ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրհասական պահերին միշտ էլ մեր ժողովուրդն իր հայացքն ուղղել է դեպի մայր եկեղեցի. Պողոս աբեղա վարդապետ Վարդանյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ուխտը թող բերի օրհնություն, Աստծո զորակցությունը մեր ժողովրդին, մեր պետությանը, որպեսզի կարողանանք այս ծանր իրավիճակները հաղթահարած դուրս գանք։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին,  Սուրբ Աննա  եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Պողոս աբեղա վարդապետ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հայկական երկու հանրապետություններն այսօր գտնվում են օրհասական վիճակում։ 

Պողոս աբեղա վարդապետը նշեց, որ վերջին շրջանում նմանատիպ ուխտերթերին մարդկանց հոսքը բավականին մեծացել է, ինչն ի ցույց է դնում մարդկանց անսասան կապը Մայր Աթոռին։

«Օրհասական պահերին միշտ էլ մեր ժողովուրդն իր հայացքն ուղղել է դեպի մայր եկեղեցի, որտեղից ստացել է Աստծո զորակցությունն ու համախմբան կոչը»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular