Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաճախ ասում եմ, որ Նիկոլը ՌԴ որոշ քաղաքական շրջանակների համար «useful idiot» է՝ «օգտակար իդոիտ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլի վերաբերյալ ռուսական քաղաքականության գնահատականը տալիս՝ հաճախ ասում եմ, որ Նիկոլը Ռուսաստանի Դաշնության որոշ քաղաքական շրջանակների համար  «useful idiot» է՝ «օգտակար իդոիտ»:

Ոմանք դա չեն հասկացել մինչ այսօր:

Փորձեմ բացատրել թարմ օրինակով:

Օրերս ռուս քաղաքագետներից մեկը  հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը ճիշտ է վարվում՝ հրաժարվելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջ մղելուց և դա բացառապես ԼՂ ժողովրդի խնդիրն է:

Հիմնավորելու համար իր այս տեսակետը, որն ամբողջությամբ, կրկնում եմ, ամբողջությամբ համահունչ է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը, նա հիշատակում է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Կոսովոյի օրինակները:

Հասկանանք որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանն օգտակար Ռուսաստանի համար և որտեղ՝ իդիոտ.

1. Ռուս քաղաքագետի կողմից բերված հիմնավորումները բացարձակ չեն դիմանում որևէ  քննադատության և՛ միջազգային իրավունքի, և՛ «հողի վրա ստեղծված» ռեալ պոլիտիկի տեսակետից:

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Ակնհայտ է, որ միջազգային շրջանակներում այն  առաջ մղելու համար (որևէ տարածքի բնակչության տեսակետից) հարկ է, որ միջազգայնորեն ճանաչված որևէ պետություն այդ հարցը հետևողականորեն բարձրացնի միջազգային ատյաններում, լինի այդ հարցի «միջազգային օպերատորը»։

Այնինչ, Հայաստանի Հանրապետությունը, հատկապես 2020-ի նոյեմբերից հետո այս խնդրով չի զբաղվում:

2. Եթե ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրույթն «ավելորդ» էր Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների խոսույթում եւ գործունեության մեջ, ապա ինչպե՞ս է քաղաքագետին ներկայացնող երկրի բարձրաստիճան և բարձրագույն ղեկավարությունը 16 տարի շարունակ՝ Մադրիդյան սկզբունքներից սկսած, առաջ մղել Արցախյան հիմնախնդրի կարգավորման 3 սկզբունքները, այդ թվում ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցում էին ՀՀ իշխանությունները:

3. Ինչպե՞ս են այդ ձևակերպումները տեղ գտել կոնֆլիկտի հանգուցալուծման հիմնարար սկզբունքների և տարրերի մեջ 5 անգամ՝ ներկայացվելով ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների շուրթերով (2009-2013  թթ):

4. Ինչպե՞ս է տվյալ քաղաքագետին ներկայացնող երկրի անգամ ներքին իրավական փաստաթղթերում, այն է ՝ Արտաքին  քաղաքականության դոկտրինում,  մինչեւ վերջերս Արցախի հակամարտության կարգավորման սկզբունքների թվարկումը, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի, ներառվել ՌԴ արտաքին քաղաքականության պարտադիր իրավական ուժ ունեցող ռազմավարական փաստաթղթում:

5. Եթե Հարավային Օսիայի և Աբխազիայի օրինակները, ըստ քաղաքագետի, ճիշտ էին, ապա ինչու՞ էր միջազգային փաստաթղթերում այդ խնդիրների կարգավորման հիմքում դրված բացառապես Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ոչ երբեք ՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Կրկնում եմ ՝ միջազգային որևէ փաստաթղթում տվյալ կոնֆլիկտների կարգավորման հիմքում ինքնորոշման իրավունք դրված չէր, թեպետ ըստ բանախոսի, այդ չճանաչված պետությունների իշխանություններն առաջ են մղել այդ հարցը:

6. Ավելի խորանանք վերոնշյալ երկու կոնֆլիկտների մեջ՝ ո՞վ է միջազգային հարթությունից խնդրի կարգավորման բանակցություններ տարել այդ երկրների ընտրված, բայց չճանաչված ղեկավարությունների հետ,  բացի Ռուսաստանի Դաշնությունից:

7. ՌԴ-ն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008 թվականին՝ բացառապես  օգոստոսյան պատերազմի արդյունքում և որևէ այլ, լուրջ միջազգային դերակատար այս սուբյեկտների պետականությունը չի ճանաչում:

8. Ինչ վերաբերում է Կոսովոյին:

Կոսովոյի օրինակով նույնպես ակնհայտ է քաղաքագետի կողմից Նիկոլին «օգտագործելու» փորձը, որովհետև Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ամրագրումը տեղի է ունեցել 2 փուլով՝

ա)  ռազմաքաղաքական փուլով՝ Հարավսլավիայի դեմ մղած պատերազմով,

բ) 2008 թվականի միջազգային դատարանի որոշումից հետո որպես «անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառում և ոչ թե որպես ինքնորոշման իրավունքի գերակայություն:

Չմոռանանք նաև՝  Կոսովոն այդպես էլ չի ճանաչվել անգամ ԵՄ անդամ 5 պետությունների կողմից, ՄԱԿ-ի և Եվրոպայի անդամ չէ և չնայած ԱՄՆ-ի ու Արևմուտքի հսկայական ճնշումներին ՝ սերբական իշխանությունները չեն գնում Կոսովոյի, գրեթե ավարտված ճանաչման լեգիտիմացման ճանապարհով:

Այս ամենն ի մի բերելով կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչով են Նիկոլ Փաշինյանի դավաճանական մոտեցումները ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվում և շահարկվում որոշ, այդ թվում ՝ ռուսական շրջանակների կողմից, ի հակադրություն նախկին իշխանությունների:

Եվ, եթե անգամ, Հայաստանը տեսականորեն և պրակտիկ կերպով այսօր հրաժարվում է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա ի՞նչ իրավունքով է սահմանափակում Արցախի ժողովրդի բանակցային բովանդակությունն Ադրբեջանի հետ, այսպես կոչված, երկխոսության մեջ:

Ո՞վ է իրավունք տվել սահմանափակել այդ օրակարգն «իրավունքներով և անվտանգությամբ»:

Կրկնեմ, որ Հելսինկյան եզրափակիչ ակտով մարդու իրավունքները և ազատությունները մի սկզբունք են, մի «գլուխ», իսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը բոլորովին այլ բան է, թեպետ նորից հնչում է իրավունք բառը:

Փայփայել Նիկոլի այսօրվա տխմարությունները՝ նշանակում է 2 բան.

1. Փորձել նրան «հուշտ» չանել և չմղել Արևմուտքի գիրկը:

2. Փորձել փաստարկներից զրկել  գործող ընդդիմությանը:

Հ. Գ. Եթե ռուս քաղաքագետն իրավացի լիներ, ապա իր երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը, իր երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինչու՞ էին մինչ Պրահա Արցախի խնդրի կարգավորման մասին խոսում այլ բովանդակությամբ, իսկ Պրահայից հետո Արցախից հրաժարվելու ողջ պատասխանատվությունը  բառացիորեն, իրավացիորեն և բարձրաձայն մեղսագրում Նիկոլ Փաշինյանին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Курсы валют в Армении ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля Погода в Армении: ночные заморозки в горах Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Решение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянАрмянские театры примут участие в XXV юбилейном фестивале «Молодежь. Театр. Фест»В Норильске представили проект «Путь в Санаин. История одного детдома» Минобороны Польши заявило об отсутствии планов отправлять войска на УкраинуДавид Тоноян: Поддержал бы борющихся тавушцев если бы был на свободеАрмянская епархия Кипра выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя Родины»Представители езидской общины Армении присоединяются к борьбе движения «Тавуш во имя Родины»Ушаков: Визит Путина в Турцию – внешнеполитический приоритет, но дата пока не согласованаМИД Словакии заявил о желании принять участие в инаугурации президента РФ, страна выступает против создания нового железного занавеса"Премьер-министр Армении не сможет присутствовать": Ушаков о параде победы 9 мая на Красной площадиПутин проведет двустороннюю встречу с Пашиняном 8 маяМногие граждане присоединились к шествию движения «Тавуш во имя Родины»На границе между Арменией и Азербайджаном установлены новые пограничные столбыНесмотря на препятствия, создаваемые полицией, мы движемся вперед ради истины (Видео)Глава МИД Армении надеется на подвижки в мирном процессе с АзербайджаномПесков: учения с ядерными силами связаны со словами об отправке войск на УкраинуВазген Манукян: Я приветствую движение, начавшееся в Тавуше и ставшее национальным, которое вернуло нам национальное достоинство, уверенность в себеЗапад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянЛюбимец театралов — Юрий Сагьянц Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянДизайнер Khosrov представил свою новую армянскую коллекциюНародное собрание в поддержку движения «Тавуш – во имя Родины» в КанадеЛюбое государство может потребовать от Армении территории, потому что не встречает никакого сопротивления: тюркологВ столице Хорватии Загребе прошли первая армянская литургия и Дни культуры Армении В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиМИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Военные парады на День Победы пройдут в 25 городахПроисходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянРежим провоцирует РоссиюВ московской консерватории пройдет концерт пианистов Евы Геворгян и Константина Хачикяна Фильм «250 км» Асмик Мовсисян получил награду за самый вдохновляющий короткометражный фильм в Канаде Лукас Селараян забил гол и сделал ассист против «Аль-Рияда»
Самое популярное