Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով կարգավորել հարաբերությունները, սակայն կա մի նրբերանգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Sb.by-ն գրում է, որ Հարավային Կովկասը հետխորհրդային տարածքի ամենացավոտ կետերից է։ Բացառելով, իհարկե, Ուկրաինան։ Այնտեղ հակասությունները կուտակվել են տասնամյակներ շարունակ և վերջին 30 տարիների ընթացքում հանգեցրել են երկու լայնածավալ պատերազմի հայերի և ադրբեջանցիների միջև։ Վերջին խոշոր բախումը, որը հայտնի է որպես Երկրորդ Ղարաբաղյան պատերազմ, ավարտվեց չճանաչված Արցախի և Հայաստանի ծանր ու նվաստացուցիչ պարտությամբ։ Եվ միայն ռուսական միջամտությունը օգնեց դադարեցնել արյունալի հակամարտությունը։ Եռագույն խաղաղապահների Ստեփանակերտում և նրա շրջակայքում հայտնվելուց ավելի քան երկու տարի անց, իրավիճակը տարածաշրջանում չի հեշտացել։ Հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար տեղի են ունենում կարճատև, բայց դաժան բախումներ, որոնց հրահրման մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Ի հակառակ իր շուրջ ձևավորված դեպի Արևելք շրջվելու միտումների Հայաստանը «գունավոր հեղափոխության» ալիքով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նկատելիորեն շեղվում է դեպի Արևմուտք։

Պաշտոնական Երևանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները կարելի է անվանել լարված: Այս տարի Հայաստանի տարածքում կազմակերպության զորքերի զորավարժություններ չեն լինի, սակայն հայ զինվորականները Եվրոպայում կմասնակցեն ՆԱՏՕ-ի միանգամից երկու զորավարժությունների։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ձևավորվորում է  տարածաշրջանային լուրջ տերության կարգավիճակ և Թուրքիայի հետ դաշինքով էլ ավելի մեծ հաջողությունների է հասնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական շինարարության մեջ։ Բաքվի այդ ակտիվացման կողմնակի ազդեցությունը Իրանի հետ հակասությունների սրումն է։ Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ եթե ադրբեջանական բանակը փորձի ճեղքել Նախիջևան տանող ցամաքային միջանցքը, Իրանը հակամարտության մեջ կմտնի Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար երկու կողմերն էլ ակտիվորեն պայքարում են միմյանց լրտեսական ցանցերի դեմ արտաքսելով դիվանագետներին և մեղադրելով նրանց դիվերսիա կազմակերպելու մեջ։

Սակայն գնալով սկսել են երևալ ակնարկներ, որ առնվազն Խորհրդային Միության փլուզումից հետո արյունալի շարանով ձգվող հայ-ադրբեջանական հակամարտությունը շուտով կարող է հասնել ինչ որ դիվանագիտական ​​ավարտի։ Հայտնի է, որ կողմերի ներկայացուցիչները ԱՄՆ-ում ինտենսիվ բանակցություններ են վարում Պետդեպարտամենտի խիստ հսկողության ներքո։ Վաշինգտոնի՝ որպես խաղաղապահի դերն ինքնին շատ փորձագետների հասկանալի հեգնական ժպիտ է առաջացնում: Դժվար է պատկերացնել, որ այդ հեգեմոնը, ով անցած դարի երկրորդ կեսին մի քանի տասնյակ պատերազմներ է կազմակերպել, հանկարծ հանդես գա որպես իմաստուն միջնորդ, և հատկապես Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի  տարածաշրջանում: 

Քննարկվող գործարքի մանրամասները բնականաբար չեն բացահայտվում։ Իհարկե, դիվանագիտական ​​էթիկետը դեր է խաղում, բայց կա ևս մեկ կարևոր բան՝ շատ հավանական է, որ վերջնական փաստաթուղթը, որը կարող է պատրաստ լինել մինչև ամառվա սկիզբ, սառը ցնցուղ լինի հայ ժողովրդի համար։

Հունիսի 1-ին Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որին կմասնակցեն երկու պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներ։ Որոշակի հավանականությամբ կարելի է պնդել, որ փաստաթուղթը կստորագրվի հենց այդ հանդիպմանը, ինչը, ի թիվս այլ բաների, կդառնա նաև Հայաստանի եվրոպական ուղու վերջնական ընտրության նշան։

Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք, Ռուսաստանի հետ առճակատման կուրսը և Բաքվից կանխատեսվող լուրջ զիջումները լրջորեն կթուլացնեն Երևանի դիրքերը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղու վրա։ Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրկնապատկվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով առաջացած վերաարտահանումների պատճառով, թեև տեղական արտադրողներն էլ դրանից օգուտներ ունեն։

Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է և գերազանցել է 5 մլրդ դոլարը, որը կազմում է ընդհանուրի 35 տոկոսը։ Ռուսաստանը նաև Երևանի արտահանման հիմնական շուկան է, ուր հայկական ապրանքների 45 տոկոսն է արտահանվում: Հատկապես հարկ է նշել, որ փոխադարձ հաշվարկներում կողմերն օգտագործում են միայն ռուսական ռուբլին՝ անգործ թողնելով եվրոն ու դոլարը։

«Առանց երրորդ երկրների արժույթների առևտրային գործառնություններ իրականացնելու որոշումը դրական է գնահատվում, քանի որ դա կպաշտպանի առևտրային գործընկերներին և ձեռնարկատերերին երրորդ երկրների փոխարժեքների տատանումներից բխող ռիսկերից»,- այդ քայլը դրական է գնահատել ՀՀ ԿԲ-ն։ Նման սերտ կապերը լրացվում են նրանով, որ Ռուսաստանը Հայաստանին գազի միակ մատակարարն է, ինչպես նաև միջուկային վառելիք է տրամադրում Մեծամորի ատոմակայանին, որն արտադրում է հայկական էլեկտրաէներգիայի 40 տոկոսը։ Բացի այդ, հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, միայն 2022 թվականին իրենց հայրենիք են փոխանցել 3,5 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Ռուսաստանի էկզիստենցիալ առճակատման համատեքստում լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար։

Իրականում, «չափազանց բացասական հետևանքների» մասին նախազգուշացումը հետևել էր այն սադրիչ հայտարարություններին, թե Երևանը պատրաստվում է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի դրույթները։

Սակայն, բացի Ռուսաստանի հետ հնարավոր խզման բացասական հետևանքներից Երևանը կարող է բավականաչափ այլ խնդիրներ ունենալ։ Ղարաբաղի ենթադրյալ հանձնվելու հայ բնակչության մի մասի ընկալման խնդիրը կանխատեսելի է թվում։ Դա չափազանց ցավոտ է ընդունվելու ավելի քան 30 տարվա պայքարից հետո՝ անկախ խաղաղության համաձայնագրերի այլ դրույթներից։ Չի կարելի բացառել զանգվածային անկարգությունների և նույնիսկ Փաշինյանին տապալելու փորձի սցենարը։ Ավելին, Արցախը Բաքվին հանձնելու դեպքում փախստականների հոսք կուղղվի Հայաստան։

Երկրորդ հարցը փոքր ինչ պակաս ակնհայտ և արֆդյունքով քիչ հավանական Ադրբեջանի մեկ այլ մեծ նախագիծ իրականացնելու գայթակղությունն է։ Խոսքը Սյունիքի մարզի մասին է, որի մի մասը Բաքուն համարում է իր տարածքը, և Ադրբեջանը դեմ չէ այդտեղով ցամաքային ճանապարհ ստանալ դեպի Նախիջևանի իր անկլավ։ Իհարկե, ելնել այն հանգամանքից, որ հետագայում երկու կողմերն էլ հստակորեն կկատարեն պայմանագիրի կետերը, ճիշտ չէ։ Սակայն Հայաստանում իշխանության և հասարակության անկայունությունը, ինչպես նաև արևմտյան ՀԿ-ների խորապես արմատացած կործանարար ազդեցությունը կարող է սասանել երկրի ինքնիշխանությունը, որն իր հերթին Իլհամ Ալիևի համար գայթակղիչ հնարավորություն կստեղծի ավարտին հասցնել ադրբեջանական հողերի հավաքումը։

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ պայթյունավտանգ: Երկարատև ազգամիջյան հակամարտությունը և գերտերությունների շահերի գորդյան հանգույցը լարվածության մեջ են պահում ողջ տարածաշրջանը և չի բացառվում բանակցությունների ձախողումը և կողմերի լայնամասշտաբ բախման հավանականությունը։ Թեև, դատելով Երևանի հայտարարություններից, հայկական վերնախավը դեռ պատրաստ է կատարել Բաքվի պահանջները։ Հարցն այն է, թե դա իսկապես խաղաղություն կբերի՞ բազմաչարչար այդ երկրին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Բնազդային վախի ցուցիչներ են. Մամիջանյանը՝ ոստիկանների վարքագծի մասին Սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Փաշինյանը նոր դավադրության է պատրաստվում Ֆրանսիան շատ ուշադիր է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քանի որ այն վտանգված է Ադրբեջանը գերեվարել է արցախցիների Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը Երևանում բերման ենթարկվածների թիվը հասավ 142-ի Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա-ավիաբազայի մասին. «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահՄասսայական տարհանում՝ Ստեփանակերտից․ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 25 սեպտեմբեր )Խնդրում եմ, ասեք՝ հետ բերեն. Աննա Մկտչյանը՝ ոստիկաններին Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձԼեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին«Տանում եք, որ մեքենայի մեջ 5 հոգով ծեծե՞ք». կարմիրբերետները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին ժամը 09։00-ի դրությամբ բողոքի ցույցերից 53 քաղաքացի է բերման ենթարկվել Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին Թումանյան փողոցից մարդկանց առևանգեցին, այս ամենը մի օր վերջանալու է․ Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Ստեփանակերտը միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգինՀայտնի է՝ կաշխատի վաղը մետրոպոլիտենը, թե ոչ«Ամոթ-ամոթ»․ վանկարկումներ, սուլոցներ Ոստիկանության դիմացՀրապարակը՝ հիմա (լուսանկար)Հանրահավաք հանուն Արցախի․ Հանրապետության հրապարակը մարդաշատ է․ ուղիղԱդրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 կորուստ, որից 3–ը՝ երեխա. հայտնի են անուններըԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները․ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմըՄիրզոյանի դեմարշը. ո՞ւմ է ուզում Փաշինյանը ԱԳ նախարար նշանակել Բոլոր նման հարցերը շեֆիդ տուր` պարոն ՀաջիևինԱրևելագետ. Ռազմական հատուկ գործողության ընթացքը կազդի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրաՑտեսությու՞ն, Հայաստան. Մարիա Դեգտերևան երկրի և ժողովրդի հեռանկարների մասին«Փաշինյանը երկրորդ Զելենսկին է. Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 սեպտեմբեր )Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԵրեւանում եւ մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենաՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում իրականացվելու է ռազմական գործողություն. Խանումյան Առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, ՀՀ հարավով տարանցիկ ճանապարհն է․ Բրոերս. «Ազատություն»Հարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ Առաքելյան Լավրով․ ցավոք, ՀՀ ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրաՀերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում Լավրով․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Կարմիր խաչն այսօր 17 վիրավորի է Մարտակերտից Ստեփանակերտ տեղափոխել100 զոհվածների աճյուններ Ստեփանակերտից կտրված բնակավայրերում են, մեկ ընտանիքից մի քանի սպանված կա․ Արման ԹաթոյանՎեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ «ՌԻԱ Նովոստի»․ օտարերկրյա ռազմական կցորդները ժամանել են Ստեփանակերտի արվարձաններԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ. Զառա Ամատունի
Ամենադիտված