունքների ավելացում, ներառյալ սխտորի։

Որոշ հունգարացի հետազոտողներ նշում են, որ մոտ 1930-ական թվականներին «lëcső» կամ «lëcsó» բառով նշել են հենց կանաչ պղպեղի և լոլիկի խառնուրդը: Ավելին, նման ուտեստի առաջին հիշատակումը կապված է ոչ թե Հունգարիայի հարավային, այլ հյուսիսային շրջանների հետ: Հետևաբար, «լեչո» բառը, դատելով նրա ձևերից, որոնք գոյություն են ունեցել մինչև 1950-ականները, ունեն զուտ հունգարական ծագում: Հունգարական բառարաններում «lecsó» բառը ժամանակակից ուղղագրության մեջ չի եղել միայն 1950-ականները, չնայած այն ավելի վաղ հայտնաբերվում է 1940-ականների խոհարարական գրքերում: 1930-40-ականների որոշ բաղադրատոմսերում լեչոյին նման ուտեստները այլ կերպ են կոչվել` paradicsomos rahó, rácpaprikás, omácska ...1920-ականներին և 1930-ականներին ոչ մի հունգարական խոհանոց չէր կարող յոլա գնալ առանց պղպեղի: 1924-ին հայտնվել է հունգարական (և ոչ բուլղարական) հայտնի ապրանքանիշը՝ «Globus»-ը, որն էլ 1960-ականներին լայն արշավ է սկսել իր արտադրած «Lecho» պահածոների արտահանման համար:

Այնպես որ «լեչո» բառը սկսել է օգտագործվել որոշակի ուտեստ կոչելու համար, որտեղ հիմնական բաղադրիչները կանաչ (սպիտակ) պղպեղն ու լոլիկն է: Իհարկե, կան սիրահարներ, որոնք լեչո են պատրաստում նաև կծու պղպեղից: Նշենք, որ լեչո պատրաստելու համար այն պղպեղը, որը որոշ մարդիկ կոչում են «բուլղարական պղպեղ», պիտանի չէ։ Այդ պղպեղը  Հունգարիայում կոչվում են «կալիֆոռնիական», Բուլղարիայում այդ մեծ պտղով պղպեղը կոչվում է «կամբա»: Հունգարիայում կա կալիֆոռնիականի նման այլ պղպեղ, որը ամենահարմարն է լեչոյի համար։

Нет описания.

Կ․ Խաչիկյան

2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից
Ամենադիտված