Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 հունիս)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Ադրբեջան՝ Մելորատորների
օր, Բելոռուս՝ Եֆրոսիա Պոլոցկայայի հիշատակի օր, Դանիա՝ Սահմանադրության և Հոր օր, Ղազախստան՝
Բնապահպանի օր, Ռուսաստան՝ Բնապահպանի օր, Սեյշելյան կղզիներ՝ Ազատության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1896- Վանում թուրքերը մի քանի անգամ փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են
անհաջողության: Պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:
1818-ծնվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը:
1858-ծնվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը:
1907– ծնվել է նշանավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը:
1921- Կավբյուրոյի նիստը չեղյալ է համարել նախկին որոշումը, և Լեռնային Ղարաբաղը բռնակցել է
Ադրբեջանին հետևյալ հիմնավորումով. «Ելնելով հայերի և մահմեդականների ազգային հաշտեցման
անհրաժեշտությունից»: 
1926-ծնվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
1929-ԽՍՀՄ-ի Աշխատանքի և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել երկրում Մեքենա-
Տրակտորային Կայաններ ստեղծելու մասին:
1937-ծնվել է դերասան Գուժ Մանուկյանը:
1961-ծնվել է ռուսաստանցի հայազգի բանաստեղծ Կարեն Կավալերյանը:
1968– վախճանվել է հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը։
1977-վախճանվել է քանդակագործ Թորգոմ Չորեքչյանը:
1995-կայացել է խորհրդրանական ընտրությունների առաջին փուլը, զուգահեռ անց է կացվել
սհմանադրական հանրաքվե, որի արդյունքում ընտրողների մոտ 64 %-ը կողմ է արտահայտվել
սահմանադրությանը, որը պետք է փոխարիներ խորհրդային սահմանադրությանը և նախատեսում էր երկրի
նախագահական կառավարում։
1999– սկսվել է Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ
Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։
2006-Թուրինում շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց
հավաքականը 150 երկրների շարքում հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն:
2008-Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանում հիմնել է «Ցիվիլիտաս»
հիմնադրամը:
2012-կատաղի բախումներ են տեղի ունեցել հայ - ադրբեջանական սահմանագծի հյուսիսային
հատվածում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում զոհվել են ադրբեջանցի հինգ
զինծառայողներ:
2013- Հռոմի պապ Ֆրացիսկոսը, հրապարակավ արտահայտել է իր հայտնի դիրքորոշումը, ըստ որի «20-
րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է»:
2015-«Օրինաց երկիր»-ը հայտարարել է «Հայկական վերածնունդ» միավորում ստեղծելու մասին:
2017-Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներ կեսօրից փակել են Վարդենիս-Մարտունի
ավտոճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով համայնքների խոշորացման ծրագրի դեմ:
2020-տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստ, որտեղ հայտարարվել է, որ
կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխել, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ
754-գերմանացի անհավատների ամբոխը սպանել է անգլիացի քրիստոնեության քարոզիչ Բոնիֆացիին,
որը ներկայումս ամենահարգված սրբերից մեկն է համարվում:
1706-Մոսկվայում բացվել է զինվորական հոսպիտալ, ներկայումս դա Բուրդենկոյի անվան գլխավոր
կլինիկական հոսպիտալն է:
1783– Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ են բարձրացել օդով լցված առաջին թռչող սարքով, որը
նրանց անունով ստացել է«Մոնգոլֆիեր» անվանումը։
1798-ծնվել է կոմպոզիտոր և գեներալ Ալեքսեյ Լվովը, «Աստված, պահպանիր ցարին» ռուսական հիմնի
հեղինակը:
1862– Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին
թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։
1873-Անգլիայի ճնշման տակ փակվել է աշխարհի ամենամեծ Զանզիբարի ստրուկների շուկան:
1898– ծնվել է իսպանացի մեծագույն գրողներից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Գարսիա Լորկան։
1910-վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող Օ. Հենրին:
1912-Կուբայում ափ է իջել ամերիկյան ծովային դեսանտը:
1940-ԱՄՆ-ում ցուցադրվել են առաջին սինթետիկ ռետինից պատրաստված անվադողերը:
1945-Բեռլինը բաժանվել է օկուպացիոն զոնաների:
1967– Մերձավոր Արևելքում սկսվել է արաբա-իսրաելական Վեցօրյա պատերազմը։
1975-8 տարյա դադարից հետո բացվել է Սուեզի ջրանցքը:
1977-վաճառքում է հայտնվել առաջին անհատական համակարգիչը՝ Apple-2-ը:
1981-ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում առաջին անգամ
հայտնաբերվել և նկարագրվել է ՄԻԱՎ վիրուսը:
1983-Ուլյանովսկում «Ալեքսանդր Սուվորով» շոգենավի վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ:
2000-նկատվել է Եվրոպայի ամենախոշոր Էթնա հրաբխի ակտիվացում:
2004-վախճանվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:
2006-Սերբիան հայտարարել է իր անկախությունը, Սերբիա-Չեռնոգորիա պետական կազմավորումը
վերջնականորեն լիկվիդացվել է:
2016-Ղազախստանի Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել
են 7 քաղաքացի, 38-ը վիրավորվել են, ոչնչացվել են 13 ահաբեկիչներ:

Կ.Խաչիկյան

«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ Բայդեն
Ամենադիտված