Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝Առաջին հանրապետության օր, Ադրբեջան՝ Հանրապետության օր, Բելոռուս, Ղրղզստան և Ռուսաստան՝ Սահմանապահի օր, Եթովպիա՝ Ռազմական ռեժիմի անկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1812- ռուս-թուրքական 8-րդ պատերազմի արդյունքում (1806-1812) կնքվել է Բուխարեստի խաղաղության պայմանագիրը, ըստ որի Թուրքիային են տրվել Փոթին, Անապան և Ախլքալակը, իսկ ռուսներին անցել է Հյուսիսային Վրաստանը:

1877-ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Ալաշկերտը։

1878-ծնվել է ճարտարապետ Նիկոլայ Մադաթովը։

1918-Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանարապետության  անկախությունը։

-Սարդարապատի ռազմաճակատում  չդիմանալով հայկական կողմի գրոհներին, թուրքերը նահանջել են դեպի Արագած կայարան, բայց այդ բնագծում ևս չդիմանալով շուտով հետ են մղվել դեպի ավելի հյուսիս։ Հայկական կողմը գրավել է Ղարաբուրուն և Արագած կայարանները:

1926-ծնվել է ակնաբույժ Տատյանա Հովսեփյանը։

1927-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել առաջին ծրարները, որոնք իրենց վրա ունեցել են տպագրված նամականիշներ։

1938-ծնվել է հայազգի խորհրդային կինոգետ, կինոքննադատ, Պետկինոյի նախագահ Արմեն Մեդվեդևը։

1959-ծնվել է ֆրանսահայ անիմատոր Շարլ Բերբերյանը։

1988-ԼՂՀ-ի պետական և կուսակցական ղեկավար օրգանները նամակ են հղել ԽՄԿԿ Կենտկոմ խնդրանքով, որ առկա ծանր իրավիճակի պայմաններում մինչև ինքնավար մարզի վերջնական կարգավիճակը որոշելը այն հանել Ադրբեջանական ԽՍՀ-ի ենթակայությունից։

1992-Հայաստանը դարձել է Միջազգային Առժույթային Հիմնադրամի անդամ։

2000- «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։

2001- Երևանում բացվել է Աչքի լազերային վիրահատության կենտրոնը: 

2002- բացվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի երևանյան գրասենյակը:

2005 - «Նիգ-Ապարան» հայրենակցական ՀԿ-ի նախաձեռնությամբ Արագածի շուրջը՝ ավելի քան 160 կիլոմետրանոց շրջագծով կազմակերպվել է «Միասնության շուրջպար»-ը։

2006- մասնագետները ձեռնամուխ են եղել Սև ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանմանը:

2009-քանի որ Ադրբեջանը արգելել է Ջուղայի գերեզմանատուն այցելել միջազգային դիտորդներին, Ամերիկայի աստղագիտական հետազոտությունների կենտրոնը համեմատել է 2003 թվականի և 2008 թվականի գերեզմանատան արբանյակային լուսանկարները և հաստատել, որ Ջուղայի գերեզմանատունը և այնտեղ գտնվող խաչքարերը ոչնչացված են։

2011-«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից համաներման որոշմամբ ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2013-Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը եղել է Հայաստանում, որպես  «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: 

2016-Երևանում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը։

2021-Առաջին անգամ Հանրապետության տոնի գլխավոր հանդիսավայրը՝ Սարդարապատի հուշահամալիրը,  փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար: Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին:

2022- «Դիմադրություն» շարժումը հանրահավաք և երթ է անցկացրել Ֆրանսիայի հրապարակում: Ստեփանակերտում ևս անցկացվել է երթ և հանրահավաք Վերածննդի հրապարակում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1539-իսպանացի կոնկիստադոր և Կուբայի գուբերնատոր Էռնանդո դե Սոտոն մտել է Ֆլորիդայի ափերում գտնվող Տամպու ծոց, նրա 6 000-ոց բանակը կտրել անցել է ներկայիս Ջորջիայի տարածքը և 1542 թվականին հասել Միսսիսիպի։

1644-անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ Ջեյմս Ստենլիի ղեկավարած ռոյալիստները գրոհով վերցրել են Բոլթոնը, որի արդյունքում տեղի է ունեցել այսպես կոչված «բոլթոնյան սպանդը»։

-Բոստոնում հիմնադրվել է առաջին բաբտիստական համայքը։

1738-ծնվել է ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ Ժոզեֆ Գիլյոտինը, որի անունից է անվանվել գիլյոտինա մահապատժի գործիքը։

1738-Լոնդոնում ստեղծվել է առաջին փակ լողավազանը։

1812-Կուտուզովը կնքել է Բուխարեստյան հաշտությունը թուրքերի հետ, ըստ որի Ռուսաստանը ստացել է Բեսարաբիան, և Դանուբի ակունքը, ավարտվել է 1806 թվականի ռուս-թուրքական պատերազմը։

1830-ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեկսոնը ստորագրել է հնդկացիների վերաբնակեցման հրամանագիրը, ըստ որի նրանք հրաժարվում են Միսսիսիպիում իրենց հողերից քաղաքացիական իրավունքներից և ազատություններից օգտվելու պայմանով։ 

1858-կնքվել է Անգուրյան պայմանագիրը, ըստ որի Ամուրի մարզը անցել է Ռուսաստանին, իսկ Ուսսուրական մարզը սահմանվել է որպես Չինաստանի հետ համատեղ օգտագործման տարածք։

1863-Բոստոնում ստեղծվել է առաջին ռազմական ստորաբաժանումը, որը ամբողջությամբ բաղկացած է եղել սևամորթներից։

1905-ռուսական նավատորմը ջախջախվել է Ցուսիմյան ճակատամարտում։

1908-ծնվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին իր վեպերով։

1928-միաձուլվել են «Կրայսլեր» և «Դոդժ» ավտոմոբիլային կոնցեռները։

1957-ԱՄՆ-ում հիմնադրվել է Ձայնագրության ագային ակադեմիան, որն էլ հանձնում է երաժշտության աշխարհում հայտնի մրցանակը՝ «Գրեմմին»։

1987-Մոսկվայի Կարմիր հրապարակում վայրէջք է կատարել գերմանացի Մատիաս Ռուստի սպորտային ինքնաթիռը։

1997-Կիևում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի բաժանվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմը։

1998-Բելիջուստան տարածքում Պակիստանը իրականացրել է յուրաքանչյուրը 18 կիլոտոն հզորությամբ հինգ միջուկային լիցքերի ցամաքային փորձարկում։

2019-Հարյուրավոր վրացիների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել «Դավիթ Գարենջի» վանական համալիրի մոտ։

Կ․Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Բողոքի ակցիա՝ Ֆրանսիական համալսարանումԲնազդային վախի ցուցիչներ են. Մամիջանյանը՝ ոստիկանների վարքագծի մասին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց Սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Փաշինյանը նոր դավադրության է պատրաստվում Ֆրանսիան շատ ուշադիր է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քանի որ այն վտանգված է Ադրբեջանը գերեվարել է արցախցիների Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը Երևանում բերման ենթարկվածների թիվը հասավ 142-ի Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա-ավիաբազայի մասին. «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահՄասսայական տարհանում՝ Ստեփանակերտից․ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 25 սեպտեմբեր )Խնդրում եմ, ասեք՝ հետ բերեն. Աննա Մկտչյանը՝ ոստիկաններին Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձԼեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին«Տանում եք, որ մեքենայի մեջ 5 հոգով ծեծե՞ք». կարմիրբերետները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին ժամը 09։00-ի դրությամբ բողոքի ցույցերից 53 քաղաքացի է բերման ենթարկվել Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին Թումանյան փողոցից մարդկանց առևանգեցին, այս ամենը մի օր վերջանալու է․ Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Ստեփանակերտը միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգինՀայտնի է՝ կաշխատի վաղը մետրոպոլիտենը, թե ոչ«Ամոթ-ամոթ»․ վանկարկումներ, սուլոցներ Ոստիկանության դիմացՀրապարակը՝ հիմա (լուսանկար)Հանրահավաք հանուն Արցախի․ Հանրապետության հրապարակը մարդաշատ է․ ուղիղԱդրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 կորուստ, որից 3–ը՝ երեխա. հայտնի են անուններըԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները․ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմըՄիրզոյանի դեմարշը. ո՞ւմ է ուզում Փաշինյանը ԱԳ նախարար նշանակել Բոլոր նման հարցերը շեֆիդ տուր` պարոն ՀաջիևինԱրևելագետ. Ռազմական հատուկ գործողության ընթացքը կազդի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրաՑտեսությու՞ն, Հայաստան. Մարիա Դեգտերևան երկրի և ժողովրդի հեռանկարների մասին«Փաշինյանը երկրորդ Զելենսկին է. Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 սեպտեմբեր )Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԵրեւանում եւ մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենաՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում իրականացվելու է ռազմական գործողություն. Խանումյան Առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, ՀՀ հարավով տարանցիկ ճանապարհն է․ Բրոերս. «Ազատություն»Հարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ Առաքելյան Լավրով․ ցավոք, ՀՀ ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրաՀերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում Լավրով․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Կարմիր խաչն այսօր 17 վիրավորի է Մարտակերտից Ստեփանակերտ տեղափոխել100 զոհվածների աճյուններ Ստեփանակերտից կտրված բնակավայրերում են, մեկ ընտանիքից մի քանի սպանված կա․ Արման ԹաթոյանՎեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ
Ամենադիտված