ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա․ մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ շատ փակագծեր չի կարող բացել:

Նրա խոսքով՝ Տեղ գյուղի 50 բնակիչ Ադրբեջանի ԶՈւ–ի պատճառով զրկվել է հողատարածքներից։  

«Սյունիքում առհասարակ տիրող իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ։ Չնայած այդ ամենին, տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն»,- ասել է նա։ 

Նա ասաց, որ Բերձորից և Աղավնոյից տեղահանվածների մի մասն աշխատանք է անցել Սյունիքում, նրանք տեղակայված են Գորիս քաղաքի հյուրանոցներում, ապահովված են սննդով եւ կացարանով, նրանց աջակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular