ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ոչ Հայաստանին, ոչ Թուրքիային չի կերակրելու. Սատանովսկին համեմատել է Քըլըչդարօղլուին եւ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քըլըչդարօղլուն (Թուրքիայի գործող նախագահի գլխավոր քաղաքական մրցակիցը) ամերիկամետ է, այո։ Եվ Փաշինյանն է արեւմտամետ, այո, բայց ոչ Հայաստանին, ոչ Թուրքիային ԱՄՆ-ն չի կերակրելու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«Քըլըչդարօղլուն արդեն պատրաստվել է բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Փաշինյանն արդեն բարդացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որի շրջանակում ԱՄՆ-ին կհաջողվի հասնել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցման, գուցե եւ խզման, ապա Թուրքիան կմնա առանց այն ամենի, ինչ ունի Ռուսաստանից։ Դա վիթխարի հարված կլինի թուրքական տնտեսությանը, եւ Թուրքիան ամերիկացիներից ոչինչ չի ստանա։

Եվ Հայաստանը կմնա առանց այն ամենի, ինչ ունի Ռուսաստանից, եւ ոչինչ չի ստանա ամերիկացիներից։ Գուցե Քըլըչդարօղլուն ու Փաշինյանն անձամբ կստանան։ Բայց արդյո՞ք դա մեծ ուրախության կամ լավատեսության առարկա է Հայաստանում ապրող մնացած մարդկանց համար։ Համոզված չեմ»,- նշել է Սատանովսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular