ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու զինվոր մահացել է ՌԴ Բրյանսկի մարզում դրոնի գրոհի հետեւանքով. ԶԼՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Բրյանսկայա ուլիցա» պարբերականը տեղեկացրել է, որ մայիսի 27-ի ցերեկը մարզի Կլիմովյան շրջանում, Սուշանի գյուղից ոչ հեռու, Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ է ընկել «Նիվա» ավտոմեքենան։ Պարբերականի տվյալներով, կրամը վարվել է ոչ թե գյուղի, այլ զինվորականների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել են «Իզվեստիա» թերթը», Shot եւ Baza մեդիա-նախագծերը, «Նիվայում» երկու զինվորական է եղել։ Նրանք մահացել են դրոնի գրոհից։

Baza Թելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ Բրյանսկի մարզի Կլիմովյան շրջանի Սուշանի գյուղի մոտ մարտեր են մղվում. դիվերսանտները փորձում են ներխուժել  շրջանի տարածք։ Ալիքի տվյալներով՝ «Նիվան» գրոհի է ենթարկվել Բրովնիչի-Սուշանի ճանապարհին, կամիկաձե դրոնի կողմից, զոհվել է երկու զինվորական։ Նրանք ավտոմեքենայում էին։

Shot ալիքի տվյալներով՝ դրոնը գրոհել է «Նիվան» Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ին մոտ, Կլիմովյան շրջանի ճանապարհին (սահմանից 750 մետր հեռու)։ Այն ընկել է մեքենայի տանիքին եւ պայթել, մեքենայում գտնվող զինվորականները զոհվել են։ Պաշտպանության նախարարությունը եւ Բրյանսկի մարզի իշխանություններն այս տեղեկությունը որւեէ կերպ չեն մեկնաբանել, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular